Խորվաթ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Իվան Պերիշիչ (խորվ.՝ Ivan Perišić, փետրվարի 2, 1989[1][2][3], Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Խորվաթիայի ազգային հավաքականում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։
Պերիշիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Սպլիտ, ՀՍՖՀ | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Բավարիա Մյունխեն (վարձավճարով Ինտեր Միլանից) | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2006 | Հայդուկ Սպլիտ | ||
2006-2007 | Սոշո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2009 | Սոշո | 0 | (0) |
2009 | → Ռուսելարե | 17 | (5) |
2009-2011 | Բրյուգգե | 70 | (31) |
2011-2013 | Բորուսիա Դորտմունդ | 42 | (9) |
2013-2015 | Վոլֆսբուրգ | 70 | (18) |
2015-ներկա | Ինտեր Միլան | 141 | (37) |
2019-ներկա | → Բավարիա Մյունխեն | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 | Խորվաթիա Մ17 | 7 | (0) |
2007 | Խորվաթիա Մ19 | 2 | (0) |
2009-2010 | Խորվաթիա Մ21 | 8 | (3) |
2011-ներկա | Խորվաթիա | 82 | (23) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իվան Պերիշիչը սկսել է զբաղվել ֆուտբոլով, երբ եղել է 17 տարեկան։ Նա հանդես է եկել «Անդերլեխտ»-ի, «ՊՍՎ»-ի, «Այաքս»-ի, «Հերտա»-ի և «Համբուրգ»-ի երիտասարդական թիմերում[5]։ Այդ թիմերում հանդես գալու տարիներն Իվանը հանդես է եկել նաև Խորվաթիայի երիտասարդական հավաքականում։ Իվանը շարունակել է իր կարիերան ֆրանսիական «Սոշո»-ում։
Իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը Իվանը կնքել է 2007 թվականին «Սոշո» ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի կազմում Պերիշիչը հանդես է եկել 2007-2009 թվականների ընթացքում։
2009 թվականին Իվան Պերիշիչը վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Ռուսելարե»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի հունվարի 11-ին՝ Բելգիայի գավաթի շրջանակներում կայացած «Բրյուգգե»-ի դեմ խաղում[6]։ Իսկ արդեն հունվարի 17-ին Պերիշիչը իր դեբյուտն է նշել Բելգիայի առաջնությունում՝ «Կոտրեյկայի» դեմ խաղում, որում «Ռուսելարեն» հաղթել է 2:1 հաշվով[7]։
2009 թվականի օգոստոսի 26-ին 250000 եվրոյի դիմաց Պերիշիչը տեղափոխվել է «Բրյուգգե»[8]։ Իվանը «Բրյուգգե»-ում իր դեբյուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «Գենկ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Նոր թիմում իր առաջին մրցաշրջանում Իվանը մասնակցել է 33 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ։
2011 թվականի մայիսի 23-ին 5 միլիոն եվրոյի դիմաց Իվան Պերիշիչը տեղափոխվել է գերմանական «Բորուսիա Դորտմունդ»[9]։
Գերմանական ակումբի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 5-ին՝ «Համբուրգ»-ի դեմ խաղում[10]։ Չեմպիոնների լիգայում Պերիշիչը իր նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «Արսենալի» դեմ խաղում[11]։
Հոկտեմբերի 14-ին Պերիշիչը խփել է իր առաջին գոլը գերմանական ակումբի կազմում՝ «Վերդեր»-ի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ Պերիշիչը գերմանական ակումբի կազմում դարձավ 12 գոլի հեղինակ։ Պերիշիչը նոր մրցաշրջանը սկսեց 2012 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Համբուրգ»-ի դեմ խաղով, որն ավարտվեց 3:2 հաշվով[12]։
2013 թվականի հունվարի 6-ին 8 միլիոն եվրոյի դիմաց Պերիշիչը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»[13]։ Պերիշիչը թիմի կազմում իր առաջին գոլը խփել է հունվարի 10-ին կայացած «Ստանդարդ Լիեգե»-ի դեմ ընկերական խաղում։ Նա իր պաշտոնական դեբյուտը թիմի կազմում նշել է 2013 թվականի հունվարի 19-ին՝ «Շտուտգարտ»-ի դեմ խաղում[14]։
2013 թվականի մայիսի 11-ին նա դաշտ դուրս եկավ իր նախկին թիմի՝ «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ և դարձավ երկու գոլի հեղինակ[15]։ 2013 թվականի օգոստոսի 3-ին նա խփեց իր առաջին գավաթային գնդակը՝ «Կարսլուհեր»-ի դեմ խաղում[16]։
2015 թվականի օգոստոսի 30-ին Պերիշիչը տեղափոխվել է «Ինտեր Միլան»։ Տրանսֆերը արժեցել է 16 միլիոն եվրո[17][18]։
Պերիշիչը հանդես է եկել Խորվաթիայի Մ17, Մ19 և Մ21 հավաքականների կազմերում[19]։ Խորվաթիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնության որակավորման փուլին և դարձել երկու գոլի հեղինակ։
2011 թվականի մարտի 26-ին Պերիշիչը իր դեբյուտն է նշել Խորվաթիայի հավաքականի կազմում՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում[20]։
Իվան Պերիշիչը մասնակցել է ԱԱ 2014 որակավորման փուլերի 12 խաղերին և դարձել մեկ գոլի հեղինակ[21]։ Մայիսի 30-ին նա ընդգրկվեց այն 30 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր պետք է մասնակցեին առաջնությանը[22]։ Պերիշիչը սկզբից մասնակցեց Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվեց 3:1 հաշվով[23]։
Եվրո 2016-ի ընտրական փուլի 6 խաղերում Պերիշիչը դարձավ 9 գոլի հեղինակ։
2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռուսելարե (վարձավճար) | 2008–09 | Յուպիլեր Լիգա | 17 | 5 | 0 | 0 | — | 0 | 0 | 17 | 5 | |
Բրյուգգե | 2009–10 | 33 | 9 | 2 | 0 | 8 | 4 | — | 43 | 13 | ||
2010–11 | 37 | 22 | 1 | 0 | 8 | 0 | 46 | 22 | ||||
Ընդհանուր | 70 | 31 | 3 | 0 | 16 | 4 | 0 | 0 | 89 | 35 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2011–12 | Բունդեսլիգա | 28 | 7 | 6 | 1 | 6 | 1 | 1 | 0 | 41 | 9 |
2012–13 | 14 | 2 | 3 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 23 | 3 | ||
Ընդհանուր | 42 | 9 | 9 | 2 | 11 | 1 | 2 | 0 | 64 | 12 | ||
Վոլֆսբուրգ | 2012–13 | Բունդեսլիգա | 11 | 2 | 0 | 0 | — | — | 11 | 2 | ||
2013–14 | 33 | 10 | 5 | 1 | 38 | 11 | ||||||
2014–15 | 24 | 5 | 2 | 1 | 9 | 1 | 35 | 7 | ||||
2015–16 | 2 | 1 | 1 | 0 | — | 1 | 0 | 4 | 1 | |||
Ընդհանուր | 70 | 18 | 8 | 2 | 9 | 1 | 1 | 0 | 88 | 21 | ||
Ինտեր Միլան | 2015–16 | Սերիա A | 34 | 7 | 3 | 2 | — | — | 37 | 9 | ||
2016–17 | 36 | 11 | 1 | 0 | 5 | 0 | 42 | 11 | ||||
2017–18 | 37 | 11 | 2 | 0 | — | 39 | 11 | |||||
Ընդհանուր | 107 | 29 | 6 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 118 | 31 | ||
Կարիերայի ընդհանուր | 306 | 92 | 26 | 6 | 41 | 6 | 3 | 0 | 376 | 104 |
2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 7 | 0 |
2012 | 11 | 1 |
2013 | 8 | 0 |
2014 | 9 | 7 |
2015 | 8 | 3 |
2016 | 12 | 5 |
2017 | 8 | 1 |
2018 | 5 | 1 |
Ընդհանուր | 68 | 18 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 11, 2012 | Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա | Բելգիա | ԱԱ 2014 Որակավորում | ||
2. | Մայիսի 31, 2014 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Մալի | Ընկերական խաղ | ||
3. | ||||||
4. | Հունիսի 18, 2014 | Արենա Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա | Կամերուն | ԱԱ 2014 | ||
5. | Հունիսի 23, 2014 | Արենա Պերնամբուկու, Ռեսիֆի, Բրազիլիա | Մեքսիկա | |||
6. | Հոկտեմբերի 13, 2014 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Ադրբեջան | Եվրո 2016 Որակավորում | ||
7. | ||||||
8. | Նոյեմբերի 16, 2014 | Սան Սիրո, Միլան, Իտալիա | Իտալիա | |||
9. | Մարտի 28, 2015 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | Նորվեգիա | |||
10. | Հոկտեմբերի 10, 2015 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | Բուլղարիա | |||
11. | Հոկտեմբերի 13, 2015 | Ազգային մարզադաշտ, Տա-Քալի, Մալթա | Մալթա | |||
12. | Մարտի 23, 2016 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Իսրայել | Ընկերական խաղ | ||
13. | Հունիսի 4, 2016 | Ռուեվիցա մարզադաշտ, Ռիեկա, Խորվաթիա | Սան Մարինո | |||
14. | Հունիսի 17, 2016 | Ժոֆրուա Գիշար մարզադաշտ, Սենտ Էտիեն, Ֆրանսիա | Չեխիա | Եվրո 2016 | ||
15. | Հունիսի 21, 2016 | Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա | Իսպանիա | |||
16. | Հոկտեմբերի 6, 2016 | Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա | Կոսովո | 5–0 | 6–0 | ԱԱ 2018 Որակավորում |
17. | Նոյեմբերի 9, 2017 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | Հունաստան | 3–1 | 4–1 | |
18. | Հունիսի 8, 2018 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Սենեգալ | Ընկերական խաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.