Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թերթոն կամ ֆելիետոն (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական գրական ժանր, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։
Ժանրի ծագումը համարվում է 1800 թվականի հունվարի 28-ը, երբ փարիզյան «Ժուռնալ դը դեբա» («Journal des Débats») թերթի մեջ դրվել էր հավելյալ թերթիկ (feuilleton), որտեղ սկսել են տպագրվել հայտարարություններ, թատերական և երաժշտական գրախոսություններ, նորաձևությանը վերաբերող հաղորդումներ, հանելուկներ, այսինքն՝ ոչ քաղաքական և ոչ էլ պաշտոնական նյութեր։ Ֆելիետոն խորագրի տակ տպագրվել են նույնիսկ վեպեր (Էժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները», Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»), դրանով սկզբնավորվել է «թերթոն վեպ»-ը[1]։
Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ-գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.