From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր մահվան դիմակ (անգլ.՝ The masque of the Red Death), ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1842 թվականին։ Պատմվածքը պատմում է արքայազն Պրասպերոյի մասին, ով խուսափելով ժանտախտից՝ Կարմիր մահից, իր պալատականների հետ փակվում է ամրոցում։ Քանի դեռ մարդիկ մահանում էին ժանտախտից, Պրասպերոն կազմակերպում է դիմակահանդես յոթ դահլիճներում, ներկված տարբեր գույներով։ Դիմակահանդեսի վերջում հայտնվում է մի անծանոթ երիտասարդ, ով վարակված էր Կարմիր մահով։ Բարկացած իշխանը փորձում է հայտնաբերել անհայտի ինքնությունը, որը անարգել ընթանում է բոլոր գունագեղ սենյակներով մինչև չար, սև դահլիճը, որի պատուհանները ունեին կարմիր արյան գույն։ Արքայազնը մահանում է, հասնելով դղյակի վերջին դահլիճը, նրա հետ մահանում են նաև մնացած հյուրերը։ Ինչպես պարզվում է, անծանոթը սովորական ֆիզիկական մարմին չէր։
Կարմիր մահվան դիմակը անգլ.՝ The Mask of the Red Death | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | առեղծված, գոթական գրականություն, սարսափ գրականություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1842 թվականին |
Նկարազարդող | Գարրի Կլարկա |
Հրատարակվել է | 1842 |
The Masque of the Red Death |
Պատմությունը պատկանում է սիմվոլիզմի, ինչպես նաև գոթական գրականությանը, և հաճախ հետազոտվում է որպես մահվան անխուսափելիությունը այլաբանություն է, չնայած նրան, որ շատ քննադատների կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ։ Ներկայացվել են նաև բազմաթիվ այլ մեկնաբանություններ պատմվածքի վերաբերյալ, ինչպես նաև փորձ է կատարվել բնույթն անվանել հիվանդություն։
Առաջին անգամ պատմվածքը տպագրվել է 1842 թվականի մայիսին Գրեմմա ամսագրում։ Հետագայում սյուժեն փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում նաև 1964 թվականի նկարահանված ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է եկել Վինսենտոմ Պրայսոմը։ Տարբեր լրատվամիջոցներում կան բազմաթիվ ակնարկներ պատմվածքի մասին։
Պատմվածքը ներկայացնում է, որ ժանտախտով վարակվելու դեպքում մարդ մահանում էր 30 օրվա ընթացքում։
Չնայած այս ամենին արքայազն Պրասպերոն շատ երջանիկ էր։ Արքայազն Պրասպերոն ևս հարյուր առողջ մարդկանց հետ պատսպարվում է անառիկ ամրոցում։
Ամրոցը լի ու լի էր պարենով։ Նրանք այս քայլերի շնորհիվ ամրոցում գտնվող մարդիկ կարող էին արհամարհել համաճարակը։ Պրասպերոն արել էր ամեն ինչ խրախճանքի և ժամանցի համար։ Կային շատ երաժիշտներ, պարուհիներ, կար գեղեցկությունն ու կար գինին։ Կարմիր մահը մնացել էր դրսում։
Մեկուսացման հինգերորդ թե վեցերորդ ամսին, երբ համաճարակը էլ ավելի էր տարածվել, արքայազն Պրասպերոն հրավիրեց իր բարեկամներին չտեսնված, շքեղ մի դիմակահանդեսի ամրոցի յոթ դահլիճներում։
Դահլիճներից յուրաքանչյուրը զարդարված էր առանձնահատուկ գույներով, և միայն վերջին՝ յոթերորդ դահլիճի հարդարանքը չէր համապատասխանում պատուհանի գույնին, ի տարբերություն մյուս դահլիճների։
Յոթ դահլիճներից ոչ մեկում չկար ոչ լուսամփոփ, ոչ կանթեղ, և ոչ էլ ճրագ կար դահլիճներում։ Վերջին սև դահլիճում քչերն էին համարձակվում ոտք դնել, քանի որ այն շատ վատ ազդեցություն էր թողնում մտնողի վրա։ Արքայազնն ինքն էր արել ամեն ինչ պարահանդեսի համար։ Նույնիսկ խնջույքի ժամանակ ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել այդ չարաբաստիկ դահլիճը, հատկապես որ արդեն գիշեր էր։
Խնջույքն ընթանում էր շատ լավ։ Խնջույքի ընթացքում կարմիր մահվան՝ ժանտախտի զոհ դարձած մի անծանոթ երիտասարդ ներխուժում է աբբայություն, սակայն նա դիմակով էր և ոչ ոք չէր էլ մտածում, որ նա կարող էր Կարմիր մահով վարակված լինել։ Երբ արքայազն Պրասպերոն տեսավ այդ ուրվականին բարձր բղավեց «-Ո՞վ է համարձակվել իր այս այլանադակ դեմքով անպատվել իմ այս խնջույքը»։ Պրասպերոն հրամայում է բռնել անծանոթին և պոկել դիմակը։
Իշխանի այս խոսքերը բարձր արձագանք ստացան բոլոր յոթ դահլիճներում։ Իշխանի այս խոսքերից հետո բոլոր ծառաները նետվում են դեպի այդ տարօրինակ երիտասարդը, սակայն երիտասարդը շատ հանգիստ քայլերով մոտենում էր արքայազնին։ Եվ սարսափահար ծառաներից ոչ ոք չի համարձակվում մոտենալ անծանոթին, և անհայտ անձը անխափան անցավ իշխանի կողքով անարգելք հասավ մյուս դահլիճը, և այդպես հասավ մինչև սև դահլիճը։
Եվ հենց այստեղ էր, որ Պրասպերոն ցասումից դրդված միայնակ հետևեց անծանոթին, քանի որ մնացածը քարացել էին սարսափից։ Եվ երբ իշխանն հասավ անծանոթին և լսվեց մի սուր ճիչ, և Պրասպերոյի դաշույնն օդում փայլատակելով ընկավ գետնին, և որի վրա հաջորդ պահին փռված էր Պրասպերոյի անկենդան մարմինը։ Եվ այս ամենից հետո ներս են մտնում մնացած հյուրերը և բարկացած հարձակվում դիմակի վրա։ Կարմիր մահվան առկայությունն անխուսափելի էր և հյուրերից յուրաքանչյուրը տապալվեց արյունով լի դահլիճի հատակին։
Նրանցից վերջինի հետ մարեց նաև սև դահլիճի թավշյա ժամացույցը։ Եվ հետո մարեց դղյակի վերջին լույսերը։ Կործանումը և կարմիր մահը վերջնականորեն տիրացան ամեն ինչին։
«Կարմիր Մահվան Դիմակ»-ում Էդգար Ալլան Պոն օգտագործել է բազմաթիվ տարրեր գոթական գրականության, այդ թվում ՝ գոթական դղյակի մասին, որտեղ որ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները։ Բազմաթիվ միագույն սենյակներում կարող ենք տեսնել մարդկային մտքի արտացոլումն, որն արտահայտվում է տարբեր տեսակի անհատականությամբ։ Պարբերաբար հանդիպող արյունը և ժամանակը հանդես են եկել որպես կերպարներ։ Ժանտախտը կարող է ներկայացնել բազմաթիվ բնորոշ նշաններ մարդկային մահացության մասին[1]։ Դա նշանակում է, որ ամբողջ պատմվածքը այլաբանություն է այսինքն, մարդը փորձում է կանխել մահը, այս կարծիքին են բազմաթիվ հետազոտողներ։ Սակայն, չնայած այս ամենին, դեռ ընթանում են պատմվածքի տեքստի մեկնաբանության վերաբերյալ վեճեր։ Ոմանք հակված են պնդել, որ պետք չէ պատմվածքը դիտարկել որպես այլաբանություն, հօգուտ որի վկայում է զզվանքը դեպի բարոյականության քարոզչություն։ Եթե պատմվածքում առկա է բարոյախոսություն, ապա դա մի տեղում ցուցադրված է, այն հստակ է։
Ամբողջ տեքստի ընթացքում մշտապես հանդիպող արյունը կրկնակի խորհրդանիշ է. արյունը միաժամանակ խորհրդանշում է և կյանք, և մահ։ Դա հատկապես նկատելի էր օտար դիմակավորի կերպարում տեքստում ոչ մի տեղ նա չի նկարագրվել որպես բուն Կարմիր մահ։ Ընդհակառակը, նրան համարում են մարդ Կարմիր մահվան դիմակով։
Չնայած այն հանգամանքին, որ Պրասպերոյի դղյակը նախատեսված է, որ հիվանդությունները ներս չմտնեին, սակայն դղյակն ինքն իրեն տխուր և ճնշող շինություն էր։ Դղյակի ներսում էին գտնվում լաբիրինթոսի նման սենյակները ու միջանցքների, նեղ սլաքաձև պատուհաններ այս ամենը նման է անհեթեթության։ Իսկ վերջին սև սենյակն ամբողջությամբ ճնշում էր գործադրում պարողների վրա։ Բացի այդ, ամրոց ամբողջությամբ մեկուսացված գոտի էր, բայց, այնուամենայնիվ, դիմակով անծանոթը կարողացել է մտնել ամրոց, ինչն ակնարկ է այն բանի մասին, որ վերահսկողությունը պարզապես պատրանք էր։
Գրողը Կարմիր մահվան դիմակ պատմվածքը հետազոտական տեսանկյունից որպես ինքնակենսագրություն է ներկայացրել[2]:Ուսումնասիրողները նշում են, որ արքայազն Պրասպերո անունը Ուիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պատմվածքի մեջ նույնպես հանդիպում է։
Հիվանդությունը, որը կոչվում է Կարմիր մահ, հանդիսանում է հորինվածք։ Ըստ նկարագրվածի հիվանդությունն այսպիսին է՝ սուր ցավ, անսպասելի գլխապտույտ և արյունահոսություն հետևաբար մահանալու համար անհրաժեշտ է կես ժամից էլ քիչ ժամանակ։ Ամենայն հավանականությամբ նկարագրված հիվանդությունը տուբերկուլոզն է, Ալլան Պոյի կինը՝ Վիրջինիան, նույնպես տառապում էր այս հիվանդությամբ, և ինչպես արքայազն Պրասպերոն, այնպես էլ նա չի ցանկանում հիվանդությունը համարել մահաբեր[3]։ Ալլան Պոյի բարեկամներից շատերը նույնպես մահացել են այս հիվանդությունից. գրողի մայրը՝ Էլիզան նույնպես մահացել է տուբերկուլոզից։
Ի սկզբանե Էդգար Ալլան Պոյի պատմվածքը հրապարակվել է Գրամմա ամսագրում։ Վերնագրված Կարմիր մահվան դիմակը ենթավերնագրված Ֆանտազիա[4]։ Հրապարակումն Ալլան Պոյին բերեց 12 դոլար։ Քիչ ավելի ուշ, երկրորդ հրապարակումը գտել է Բրոդվեյ ամսագրում[5]։ Պատմվածքի Անգլերեն անվանումը «The masque of the Red Death» բառացիորեն թարգմանվում է որպես՝ «Կարմիր մահվան դիմակահանդես»։
Էդգար Ալլան Պո․ Կարմիր մահվան դիմակը//գործ 1874 համար 5, էջ 211-ից 215։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.