From Wikipedia, the free encyclopedia
Սալվադոր (Տոտո) Կուտունյո (իտալ.՝ Salvatore "Toto" Cutugno, հուլիսի 7, 1943[1], Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Իտալիայի թագավորություն[2] - օգոստոսի 22, 2023[3], Միլան, Իտալիա[3][4][5]), իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է Ադրիանո Չելենտանոյի, Ջո Դասենի, Դալիդայի և Ricchi e Poveri խմբի հետ համագործակցություններով։ Հայտնի է դարձել L’italiano երգով։
Տոտո Կուտունյո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Toto Cutugno |
Ի ծնե անուն | Սալվադոր Կուտունյո |
Ծնվել է | հուլիսի 7, 1943[1] Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Իտալիայի թագավորություն[2] |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | օգոստոսի 22, 2023[3] (80 տարեկան) Միլան, Իտալիա[3][4][5] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, կիթառ, սաքսոֆոն, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ |
Լեյբլ | Carosello |
Անդամակցություն | Albatros?[6] |
Ամուսին | Carla Cutugno? |
Պարգևներ | |
Կայք | totocutugno.it |
Toto Cutugno Վիքիպահեստում |
Հաղթել է Եվրատեսիլ 1990 մրցույթում, որը տեղի է ունեցել Զագրեբում։
Սալվադոր Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին Ֆոզդինովո քաղաքում։ Մի քանի ամիս անց նրա ընտանիքը մեկնում է Սպեցիա, որտեղ Տոտոյի (Տոտոն Salvatore-ի կարճ տարբերակն է) հայրն աշխատում էր որպես ռազամական նավաստի։ Դեռ մանկուց Տոտոյին հետաքրքրում էր երաժշտությունը, նա ուզում էր գնալ հոր հետքերով, որը շեփոր էր նվագում, իսկ ավելի ուշ սովորում է նվագել հարվածային գործիքների և ակորդեոնի վրա։ 13 տարեկանում Տոտոն շրջանային երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
19 տարեկանում Կուտունյոն հարվածային գործիքների վրա նվագում էր երաժշտական խմբերում։ Իսկ ավելի ուշ ստեղծում է իր խումբը՝ «Toto e Tati», որը սկսում է հաջողություններ գրանցել Իտալիայում։ Միևնույն ժամանակ Տոտոն սկսում է ստեղծագործել։
1975 թվականի սկզբում Կուտունյոն սկսում է հանդես գալ «Albatros» խմբի հետ, պոետ Վիտո Պալավիչինիի հետ գրում է Oasis, Uomo dove vai, Africa երգերը։ Նույն տարում ֆրանսիացի երգիչ Ջո Դասենին Ժակ Պլեն ծանոթացնում է Կուտունյոյի հետ։ Դասեն Կլոդ Լեմելի և Պիեր Դելանոեն երաժշտություն են գրում Տոտո Կուտունյոյի ֆրանսիական տեքստերի համար։ Այդպես ստեղծվում են Et si tu n՝éxistais pas, Salut երգերը և 1975 թվականի ամառվա փոփ հիթ L`été Indien-ը։
Մյուս 3 տարիների ընթացքում Տոտոն Ջո Դասենի համար ևս 6 երգ է գրում, որոնց շարքում էր Le jardin du Luxembourg ստեղծագործությունը։
1976 թվականին Տոտոն առաջին անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին «Albatros» խմբի կազմում ներկայացնելով Volo AZ 504 երգը։ Գրավում է 3-րդ հորիզոնականը։
Մեկ տարի անց «Albatros»-ը նորից «Արիսթոն» թատրոնում ներակայանում է հաջորդ Սան-Ռեմոյին։ Gran Premio երգը գրավում է 5-րդ տեղը։ Փառատոնից հետո խումբը փլուզվում է։
1980 թվականին երգիչը հաղթում է Սան-Ռեմո մրցույթում Solo noi երգով։ Մի քանի շաբաթ անց Սան-Ռեմոյի հաղթանակից հետո Տոտոն Francesca non sa երգով առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային փառատոնում։
1983 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին և ներկայացնում L’italiano երգը, որը մինչև այսօր համարվում է արտիստի այցետոմս։ Պաշտոնապես երգը գրավում է 5-րդ հորիզոնականը, միայն Totip ազգային քվեարկության արդյունքում փառատոնից հետո երգը գրավում է առաջին հորիզոնականը։ Փառատոնից հետո երգն առաջին տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հիթ շարքերում[7][8][9]։
1984-1990 թվականներին Կուտունյոն նորից մի քանի անգամ հանդես է գալիս Սան-Ռեմո մրցույթում։ 1984 Serenata, 1887 Figli, 1988 Emozioni, 1989 Le Mamme, 1990 Gli Amori երգերը գրավում են երկրորդ տեղը։ 1985 թվականին Տոտոյի Ragazzi di Oggi երգով երկրորդ տեղ է գրավում նաև մեքսիկացի երիտասարդ երգիչ Լուիս Միգելը։ 1986 - Azzura Malinconia երգը գրավում է չորրորդ տեղը։ Տոտո Կուտունյոյի համար հատկապես հաջող էր 1987 թվականի փառատոնը։ Բացի երկրորդ տեղը գրաված Figli -ից, նրա գրած երգերից ևս երեքը տեղ են զբաղեցնում լավագույն յոթնյակում (4.Fausto Leali - Io Amo, 5.Peppino di Capri - Sognotore, 7.Ricchi e Poveri - Canzone d`Amore)։
1990 թվականին Տոտո Կուտունյոն Զագրեբում հաղթում է Եվրատեսիլ 1990 մրցույթում՝ ներկայացնելով Insieme երգը։ Արդյունքում Իտալիան իրավունք է ստանում ընդունելու Եվրատեսիլ մրցույթը 1991 թվականին։ Եվրատեսիլ 1991 երգի մրցույթն անցկացվում է Հռոմում։ Եվրատեսիլ մրցույթում Իտալիան երկու խոշոր հաղթողներ ուներ՝ Տոտո Կուտունյոն և Ջիլոլա Չինկվետին, որը հաղթել էր 1964 թվականին։
1998-2000 թվականներին Տոտո Կուտունյոն հանդես է եկել իտալական հեռուստաընկերությունում՝ I fatti vostri նախագծում։
2002 թվականին Կուտունյոն թողարկում է Il treno va ալբոմը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։ 2005 թվականին Սան-Ռեմո փառատոնի ժամանակ Կուտունյոն ներակայանում է Come noi nessuno al mondo երգով և գրավում՝ 2-րդ տեղը։
2006 թվականին Կուտունյոն առաջին անգամմ հրավիրվում է մասնակցելու Միջազգային երաժշտական «80-ականների Դիսկոտեկ» փառատոնին։
2008 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է փառատոնին։ Նրա Un falco chiuso in gabbia երգը գրավել է 4-րդ տեղը։
2009 թվականի գարնանը Կուտունյոն հրաժարվում է մասնակցել Ռուսաստանում տեղի ունեցող համերգին, հիվանդության պատճառով։
2009 թվականին երգիչը մենում է Մոսկվա, որ մասնակցի «Ռետրո FM 2009 թվականի լեգենդները» շոուին։
2010 թվականի նոյեմբերին Տոտոն մեկնում է Կիև և համերգ է տալիս Ադրիանո Չելենտանոյի հետ։
2011 թվականի նոյեմբերին Կուտունյոն նորից մեկնում է Կիև և մենահամերգ է տալիս «Նոր Ալիք» մրցութի երեք երիտասարդ արտիստների հետ։
2011 թվականի մարտի 17-ին նա Անալիզա Մինետիի, InGrid-ի, Մարկ Տիշմանի հետ համերգ է տվել Կրեմլի պալատում։
Այժմ Տոտոն համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում և ներկայացնում իր նոր երգերը։
Տոտոն 1971 թվականին ամուսնացել է Կարլայի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա ապօրինի որդի Նիկոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.