Կաղապար:ԸԻ/Շաբաթ 38, 2023 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանի ներխուժումը Հայաստան • Հայ-ադրբեջանական պատերազմ (2023)
- սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։
- սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցել է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Ըստ նախնական արդյունքների՝ նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» կուսակցություն, «Հանրային ձայն» կուսակցություն։
- սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի Մարաքեշ-Սաֆի շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (նկարում), որը խլել է ավելի քան 2000 մարդու կյանք։
- սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։
- օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։
- օգոստոսի 23-ին Ռուսաստանի երկնքում վթարվել է Legacy 600 ինքնաթիռը, ենթադրվում է, որ վթարված ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը:
Վերջերս մահացածներ՝ Ջորջո Նապոլիտանո • Ֆեռնանդո Բոտերո • Միրչա Սնեգուր • Սամվել Սարգսյան • Ալբերտ Ազարյան • Տոտո Կուտունյո • Ջոն Էդվարդ Վարնոք