From Wikipedia, the free encyclopedia
Լուծիչ, պինդ, հեղուկ և գազային նյութեր լուծող հեղուկ, գազային կամ պինդ նյութ։ Սովորաբար օգտագործվում են, որպես օրգանական լուծիչ՝ քիմիակական մաքրման համար (ացետոն, սկիպիդար), սոսինձների և լաքերի հեռացման համար (ացետոն, մեթիլ սպիրտ), լվացող միջոցներում (ցիտրուսային տերպեններ) և քիմիական սինթեզում։ Սովորաբար լուծվող նյութը և լուծիչը նույն բնույթի են՝ նմանը նմանի մեջ է լուծվում, այսինքն՝ բևեռացված լուծիչով լուծվում են բևեռացված նյութերը։
Գոյություն ունի լուծիչների դասակարգման սկզբունք՝ ըստ նրանց բնույթի․
Գոյություն ունի նաև որակական և կիսաորակական դասակարգում։
Հաճախ, մանավանդ օրգանական քիմիայում, անհրաժեշտություն է առաջանում լուծիչները համեմատել և օպտիմալ տեսակ ստանալ։ Բևեռացումը բնութագրող բացարձակ որակական ցուցանիշ չկա։ Հաճախ նրանց գնահատում են դիէլեկտրիկ թափանցելիությամբ, երկբևեռ մոմենտով[1]։ Գոյություն ունի նաև լուծիչի բևեռացման յուրատեսակ գնահատման ձև, օրինակ, լուծիչի բևեռացման ունակությունը, էթանոլի 80 % ընդունվում է 0[2]։
Գունավոր տպագրության մեջ նույնպես հանդիպում է «էլյուոտրոպային շարք» հասկացությունը[3]։
Լուծիչ | Քիմիական բանաձև | Եռման ջերմաստիճան[4] (°C) |
Դիէլեկտրիկ թափանցելիություն[5] | Խտություն (g/mL) |
Երբևեռ մոմենտ (D) |
---|---|---|---|---|---|
Ոչ բևեռացված լուծիչներ | |||||
Պենտան | CH3CH2CH2CH2CH3 | 36 | 1.84 | 0.626 | 0.00 |
Ցիկլոպենտան | C5H10 |
40 | 1.97 | 0.751 | 0.00 |
Հեքսան | CH3CH2CH2CH2CH2CH3 | 69 | 1.88 | 0.655 | 0.00 |
Ցիկլոհեքսան | C6H12 |
81 | 2.02 | 0.779 | 0.00 |
Բենզոլ | C6H6 |
80 | 2.3 | 0.879 | 0.00 |
Տոլուոլ | C6H5-CH3 | 111 | 2.38 | 0.867 | 0.36 |
1,4-դիօքսին | C4H8O2 |
101 | 2.3 | 1.033 | 0.45 |
Քլորոֆորմ | CHCl3 | 61 | 4.81 | 1.498 | 1.04 |
Դիէթիլ եթեր | CH3CH2-O-CH2CH3 | 35 | 4.3 | 0.713 | 1.15 |
Դիքլորմեթան(DCM) | CH2Cl2 | 40 | 9.1 | 1.3266 | 1.60 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.