Կառլ Հարդինգ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Լյուդվիգ Հարդինգ (գերմ.՝ Karl Ludwig Harding, սեպտեմբերի 29, 1765(1765-09-29)[1][2], Լաուենբուրգ, Saxe-Lauenburg - օգոստոսի 31, 1834(1834-08-31)[3][1], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն), գերմանացի աստղագետ, ով հայտնաբերել է Ջունո աստերոիդը։
Կառլ Հարդինգ Karl Harding | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1765(1765-09-29)[1][2] Լաուենբուրգ, Saxe-Lauenburg |
Մահացել է | օգոստոսի 31, 1834(1834-08-31)[3][1] (68 տարեկան) Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն |
Քաղաքացիություն | Բրաունշվայգ-Լյունեբուրգ և Հաննովերի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Հայր | Carl Ludwig Harding? |
Karl Ludwig Harding Վիքիպահեստում |
1804 թ. Յոհան Շրյոտերը վարձեց Հարդինգին, որպեսզի նա սովորեցնի իր որդուն։ Այդ նույն տարի Հարդինգը հայտնաբերեց Ջունոն Շրյոտերի աստղադիտարանում։ Ավելի ուշ Հարդինգը աշխատել է Գյոթինգենում որպես Կառլ Գաուսի օգնական։
Բացի Ջունոյից Հարդինգը հայտնաբերել է երեք գիսաստղ և հրատարակել է Atlas novus coelestis, աստղերի կատալոգ 120 000 աստղերով։ Նա համարվում է նաև NGC 7293 մոլորակային միգամածության հայտնաբերողը (այդ միգամածությունը հաճախ անվանվում է Խխունջի միգամածություն. լատիներեն՝ Helix Nebula): Ենթադրվում է, որ այդ հայտնագործությունը կատարել է մինչև 1824 թվականը[4][5]:
Նրա պատվին են անվանվել Հարդինգի խառնարանը[6][6] Լուսնի վրա և (2003) Հարդինգ աստերոիդը[5][4]։