From Wikipedia, the free encyclopedia
Կարել Չապեկ (չեխ.՝ Karel Čapek, հունվարի 9, 1890[1][2][3][…], Մալե Սվատոնյովիցե[4][3][5][…] - դեկտեմբերի 25, 1938[4][1][2][…], Վինոգրադի, Պրահա, Չեխոսլովակիա[6]), չեխ աշխարհահռչակ գրող, արձակագիր, թատերագիր, քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Վաղ շրջանի՝ 1908-1913 թթ. ստեղծագործությունները գրել է եղբոր՝ Յոզեֆ Հաշեկի հետ։ Կատարել է թարգմանություններ ժամանակակից ֆրանսիական քնարերգությունից, հատկապես՝ Գիյոմ Ապոլիներից։ Գրել է վեպեր, մեծ թվով պատմվածքներ, թերթոններ, պիեսներ, ուղեգրություններ և այլն։ Չապեկի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է գործել արդի սոցիալական ֆանտաստիկայի զարգացման վրա։
Կարել Չապեկ Karel Čapek | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալե Սվատոնյովիցե[4][3][5][…] |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1938[4][1][2][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Վինոգրադի, Պրահա, Չեխոսլովակիա[6] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[7] |
Գրական անուն | K. Č., B. Č., Karel Plocek[8] և Karel Vašek[8] |
Մասնագիտություն | թարգմանիչ, վիպասան, ռեժիսոր, լուսանկարիչ, դրամատուրգ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գրող, փիլիսոփա, նկարիչ, գրական քննադատ, ակնարկագիր և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[5] և HU Berlin |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Krakatit? |
Ստեղծագործությունների ցանկ | Karel Čapek bibliography? |
Անդամակցություն | Չապեկ եղբայրներ |
Պարգևներ | |
Ամուսին | Օլգա Շայմպֆլյուգ[12] |
Karel Čapek Վիքիպահեստում |
Չապեկին լայն ճանաչում ու համբավ են բերել մանավանդ նրա գիտաֆանտասիկ ստեղծագործությունները, մասնավորապես՝ «Պատերազմ սալամանդրների դեմ» վեպը (1936) և R.U.R. (Rossum's Universal Robots, 1920) թատերգությունը, որտեղ առաջին անգամ գործածել է իր հորինած ռոբոտ բառը[13][14]։ Նա ամերիկյան պրագմատիկ լիբերալիզմի դիրքերից գրել է նաև քաղաքական թեմաներով մի շարք գործեր, անդրադարձել իր ժամանակակիցներին հուզող հասարակական-քաղաքական հիմնահարցերին[15], եռանդուն պայքար մղել հատկապես ազատ արտահայտվելու իրավունքի համար, ամբողջ ուժով ընդդիմացել ինչպես ֆաշիզմի, այնպես էլ կոմունիզմի տարածմանը Եվրոպայում[16][17]։
Չապեկը յոթ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի[18], սակայն այդպես էլ չի արժանացել այդ հեղինակավոր գրական պարգևին։ Այդուհանդերձ՝ նրա պատվին սահմանվել են մի շարք մրցանակներ[19][20]։ Դրանցից է Կարել Չապեկի անվան մրցանակը, որը չեխական PEN ակումբը յուրաքանչյուր տարի շնորհում է հասարակության մեջ ժողովրդավարական ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը առավելագույնս նպաստող գրական երկերին[21]։ Գրողն ինքն անձամբ առանցքային դեր է խաղացել չեխոսլովակյան PEN ակումբի՝ որպես միջազգային PEN շարժման բաղկացուցիչ մասի, հիմնադրման գործում[22]։
Չապեկը վախճանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման նախաշեմին[23]։ Նրա գրական վաստակի արժևորումը տեղի է ունեցել առավելապես հետպատերազմյան շրջանում[16]։
1947 թվականից Չեխիայում գործում է Չապեկ եղբայրների ընկերակցությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.