Իտալիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիան զարգացած ինդուստրիալ-ագրարային պետություն է։ Արժույթը 2002 թվականից եվրոն է։ Իտալիան տնտեսության մեծությամբ եվրագոտում երրորդն է[17][18]։ Երկրի տնտեսության համար ավանդաբար բնորոշ են եկամուտների մակարդակի և տնտեսական մասնագիտացման մեծ տարածաշրջանային տարբերությունները[19]։ Երկրի հյուսիսում արդյունաբերական զարգացած ինդուստրիալ և հետինդուստրիալ օջախներին բարձր համամասնությամբ ստվերային տնտեսությամբ դիմակայում է հետամնաց ճգնաժամային հարավը[20][21]։
Արժույթ | Եվրո (EUR, €) |
---|---|
Ամրագրված փոխարժեք | Կամպիոնե դ’Իտալիա - Շվեյցարական ֆրանկ |
Ֆիսկալ տարի | Հունվարի 1 - դեկտեմբերի 31 |
Առևտրային կազմակերպություններ | ԵՄ, ԱՀԿ, ՏՀԶԿ, ԻՆԱԲ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 60,359,546 (Հունվարի 1 2019, նախնական)[1] |
ՀՆԱ | |
ՀՆԱ տեղ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | |
Ջինիի գործակից | 33.4 միջին (2018, Eurostat)[6] |
Մարդկային զարգացման ինդեքս | |
Աշխատուժ | |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Գործազրկություն | |
Միջին համախառն աշխատավարձ | €2,595 / $2,916 ամսական (2018) |
Համախառն աշխատավարձի միջնարժեքը | €1,878 / $2,110 ամսական (2018) (առանց հաշվի առնելու սոցիալական և մասնավոր օգուտները) |
Հիմնական արտադրություններ | |
Արտաքին | |
Արտահանում | $496.3 միլիարդ (2017)[3] |
Արտահանվող ապրանքներ | Մեքենաշինական արտադրանք, մանածագործական արտադրատեսակներ և հագուստ, արտադրական սարքավորումներ, ավտոմեքենաներ, տրանսպորտային սարքավորումներ, քիմիական նյութեր, սննդամթերք, խմիչքներ և ծխախոտ, օգտակար հանածոներ, գունավոր մետաղներ |
Արտանհանման հիմնական գործընկերներ |
|
Ներկրում | $432.9 միլիարդ (2017)[3] |
Ներկրվող ապրանքներ | Մեքենաշինական արտադրանք, քիմիական արտադրանք, տրանսպորտային սարքավորումներ, էներգետիկ արտադրանք, հանքային և գունավոր մետաղներ, տեքստիլ և հագուստ, սննդամթերք, խմիչքներ, ծխախոտ |
Ներկրման հիմնական գործընկերներ |
|
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ | |
Համախառն արտաքին պարտք | $2.324 տրիլիոն (Հունիս, 2017)[12] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | |
Եկամուտ | ՀՆԱ-ի 46.2% (2018)[13] |
Ծախսեր | ՀՆԱ-ի 48.4%(2018)[13] |
Վարկային վարկանիշ | |
Արտաքին պաշարներ | $151.2 միլիարդ (31 դեկտեմբերի, 2017)[3] |
2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո երկիրը մտել է երկարաժամկետ ռեցեսիայի մեջ, որը բնորոշվում էր արտաքին պարտքի աճով, գործազրկության մինչև ռեկորդային հասնող բարձրացմամբ[22], արտադրության և այլ գործարար ակտիվության անկմամբ[23][24][25]։ Երկրի համար կարևոր խնդիրներից է նաև ներգաղթի հաշվին բնակչության արագ աճը, որը 2000-ական թվականներին մի քանի անգամ գերազանցել է ՀՆԱ-ի աճման տեմպերը[26]։