Լիսի (լիճ)
լիճ Վրաստանում From Wikipedia, the free encyclopedia
լիճ Վրաստանում From Wikipedia, the free encyclopedia
Լիսի (վրաց.՝ ლისის ტბა), փոքրիկ լիճ Վրաստանում, տեղակայված է Կուր գետի հովտում, Թբիլիսիից փոքր-ինչ արևմուտք։ Լիճը շրջապատված է ժայռային պատով։
Լիսի վրաց.՝ ლისის ტბა | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Վրաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 600 մ | |
Վիքիպահեստում |
2007 թվականին Վրաստանի կառավարության կողմից 182 մլն դոլարով վաճառվել է GRDC Group վրացական ընկերությանը[1]։ Զարգացման ծրագիրը ներառում է լճի տարածքում տուրիստական-վերականգնողական համալիր կառուցելը։
Լիսի լիճը մի շարք ջրային թռչունների ապաստարան է։ Գիշատից թռչուններից ապրում է ճահճային մկնաճուռակը, մեծ ճուռակը, արտույտաբազեն և այլն։
Լճի կլիման տաք է, միջերկրածովյան։ Միջին տարեկան տեղումների քանակը մոտավորապես 400 մմ է, անձրևով օրերի քանակը տարվա ընթացքում չի գերազանցում 30-ը։ 10-20 օրերի ընթացքում լիճը պատված է ձյունով։ Ջրի միջին ջերմաստիճանը 0 աստիճանից փոփոխվում է 23-ի հունվարից հուլիս։ Ֆիքսված ամենաբարձր ջերմաստիճանը 37 °C է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.