From Wikipedia, the free encyclopedia
Լալե Պուրկարիմ (պարս.՝ لاله پورکریم [lɒːle puːɾkæɾiːm],անգլ.՝ Laleh Pourkarim, հունիսի 10, 1982[1], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), իրանական ծագմամբ շվեդացի երգիչ, երաժիշտ, դերասանուհի, կոմպոզիտոր և երգահան, որը հանդես է գալիս LaLeh բեմական անունով։ Դերասանուհու կարճ կարիերայից հետո 2005 թվականից սկսել է իր երգչուհու կարիերան՝ դեբյուտային «Laleh» ալբոմով, որը Շվեդիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դարձել տարվա ամենավաճառվող ալբոմը։ 2005 թվականի շվեդական Գրեմիում առաջադրվել է յոթ անվանակարգում և ստացել հեղինակավոր Rockbjörnen «Տարվա արտիստ» և «Տարվա հայտնագործություն» անվանակարգերում, ինչպես նաև «Տարվա արտադրող» անվանակարգերում։
Լալե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1982[1] (42 տարեկան) Բանդարե Անզալի, Գիլան, Իրան |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և գրող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Island Records |
Պարգևներ | |
Կայք | laleh.se |
Laleh Վիքիպահեստում |
Լալե Պուրկարիմը ծնվել է Իրանում, 1982 թվականի հունիսի 10-ին։ Լալե անունը պարսկերեն նշանակում է «կակաչ»[3]։
1983 թվականին ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի պատճառով, ընտանիքը ստիպված փախել է հայրենի երկրից դեպի Խորհրդային Ադրբեջան, քանի որ Լալեի հայրը՝ Խուշանգ Պուրկարիմը, Թեհրանի իսլամական ռեժիմի հակառակորդ էր։ Նա եղել է նկարիչ, լրագրող, իրանցի ականավոր ազգագրագետ և սոցիալական սոցիոլոգ և թերթի խմբագիր։
Նույն 1983 թվականին Լալե ընտանիքը տեղափոխվել է Մինսկ և բնակություն հաստատել սովորական բանվորական շրջանում։ Լալեի ծնողները սկսել են աշխատել գործարանում։ ԽՍՀՄ-ում Լալեն հաճախել է դպրոց և զբաղվել է թատերական և կրկեսային արվեստով։
Լալեն ԽՍՀՄ-ում ապրել է 6 տարի։ 1991 թվականին (9 տարեկան հասակում) Լալեն և նրա մայրը Արևելյան Բեռլինով անցել են Թիդահոլմե (Շվեդիա) գտնվող փախստականների ճամբար։ Որոշ ժամանակ անց նա հայտնվել է Գյոթեբորգում (Վեստերգյոտլանդ)։ Սկզբում Լալեի ընտանիքը բնակություն է հաստատել Խիսինգեն կղզում, իսկ նրա հոր մահից հետո տեղափոխվել է Գյոտեբորգի արվարձան՝ Համմարկուլեն (Անգերեդ)՝ քաղաքի վտարանդիական շրջան։
Լալեի հայրը մահացել է նրա աչքի առաջ 1994 թվականի օգոստոսին երբ նա փորձել է փրկել մի կին, որը ընկել դուրս նավակից։ Կինը ողջ է մնացել, իսկ Լալեի հայրը խեղդվել է։
Նոր տեղում Լալեն շարունակել է երաժշտական կրթությունը։ Վիտֆելդի գիմնազիայում որպես լրացուցիչ առարկա ընտրել է դասական երաժշտության, բալետի և կրկեսային տարրերի ուսումնասիրման երաժշտական ծրագիր։ Հետագայում սկսել է հետաքրքրվել պանկ, ռեգգի և ջազ երաժշտությամբ։ Նա նաև սովորել է կիթառ, հարվածային գործիքներ և սաքսոֆոն։ Լալեի երաժշտության առաջին ուսուցիչը՝ Հասսե Նեյլինը, նկատել է տաղանդավոր աղջկան և օգնել նրան բացահայտել իր ներուժը։ Իր երաժշտության մյուս ուսուցչուհու՝ Բենգթ Ֆրանցենի հետ միասին, կազմակերպել է ջազային անսամբլ՝ Bejolaն։
2007-2008 թվականներին Լալեն ապրել է Վեստերբոտեն շրջանի Նորլլանդ քաղաքում։ 2010 թվականին Շելլեֆտեոյում կարճատև աշխատանքից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ։
2013 թվականին՝ «Գույներ» ալբոմի թողարկումից երեք օր անց, 57 տարեկան հասակում Լալեի մայրը մահացել է, որը աշխատում էր որպես սոցիալական աշխատող[4]։ Նրա ավագ եղբայրը մահացել է սրտի հիվանդությունից՝ մոր մահից մեկ տարի անց։ Լալեն ընկել է երկարատև դեպրեսիայի մեջ, նրա երաժշտության հանդեպ հետաքրքրությունը սկսել է պակասել, բայց բուժումից որոշ ժամանակ անց նա հաջողությամբ հաղթահարում է դեպրեսիան և վերադառնում հասարակություն[5]։
Լալեն ունի երկքաղաքացիություն և խոսում է չորս լեզուներով՝ շվեդերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն[6]։
Սիրում է ճանապարհորդել։ Նա այցելել է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ։
2014 թվականի վերջին Լալեն ստացցել է Göteborgare մրցանակը[7]։
Լալեն ընդհանրապես չի սիրում հարցազրույցներ տալ, ուստի նրա անձնական կյանքի մասին գործնականում ոչինչ հայտնի չէ։ Նա բուսակեր է և շատ է սիրում կենդանիներ[8]։ Զբաղվում է թենիսով, իր երիտասարդ տարիներին սիրել է բասկետբոլ և ֆուտբոլ։ Մի որոշ ժամանակ, Լալեն ապրել է Ստոկհոլմում, որտեղ ունեցել է իր սեփական ձայնագրման ստուդիան, սակայն 2014 թվականի վերջին տեղափոխվել է Լոս Անջելես[9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ֆ | Արի! Արի! | Jalla! Jalla! | Յասմին |
2007 | ֆ | Արևային փոթորիկ | Solstorm | Սաունդթրեք - 'Live Tomorrow' |
2010 | ֆ | Սեբբե | Sebbe | Սաունդթրեք - 'Forgive But Not Forget' |
2011 | ֆ | Ստոկհոլմի համախտանիշ | Das Stockholm-Syndrom | կոմպոզիտոր |
2014 | ֆ | Ես դեռ պատրաստ չեմ մեռնել | JAG ÄR INTE BEREDD ATT DÖ ÄN | խաղում է ինքն իրեն |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011-... | ս | Երգել ավելի լավ | Så mycket bättre | երգչուհի (2րդ եթերաշրջան, 2011) |
1979-... | ս | Բոլոր երգերը Սկանսենում | Allsång på Skansen | խաղում է ինքն իրեն (1 դրվագ, հունիսի 26, 2012) |
2011-... | ս | Moraeusը և ուրիշները | Moraeus med mera | խաղում է ինքն իրեն (1 դրվագ, սեպտեմբերի 16, 2012) |
2009-... | ս | Սկավլեն | Skavlan | խաղում է ինքն իրեն (սեպտեմբերի 13, 2013) |
1992-... | ս | Վաղվա նորություններ | Gomorron | խաղում է ինքն իրեն (հոկտեմբերի 19, 2013) |
1992-... | ս | Վաղվա նորություններ | Gomorron | խաղում է ինքն իրեն (փետրվարի 15, 2014) |
2011-... | ս | Moraeusը և ուրիշները | Moraeus med mera | խաղում է ինքն իրեն (դեկտեմբերի 20, 2014) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.