![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Emblem_of_the_Republic_of_Artsakh.svg/langhy-640px-Emblem_of_the_Republic_of_Artsakh.svg.png&w=640&q=50)
Արցախի Հանրապետության Ազգային ժողով
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության Ազգային ժողով (նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով), Արցախի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսի 21-ից ընտրվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը։
Արցախի Ազգային Ժողով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային Ժողով | |
---|---|
![]() Արցախի Հանրապետության Զինանշան | |
Տեսակ | |
Տեսակ | Միապալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | 28.11.1991 |
Լուծարված | հունվարի 1, 2024 |
Ղեկավարում | |
ԱԺ Նախագահ | Արթուր Թովմասյան |
ԱԺ նախագահի տեղակալ | Գագիկ Բաղունց |
Կազմը | |
Նստատեղեր | 33 |
![]() | |
Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն
Աջակցում է
Ընդդիմություն |
Ընտրություններ | |
ընտրակարգ | Համամասնական |
վերջին ընտրություններ | 21.05.2020 |
Հանդիպումների վայր | |
![]() |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից, որից 22-ը ընտրվում են համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 5 տոկոսը։ Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խումբ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։