![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Nazrul.jpg/640px-Nazrul.jpg&w=640&q=50)
Կազի Նազրուլ Իսլամ
From Wikipedia, the free encyclopedia
Կազի Նազրուլ Իսլամ (բենգալերեն՝ কাজী নজরুল ইসলাম, մայիսի 24, 1899(1899-05-24)[1], Churulia, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - օգոստոսի 29, 1976(1976-08-29)[1], Դաքքա, Բանգլադեշ), բենգալացի բանաստեղծ, գրող, երաժիշտ և հեղափոխական, որը համարվում է Բանգլադեշի ազգային բանաստեղծը[3]։ Ավելի հայտնի լինելով Նազրուլ անունով՝ նա հեղինակել է բազում աշխատանքներ հոգևոր նվիրվածության մասին, որոնցում նա նաև ընդվզել է ֆաշիզմի և ճնշման դեմ[4]։ Նազրուլի ակտիվիզմը քաղաքական և հասարակական գործերում նրան բերեց «Ըմբոստ պոետ» (բենգալերեն՝ বিদ্রোহী কবি; Բիդրոհի կոբի) մականունը[5]։
Կազի Նազրուլ Իսլամ Kazi Nazrul Islam | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 24, 1899(1899-05-24)[1] |
Ծննդավայր | Churulia, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1976(1976-08-29)[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Դաքքա, Բանգլադեշ |
Գերեզման | Mausoleum of Kazi Nazrul Islam |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, երգիչ և զինվոր |
Լեզու | բենգալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Notuner Gaan?, Mrityukshuda?, Agniveena?, Bandhan Hara?, Bisher Bashi?, Sanchita? և Dolan-chanpa? |
Պարգևներ | |
Զավակներ | Kazi Sabyasachi? |
![]() | |
Կայք | nazrul.org |
![]() |
Նրա ստեղծագործությունների հիմնական թեման սերը, ազատությունը, մարդասիրությունը և հեղափոխությունն էր։ Իր կյանքի ընթացքում Նազրուլը հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, վեպեր և էսսեներ սակայն առավել հայտնի է դարձել իր բանաստեղծությունների և երգերի շնորհիվ։ Նազրուլը եղել է համարյա 4000 երգերի երաժշտության ստեղծողը, որոնք մինչև օրս էլ հայտնի են թե Հնդկաստանում և թե Բանգլադեշում։
Նա մահացել է 1976 թվականի օգոստոսի 29-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում[6]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Side_view_of_Mausoleum_of_Kazi_Nazrul_Islam.jpg/640px-Side_view_of_Mausoleum_of_Kazi_Nazrul_Islam.jpg)