Տոլուոլ

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Տոլուոլ
Remove ads

Տոլուոլ (իսպ.՝ tolu — տոլուական բալզամ, որից տոլուոլը ստացվել է առաջին անգամ), մեթիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգանական լուծիչ։ Խտությունը՝ 866, 9 կգ/սմ³, հալման ջերմաստիճանը՝ -95°C, եռմանը՝ 110 °C։ 1,27—7,0%: Տոլուոլի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0,014%, 20 °C-ում), լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Տոլուոլին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տոլուոլն անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլների, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տոլուոլի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ³ է։

Արագ փաստեր Տոլուոլ, Քիմիական բանաձև ...
Remove ads
Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads