![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Iljin02.jpg/640px-Iljin02.jpg&w=640&q=50)
Իվան Իլյին
ռուս փիլիսոփա / From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսանդրովիչ Իլյին (ռուս.՝ Иван Александрович Ильин, մարտի 28 (ապրիլի 9), 1883, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1954(1954-12-21)[1], Զոլլիկոն, Շվեյցարիա), ռուս փիլիսոփա, գրող և հրապարակախոս, «Պետական գիտությունների» դոկտոր, պրոֆեսոր։
Իվան Իլյին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28 (ապրիլի 9), 1883 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1954(1954-12-21)[1] (71 տարեկան) Զոլլիկոն, Շվեյցարիա |
Գերեզման | Դոնսկոյ վանք[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան և Q18399411? |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և Իրավաբանություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] և գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Andreĭ Aleksandrovich Saburov? |
Հայտնի աշակերտներ | Aleksandr Akhmanov? |
Մայր | Ekaterina Ilyina? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սպիտակ շարժման ներկայացուցիչ է, Ռուսական համառազմական միության գաղափարախոսը, Ռուսաստանում կոմունիստական իշխանության հետևողական քննադատը և կոմունիզմի դեմ պայքարում անզիջողականության սկզբունքի հավատարիմ ջատագով։
Աքսորում նա դարձավ այսպես կոչված անկանխորոշ միապետների կողմնակիցը` ձգտելով դեպի սլավոնաֆիլների ինտելեկտուալ ավանդույթները։
1923 - 1934 թվականներին աշխատել է Բեռլինի Ռուսական գիտական ինստիտուտում։ 1933 թվականին նա ողջունեց Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը։
1934 թվականին նացիոնալ-սոցիալիստների հետ տարաձայնությունների պատճառով հեռացվել է ինստիտուտի ղեկավարի պաշտոնից։
1938 թվականին կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ֆինանսական աջակցության շնորհիվ տեղափոխվել է Շվեյցարիա։
Քանի որ Իլյինին թույլ չեն տվել աշխատել կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ[3], նա հիմնականում զբաղվել է բարոյագիտական և հոգեբանական խնդիրներով[4]։
Ռուսաստանի սոցիալական կառուցվածքի վերաբերյալ Իլյինի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել որոշ ռուս մտավորականների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ալեքսանդր Սոլժենիցինի վրա[5]։
Իլինը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարական ոգեշնչողներից մեկը[6][7][8]։