Լեոնի կառավարիչների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Լեոնի կառավարիչների ցանկ, իրենից ներկայացնում է Լեոնի արքաների և կառավարիչների ցանկը։ Լեոնի թագավորությունը (իսպ.՝ Reino de León) միջնադարան պետություն է, որը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում, կազմավորվել է 910 թվականին, Աստուրիայի թագավորությունը արքա Ալֆոնսո III-ի որդիների մեջ տրոհումից։ Նրանցից ավագը՝ Գարսիան, ստանում է Լեոնը, երկրորդ որդին՝ Օրդոնյոն, ստանում է Գալիսիան, իսկ կրեսեր որդի Ֆրուելան՝ Աստուրիան։ 914 թվականին Լեոնին միավորվում է Գալիսիան, իսկ 924 թվականին Լեոնի, Գալիսիայի և Աստուրիայի հողերը միաձուլվում են Լեոնի թագավորության մեջ, որի մայրաքաղաքն է դառնում համանուն քաղաքը։
923 թվականին Կաստիլիան, որը մտնում էր Լեոնի թագավորության կազմի մեջ, ստանում է կոմսության կարգավիճակ, իսկ 1035 թվականին դառնում է ինքնուրույն թագավորություն։ 1037—1065 և 1072—1157 թվականներին Լեոնը և Կաստիլիան մտնում են Լեոնի և Կաստիլիայի թագավորության կազմի մեջ, նրանց վերջնական միավորումը կայանում է 1230 թվականին։
X դարի երկրորդ կեսից մինչև XI դարի սկիզբը Լեոնի թագավորութունը, որը հողեր էր զբաղեցնում մինչև Դուերո գետը, հարավից ենթարկվում էր Կորդովայի խալիֆայության ասպատակություններին։
Ռեկոնկիստայի արդյունքում, XI դարի վերջին քառորդում, Լեոնին են միավորվում մինչև Տախո գետն ընկած տարածքները։
1095 թվականին պորտուգալական տարածքնները, որոնք մտնում էին թագավորության կազմի մեջ, առանձնացվում են որպես կոմսություն, իսկ XII դարում Պորտուգալիան անկախություն է ձեռք բերում։
1516 թվականին Լեոնը Կաստիլիայի հետ միասին մտնում է Իսպանիայի թագավորության կազմի մեջ։ Լեոնի արքայի տիտղոսը մինչև 1707 թվականը մտնում էր Իսպանիայի արքաների տիտղոսակարգի մեջ, որից հետո այն վերջնականապես վերանում է։