Լիամ Փեյն
From Wikipedia, the free encyclopedia
Լիամ Ջեյմս Փեյնը (անգլ.՝ Liam James Payne, օգոստոսի 29, 1993(1993-08-29)[2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի երգիչ, երգահան և պրոդյուսեր, One Direction հայտնի խմբի անդամ։ Կարիերան սկսել է 2008 թվականին մասնակցելով անգլիական "Իքս Ֆակտոր" նախագծին։ Նախագծից դուրս մնալուց հետո Փեյնը 2010 թվականին ևս մեկ անգամ մասնակցում է նախագծին, որտեղ միանալով 4 տղաների, ստեղծվում է One Direction խումբը[4][5]։
Լիամ Ջեյմս Փեյն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Liam Payne |
Ի ծնե անուն | անգլ.՝ Liam James Payne[1] |
Նաև հայտնի է որպես | Payno, Lee, Leeyum |
Ծնվել է | օգոստոսի 29, 1993(1993-08-29)[2] (30 տարեկան) Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ,երգահան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ և կիթառ |
Լեյբլ | Capitol Records, Syco Music, Columbia Records և Republic Records |
Կրթություն | City of Wolverhampton College? և St Peter's Collegiate School? |
Անդամակցություն | One direction |
Կապված | One Direction |
Պարգևներ | |
Կայք | liampayneofficial.com |
Ստորագրություն | |
Liam Payne Վիքիպահեստում |
Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, որոնցից են iCarly սերիալը[6] և One Direction-ի ինքնակենսագրական ֆիլմ This is us-ը։
Օne Direction-ի անդամ դառնալուց ի վեր, Փեյնը խմբի մյուս անդամներ Նայլ Հորանի,Հարրի Սթայլսի,Լուի Թոմլինսոնի և նախկին անդամ Զեյն Մալիկի հետ, չորս հաջողակ ալբոմ են թողարկել, համաշխարհային շրջագայությունների ժամանակ ելույթ ունեցել, շահել բազմաթիվ մրցանակներ։ Նրանց “What Makes You Beautiful” սինգլը համարվում է “ամենաշատ վաճառված” սինգլներից մեկը։
Փեյնը հայտնվել է "Attitude Magazine"-ի շապիկին, "Տարվա ամենակրքոտ տղամարդ" մրցանակին արժանանալուց հետո։