Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն
From Wikipedia, the free encyclopedia
Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի ճարտարապետական հուշարձանների շարք։ Հաշվվում է 17 օբյեկտ աշխարհի տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում։
Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն | |
անգլ.՝ The Architectural Work of Le Corbusier* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Շինություն Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում | |
Երկիր | Արգենտինա Գերմանիա Ֆրանսիա Ճապոնիա Հնդկաստան Շվեյցարիա Բելգիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (i), (ii), (vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Ասիա, Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2016 (40-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
2016 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Լե Կորբյուզիեի նախագծած 17 օբյեկտներ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ միավորվել են միջազգային մեկ ընդհանուր միավորման մեջ՝ համարվելով Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ցուցակում ընդգրկված օբյեկտներից են Նոտր Դամ դյու Օ-ն Ֆրանսիայում, Սավոյ վիլլան և Մարսելի բնակելի համալիրը։ Ցանկում ընդգրկված են յոթ երկրներ, որոնց մեծ մասը ներկայացնում է Եվրոպան։ Աշխարհի մնացած հատվածից ցանկում ընդգրկված են Կուրուչետի տունը Արգենտինայում, Կապիտոլիում համալիրը Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Ճապոնիայում։
Այս հուշարձանները վկայում են ճարտարապետական նոր ոճի մասին, որը ենթադրում էր լրիվ հեռացում հնից։ Այս շինությունների կառուցումը կես դարի պատմություն ունի, մի ժամանակաշրջան, որ Կորբյուզիեն անվանել է «համբերատար որոնման շրջան»։ Կապիտոլիում համալիրը Չանդիգարհում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Տոկիոյում, բժիշկ Կուրոիչետի տունը Լա Պլատայում և Մարսելի բնակելի համալիրը արտացոլում են մոդեռնիզմի առաջարկած ճարտարապետական լուծումները 20-րդ դարում, որոնք առաջ է քաշել նոր պահանջարկը։ Մարդկային հանճարի այս գլուխգործոցները նաև վկայում են ճարտարապետական արվեստի ինտերնացիոնալ բնույթի մասին։ - ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք |