Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դիէլեկտրական թափանցելիություն, դիէլեկտրիկ թափանցելիություն, ֆիզիկական մեծություն, բնութագրում է միջավայրի էլեկտրամեկուսիչ հատկությունները։ Ցույց է տալիս էլեկտրական ինդուկցիայի կախվածությունը էլեկտրական դաշտի լարվածությունից։ Որոշվում է էլեկտրական դաշտի ազդեցության տակ դիէլեկտրիկների բևեռացման երևույթով և միջավայրի դիէլեկտրական ընկալունակությամբ, ինչը բնութագրում է դիէլեկտրիկի բևեռացման աստիճանը էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Տարբերում են հարաբերական և բացարձակ դիէլեկտրական թափանցելիություններ։
Միավորների միջազգային համակարգում
որտեղ ε-ը նյութի (միջավայրի) բացարձակ դիէլեկտրական թափանցելիությունն է (չափողականությունը՝ Ֆ/մ), εr-ը՝ հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը, ε0 = 8.8541878176.. × 10−12 Ֆ/մ՝ վակուումի դիէլեկտրական թափանցելիությունը։ χ-ն՝ դիէլեկտրկկական ընկալունակությունը (չափողականություն չունի)։
Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը անչափ մեծություն է։ Ցույց է տալիս, թե վակուումի համեմատ որքան փոքր է երկու էլեկտրական լիցքերի փոխազդեցության ուժը միջավայրում։ Օդի և գազերի մեծ մասի համար այդ մեծությունը նորմալ պայմաններում մոտիկ է մեկին (միջավայրերի փոքր խտության պատճառով)։ Պինդ կամ հեղուկ դիէլեկտրիկների մեծ մասի համար հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը 2-ից 8 միջակայքում է (ստատիկ դաշտի դեպքում)։ Բավականաչամ մեծ է ջրի համար՝ մոտ 80։ Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը մեծ է նաև մէծ էլեկտրական դիպոլային մոմենտ ունեցող դիէլեկտրիկների համար։
Նյութը | Քիմիական բանաձևը | Չափման պայմանները | εr-ի արժեքը | |
---|---|---|---|---|
Վակուում | - | - | 1 | |
Օդ | - | Նորմալ պայմաններ, 0,9 ՄՀց | 1,00058986 ± 0,00000050 | |
Ածխաթթու գազ | CO2 | Նորմալ պայմաններ | 1,0009 | |
Տեֆլոն | - | - | 2,1 | |
Նեյլոն | - | - | 3,2 | |
Պոլիէթիլեն | [-СН2-СН2-]n | - | 2,25 | |
Պոլիստիրոլ | [-СН2-С(С6Н5)Н-]n | - | 2,4-2,7 | |
Կաուչուկ | - | - | 2,4 | |
Բիթում | - | - | 2,5-3,0 | |
Ծծմբաածխածին | CS2 | - | 2,6 | |
Պարաֆին | С18Н38 − С35Н72 | - | 2,0-3,0 | |
Թուղթ | - | - | 2,0-3,5 | |
Էլեկտրոնային պոլիմերներ | − | − | 2-12 | |
Էբոնիտ | (C6H9S)2 | − | 2,5-3,0 | |
Օրգանական ապակի | - | - | 3,5 | |
Կվարց | SiO2 | - | 3,5-4,5 | |
Սիլիցիումի երկօքսիդ | SiO2 | − | 3,9 | |
Բետոն | − | − | 4,5 | |
Ճենապակի | − | − | 4,5-4,7 | |
Ապակի | − | − | 4,7 (3,7-10) | |
Գետինաքս | - | - | 5-6 | |
Փայլար | - | - | 7,5 | |
Ռեզին | − | − | 7 | |
Ադամանդ | − | − | 5,5-10 | |
Աղ | NaCl | − | 3-15 | |
Գրաֆիտ | C | − | 10-15 | |
Կերամիկա | − | − | 10-20 | |
Սիլիցիում | Si | − | 11.68 | |
Բոր | B | − | 2.01 | |
Ամոնիակ | NH3 | 20 °C | 17 | |
0 °C | 20 | |||
−40 °C | 22 | |||
−80 °C | 26 | |||
Էթիլ սպիրտ | C2H5OH կամ CH3-CH2-OH | − | 27 | |
Մեթանոլ | CH3OH | − | 30 | |
Էթիլենգլիկոլ | HO—CH2—CH2—OH | − | 37 | |
Ֆուրֆուրոլ | C5H4O2 | − | 42 | |
Գլիցերին | HOCH2CH(OH), CH2OH կամ C3H5(OH)3 | 0 °C | 41,2 | |
20 °C | 47 | |||
25 °C | 42,5 | |||
Ջուր | H2O | 200 °C | 34,5 | |
100 °C | 55,3 | |||
20 °C | 81 | |||
0 °C | 88 | |||
Ֆլուորական թթու | HF | 0 °C | 83,6 | |
Ֆորմամիդ | HCONH2 | 20 °C | 84 | |
Ծծմբական թթու | H2SO4 | 20-25 °C | 84-100 | |
Ջրածնի պերօքսիդ | H2O2 | −30 °C — +25 °C | 128 | |
Կապտաթթու | HCN | (0-21 °C) | 158 | |
Տիտանի երկօքսիդ | TiO2 | - | 86-173 | |
Կալցիումի տիտանատ | CaTiO3 | - | 170 | |
Ստրոնցիումի տիտանատ | SrTiO3 | - | 310 | |
Բարիում | - | - | 500 | |
Բարիումի տիտանատ | BaTiO3 | (20-120 °C) | 1250-10000 | |
Կապարի ցիրկոնատ-տիտանատ | (Pb[ZrxTi1-x]O3, 0<x<1) | 500-6000 | ||
Սոպոլիմերներ | - | - | մինչև 100000 | |
Կադմիումի սուլֆիդ | CdS | 9,3 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 382)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.