From Wikipedia, the free encyclopedia
Կալցիումի հավելումներ, կալցիումական աղեր, որոնք օգտագործվում են տարբեր ցուցումներով[1]։ Հավելումները գերազանցապես տրվում են, երբ ռացիոնում կալցիումի քանակը անբավարար է[2][3]։ Ներքին ընդունմամբ տրվում է թերկալցիումարյունության, օստեոպորոզի և ռախիտի բուժման համար[1]։ Ներարկմամբ տրվում է թերկալցիումարյունության ժամանակ, որը բերում է մկանային կծկանքի և կալիումի և մագնեզիումի հավելյալ քանակների տոքսիկ ազդեցությունների ժամանակ[2][4]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են փորկապությունը և սրտխառնոցը[1]։ Ներընդունման ժամանակ հիպերկալցիեմիան հազվադեպ է դիտվում[1]։ Կալցիումի հավելումները ի տարբերություն սննդային կալցիումի ավելի հաճախ են բերում Երիկամաքարային հիվանդության[1]։ Մեծահասակներին օրական անհրաժեշտ է 1 գրամ կալցիում[1]։ Կալցիումը հատկապես անհրաժեշտ է ոսկրերի, մկանների և նյարդերի համար[1]։
Կալցիումի հավելումների բժշկական կիրառումը սկսվել է 19-րդ դարից[5]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերի շարում[6]։ Այն հասանելի ջեներիկ տարբերակով[3]։ Զարգացող երկրներում նրա արժեքը կազմում է ամսական 0.92–4.76 ԱՄՆ դոլլար[7]։ ԱՄՆ-ում այն կազմում է ամսական 25 դոլլար[4]։ 2016թ կալցիումի հավելումները ԱՄՆ-ում 247-րդ ամենանշանակված դեղերն էին՝ միլիոնավոր դեղատոմսերով[8]։ Երբեմն այն վաճառվում է վիտամին D-ի հետ միասին[3]։
Առողջ մարդկանց մոտ ոսկրերի միներալային խտության ապահովման համար չկա կալցիումի հավելումների օգտագործման անհրաժեշտություն, իսկ ռիսկերը ավելի շատ են քան օգուտները[9]։ Կալցիումի օգտագործումը կոնքի կոտրվածքների առաջացման մեջ ունի չնչին ազդեցություն[10]։ The U.S. Preventive Service Task Force-ը խորհուրդ չի տալիս ամենօր օգտագործել կալցիումի հավելումներ կամ վիտամին D[11]։ Չնայած նրան, որ ոսկրերի խտության աճ նկատվել է առողջ երեխաների մոտ, այնուամենայնիվ 2006թ հետազոտության համաձայն լրացուցիչ դիետիկ կալցիումի քանակները նպատակահարմար չէ օգտագործել[12]։
Նորմալ զարկերակային ճնշումով երիտասարդ մարդկանց մոտ կալցիումի հավելյալ քանակները շատ քիչ (- 2 մմսս) նվազեցրեցին սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումները[13]։ Ի տարբերություն վերջինիս Women's Health Initiative Calcium/Vitamin D Supplementation Study (WHI CaD Study), ի կողմից կատարված հետազոտության համաձայն կալցիում/վիտամին D միասին օգտագործումը բերում է մի շարք սիրտ-անոթային խնդիրների առաջացման, հատկապես պոստմենոպաուզալ շրջանի կանանց մոտ միոկարդի ինֆարկտի։ Այս ամենի պատճառով կալցիում/վիտամին D օգտագործումը խորհուրդ չի տրվում[14]։ 2013թ լույս տեսած հոդվածի համաձայն ոսկրային համակարգի վրա ունեցած դրական ազդեցությունները գերազանցում են սիրտ-անոթային համարագի վրա վնաս առաջացնելու ռիսկին[15]։
Չկան հստակ տվյալներ թե արդյոք կալցիումի հավելումները օգտակար են քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար։ Այդ պատճառով ուռուցքաբանական ազգային համալսարանը խորհուրդ չի տալիս օգտագործել կալցիումի հավելումները քաղցկեղի ժամանակ[16]։
Կան քիչ ապացույցներ, որ կալցիումի հավելումները թողնում են պրոֆիլակտիկ ազդեցություն կոլոռեկտալ ադենոմատոզ պոլիպների վրա[17]։
Անտացիդ կալցիումի կարբոնատի և սննդային հավելումների չափից ավել օգտագործումը բերում է կաթնահիմնային համախտանիշի առաջացման, որի ճամանակ կարող է դիտվել հիպերկալցիեմիայից մինչև մահաբեր երիկամային անբավարարության ախտանիշներ։ Իսկ թե որն է չափից ավել օգտագործումը հստակ պատկերացում չկա, այն մարդուց մարդ տատանվում է։ Մարդիկ ովքեր օրական օգտագործում են 10գ CaCO3 (=4գ Ca) ռիսկի խմբում են և նրանց մոտ կարող է առաջանալ կաթնահիմնային համախտանիշ[18], բայց այդ վիճակը արձանագրվել է մեկ հիվանդի մոտ, ով օրական օգտագործում էր 2.5գ CaCO3 (=1գ Ca), որը սովորաբար անվնաս քանակ է հանդիսանում[19]։
Այնուամենայնիվ որոշ հետազոտություններ համաձայն ռացիոնում կալցիումի և կալցիումի հավելումների չափից ավել օգտագործումը կապված է սիրտ-անոթային մահացությունների ռիսկի հետ[20][21], իսկ որոշ հետազոտությունների համաձայն կապ չունի դրանում կալցիումի ավել քանակները[22]։
Կալցիումի հավելումները կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը[1]։
Սուր կալցիումական թունավորում շատ հազվադեպ է լինում և դրան կարելի է հասնել միայն կալցիումի ներերակային ներմուծման ճանապարհով։ Օրինակ՝ պերօրալ միջին մահացու դոզան կալցիումի կարբոնատի և կալցիումի քլորիդի համար կազմում է 6․45 գ/կգ և 1․4 գ/կգ համապատասխանաբար[23][24]։
Պերօրալ կալցիումի հավելումները իջեցնում են թիրոքսինի ներծծումը 4-6 ժամով միաժամանակ օգտագործելու պարագայում[25]։ Միաժամանակ այս երկուսի օգտագործումը բերում է հիպոթիրեոզի զարգացման[26]։
Ներերակային պրեպարատներ են հանդիսանում կալցիումի քլորիդը և կալցիումի գլյուկոնատը[1]։ Ներընդունման պրեպարատներ են կալցիումի ացետատը, կալցիումի կարբոնատը, կալցիումի ցիտրատը, կալցիումի գլյուկոնատը, կալցիումի լակտատը և կալցիումի ֆոսֆատը[1]։
Վիտամին D-ն ավելացվում է որոշ հավելումների։ Վերջինս օրգանիզմում բերում է աղիների սպիտակուցների սինթեզի աճի, որոնք մասնակցում են կալցիումի ներծծմանը[33]։
ԱՄՆ-ումորպես հավելումների մեկ չափաբաժինը նշվում է միլիգրամներով և օրաբաժնի տոկոսներով։ Քաշը նշվում է միացության կալցիումական մասի հաշվարկով։ Կալցիումի օրական չափաբաժնի 100%-ը հաշվում էին 1000մգ, իսկ 2016թ մայիսից՝ 1300մգ։ Սննդի և հավելումների ընկերությունները մինչև 2018թ հուլիսը ենթարկվել են այդ պիտակային փոփոխությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.