Կամբրե (Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կամբրե (ֆր.՝ Cambrai, պիկարդ.՝ Kimbré), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ-դը-Ֆրանս տարածաշրջանի Նոռ դեպարտամենտում։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Շելդա գետի ափին, Լիլից 52, Առասից՝ 36, Փարիզից՝ 160 կիլոմետր հեռավորության վրա։ Բավականին մոտ է եվրոպական մերձակա երկրների մայրաքաղաքներին. Բրյուսելից հեռու է ընդամենը 108, Լոնդոնից՝ 280 կմ[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով կազմել է 32.770[5]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կամբրե | |||||
ֆր.՝ Cambrai[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | canton of Cambrai-Est?, canton of Cambrai-Ouest?, Նոր և arrondissement of Cambrai? | ||||
Մակերես | 18,18 կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր, 41 մետր, 101 մետր | ||||
Բնակչություն | ▼31 425 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 59400[3] | ||||
Պաշտոնական կայք | villedecambrai.com(ֆր.) | ||||
| |||||
Կամբրեն սկզբնապես եղել է հինհռոմեական քաղաք՝ Cameracum անվանումով։ Ռազմավարական լավ դիրք ունենալը պատճառ է դարձել, որ այդ բնակավայրը հետագա դարերի ընթացքում ձեռքից ձեռք անցնի. այն հաջորդաբար ընկել է գերմանական ցեղերի, ֆրանկների, Լոթարինգիայի թագավորության, Հռոմեական սրբազան կայսրության տիրապետության տակ։ Եղել է եպիսկոպոսական, ապա՝ արքեպիսկոպոսական նստավայր։ Միջին դարերում համբավվել է բատիստի արտադրությամբ։ Դարձել է ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման նպատակով բանակցությունների անցկացման վայր։ 1508 թվականին այստեղ Հուլիոս Երկրորդ պապի, Գերմանիայի կայսր Մաքսիմիլիանի, Ֆերդինանդ Կաթոլիկի (Իսպանիա) և Լյուդովիկոս Տասներկուերոդի (Ֆրանսիա) միջև կնքվել է «Կամբրեի լիգա» կոչվող ռազմաքաղաքական դաշինքը, որը նպատակ էր դրել տիրել Վենետիկի Հանրապետության հողերին։ Հաջորդ տարի ռազմական գործողություններն սկսել են, բայց անհաջողության են մատնվել, և դաշինքը շուտով ցրվել է։
1529 թվականին Կամբրեում հաշտության բանակցություններ են վարվել, որոնց արդյունքում Ֆրանսիան դուրս է եկել այսպես կոչված՝ Կոնյակյան լիգայից (լիգան կոչվել էր ֆրանսիական Կոնյակ քաղաքի անունով)։ 1677 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի Լյուդովիկոս Տասնչորսերորդ արքան տևական պաշարումից հետո գրավել է Կամբրեն, և այդ ժամանակից քաղաքը Ֆրանսիայի կազմի մեջ է։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այստեղ 1917 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 3-ը թեժ կռիվ է տեղի ունեցել, որ պատմության մեջ է մտել «Կամբրեի ճակատամարտ» անվանումով։ Այդ մարտերի ժամանակ անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ կիրառել են տանկերի զանգվածային գրոհ՝ գերմանացիների դիրքային պաշտպանությունը ճեղքելու նպատակով (գործողությանը մասնակցել է զինտեխնիկայի 476 միավոր)։
Կամբրեում են ծնվել՝
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Կամբբրեն տրանսպորտային հանգույց է։ Քաղաքում զարգացած է ժանյակեղենի, բատիստի, տրիկոտաժեղենի և գլխավորապես՝ սպիտակեղենի արտադրությունը։ Մեկ անձի տարեկան միջին եկամուտը 2010 թվականին կազմել է 15.428 եվրո[6]։ Գործազրկության մակարդակը եղել է 23,6 տոկոս (Նոռ դեպարտամենտում վերոնշյալ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 18.575 եվրո և 17,2 տոկոս, ամբողջությամբ վերցրած Ֆրանսիայում՝ 25.140 եվրո և 12,8 տոկոս)[7]։
Կամբրեի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6 (42) |
7 (44) |
11 (51) |
14 (57) |
18 (64) |
21 (69) |
23 (73) |
23 (73) |
19 (67) |
14 (58) |
9 (48) |
5 (41) |
11 (52) |
Միջին օրական °C (°F) | 2.5 (36.5) |
3.3 (37.9) |
5.8 (42.4) |
8.6 (47.5) |
12.4 (54.3) |
15.3 (59.5) |
17.3 (63.1) |
17.3 (63.1) |
14.8 (58.6) |
11.1 (52) |
6.0 (42.8) |
3.4 (38.1) |
9.8 (49.6) |
Միջին ցածր °C (°F) | 0 (32) |
0 (32) |
2 (36) |
4 (40) |
8 (46) |
11 (51) |
13 (55) |
13 (55) |
11 (51) |
7 (44) |
3 (38) |
1 (33) |
6 (43) |
Տեղումներ մմ (դյույմ) | 46 (1.8) |
41 (1.6) |
53 (2.1) |
48 (1.9) |
46 (1.8) |
71 (2.8) |
74 (2.9) |
66 (2.6) |
56 (2.2) |
71 (2.8) |
61 (2.4) |
66 (2.6) |
693 (27.3) |
Աղբյուր #1: Weatherbase[8] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat Cambrai-Épinoy[9] |
Թեև Կամբրեի պատմական մի շարք շինություններ ժամանակի ընթացքում ավերվել, ոչնչացվել են, ինչպես, օրինակ, գոթիկայի ոճով կառուցված տաճարն ու մի քանի եկեղեցիներ՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, այդուհանդերձ, քաղաքը դարձյալ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից հիշատակության են արժանի հատկապես հետևյալ նմուշները.
-->
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.