![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/%25D0%2597%25D0%25B0_%25D0%25B5%25D0%25B4%25D0%25B8%25D0%25BD%25D1%2583%25D1%258E_%25D0%25A0%25D0%25BE%25D1%2581%25D1%2581%25D1%2596%25D1%258E.jpg/640px-%25D0%2597%25D0%25B0_%25D0%25B5%25D0%25B4%25D0%25B8%25D0%25BD%25D1%2583%25D1%258E_%25D0%25A0%25D0%25BE%25D1%2581%25D1%2581%25D1%2596%25D1%258E.jpg&w=640&q=50)
Սպիտակ շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ շարժում` Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ձևավորված, խորհրդային կարգերի դեմ պայքարող ռազմա-քաղաքական շարժում։ Իր մեջ էր ներառում բոլշևիզմի դեմ միավորված` հայրենասեր զինվորականների, բոլշևիկների բռնատիրությունը չհանդուրժած սոցիալիստների և դեմոկրատների, մոնարխիստների, շարժումը գործում էր «Անբաժանելի և միասնական Ռուսաստան» գաղափարախոսությամբ։ Սպիտակ շարժումը, ազգայնամոլ-անջատողականներ` բասմաչների, մախնոցիների և կանաչ ապստամբների հետ մեկտեղ խոշորագույն հակաբոլշևիկյան շարժումն էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սպիտակ շարժում» տերմինը ծագել է Խորհրդային Ռուսաստանում 1920-ականներին և լայն տարածում է գտել Ռուսական էմիգրացիայում[1]։ Սպիտակ շարժումը Քաղաքացիական պատերազմին մասնակցած մյուս հակաբոլշևիկյան ուժերից տարբերվում էին հետևյալ սկզբունքներով`
- Սպիտակ շարժումը եղել է խորհրդային իշխանություններին դեմ ուղղվածություն ունեցող կազմակերպված ռազմաքաղաքական շարժում, որի վերաբերմունքը խորհրդային իշխանությունների նկատմամբ մերժել է Քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծումը։
- Սպիտակ շարժումը փորձում էր օրինականացնել իրեն ողջ երկրի մասշտաբով, իրեն հռրակելով մինչփետրվարյան և մինչհոկտեմբերյան Ռուսաստանի իրավահաջորդ։
- Սպիտակ շարժումը ձգտում էր տարածաշրջանային սպիտակներին համախմբել ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարության ներքո, ինչը թույլ կտար կոորդինացնել ռազմական, քաղաքական, գյուղատնտեսական, ազգային խնդիրները։
- Սպիտակ շարժումը ուներ ընդհանուր խորհրդանիշներ` եռագույն սպիտակ, կապույտ, կարմիր դրոշ, զինանշան և օրհներգ[2]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/%D0%97%D0%B0_%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D1%83%D1%8E_%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D1%96%D1%8E.jpg/640px-%D0%97%D0%B0_%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D1%83%D1%8E_%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D1%96%D1%8E.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Thecristisrizenoldrussiancivilwarposter.jpg/640px-Thecristisrizenoldrussiancivilwarposter.jpg)