Ուեսթ Միդլենդս[3] (անգլ.՝ West Midlands արարողակարգային մետրոպոլիտենային կոմսություն Անգլիայի արևմուտքում։ Մտնում է համանուն տարածաշրջանի կազմի մեջ (անունների համընկնումը երբեմն շփոթություն է առաջացնում)։ Կոմսության տարածքում են գտնվում Բիրմինգհեմ, Վուլվերհեմփթոն և Քովենթրի քաղաքները, ինչպես նաև նրանց միջև ընկած քաղաքային շրջանները։ Ամենամեծ բնակավայրը Բիրմինգհեմն է, որը նաև վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 2,808 միլիոն (այդ ցուցանիշով 2-րդ տեղն է զբաղեցնում արարողակարգային կոմսությունների ցանկում[4]

Արագ փաստեր Ուեսթ Միդլենդս, Երկիր ...
Thumb
Ուեսթ Միդլենդս
Դրոշ


Thumb


Thumb
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասն էԱրևմտյան Միդլենդս
Կարգավիճակmetropolitan county? և արարողական կոմսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս
ՎարչկենտրոնԲիրմինգհեմ
Բնակչություն2 953 816 մարդ (2022)[1]
Տարածք901,6396 կմ² (2016)[2]
Thumb
Thumb
Հիմնադրված էապրիլի 1, 1974 թ.
Սահմանակցում էՍթեֆորդշիր, Ուորիքշիր և Վուստերշիր
westmidlandscombinedauthority.org.uk
Փակել

Ուեսթ Միդլենդսը Ռոննի Օ'Սալիվանի, Էրին Օ'Քոնորի և Բլեք Սաբաթի բնօրրանն է։

Պատմություն

Ժամանակակից կոմսությունը պաշտոնապես գոյություն ունի 1974 թվականից, սակայն նրա կազմի մեջ մտնող քաղաքները համբավված և կարևոր են եղել դեռևս միջնադարում։ Քովենթրիում ծաղկում էր գործվածքեղենի և բրդի արտադրությունը, Բիրմինգհեմը դեռ 16-րդ դարից աչքի է ընկել հրազենի արտադրությամբ, իսկ Վուլվերհեմփթոնը՝ արույրի մշակությամբ։ 20-րդ դարում տարածաշրջանը վերածվել էր խոշոր կոնուրբացիայի, Քովենթրին էլ դարձել էր ավտոմեքենաների ու հեծանիվների արտադրության կենտրոն։

1966 թվականին տեղական իշխանությունը վարչական խոշոր բարեփոխում է իրականացրել, որի արդյունքում ստեղծվել են յոթ հիմնական շրջաններ.

  • Բիրմինգհեմ .
  • Դադլի (տարածքը ներառում է Բրիերլի բլուրը, Քոսելին՝ մասամբ և մի քանի ոչ մեծ քաղաքներ)։
  • Սոլիհուլ .
  • Ուոլսալ (ներառյալ Դարլաստոնը, Ուիլենհոլը և մասնակիորեն՝ այլ քաղաքներ)։
  • Ուորլի (միավորելով Սմեթիքը, Օլդբերին, Ռոուլի Ռեջիսը) - հետագայում դարձել է Սենդվելի շրջանըաս։
  • Վեսթ Բրոմվիչ (մասամբ ներառում էր նաև Սմեթիկը և Օլդբերին, Բիլսթոնը և Թիպտոնը)։ Սա նույնպես հետագայում Սենդվելի բաղկացուցիչ մասն է դարձել։
  • Վուլվերհեմփթոնը (միավորելով Բիլսթոնը, Թետենհոլը, Ուենսֆիլդը)։

Չնայած ածխարդյունաբերության ակտիվ աճին, որի պատճառով կոմսության մի մասը կոչվեց Սև երկիր[5], 20-րդ դարում ածխի արդյունահանումը կտրուկ անկում ապրեց, 1968 թվականին էլ փակվեց վերջին հանքը, որը գտնվում էր Սեջլիում։ 1970-80-ական թվականներին տեղի ունեցավ ծանր արդյունաբերության ծավալների զգալի կրճատում։

Աշխարհագրություն

Կոմսության ընդհանուր տարածքը կազմում է 902 կմ² (այդ ցուցանիշով 42-րդն է արարողակարգային կոմսությունների մեջ)։

Վարչական բաժանում

Կոմսության կազմում առանձնացվել է 7 շրջան.

Thumb
  1. Վուլվերհեմփթոն քաղաք
  2. Դադլի
  3. Ուոլսալ
  4. Sandwell
  5. Բիրմինգհեմ քաղաք
  6. Սոլիհուլ
  7. Քովենթրի քաղաք

Տես նաև

  • Հատուկ գիտական նշանակության վայրերի ցանկը Արևմտյան Միդլենդում
  • West Midlands անգլերեն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.