From Wikipedia, the free encyclopedia
Բոլշևիկներ (ռուս.՝ Большевики, большинство - մեծամասնություն բառից), Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) արմատական, ծայրահեղ ձախական և մարքսիստ-հեղափոխական խմբակցություն[1], ստեղծված Վլադիմիր Լենինի կողմից՝ բոլշևիկների և մենշևիկների միջև պառակտումից հետո։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
«Բոլշևիկներ» անվանումը ծագել է ՌՍԴԲԿ II համագումարից հետո, որպես՝ ԿԿ (Կենտրոնական Կոմիտե) ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած խումբ։ Բոլշևիկները ձգտում էին ստեղծել պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցություն, իսկ մենշևիկները զգուշանում էին կուսակցության քրեականացումից և հակված էին ինքնակալության դեմ պայքարի առավել լեգիտիմ եղանակներին։ Հետագայում առաջացած և շատ մի շարք պետություններում էսէռների և անարխիստների կողմից տարածված՝ հերյուրանքի համաձայն «բոլշևիկներ» (արտասահմանում թարգմանվում էր, որպես «մաքսիմալիստներ») անվանումը առաջացել է «մաքսիմալ» ծրագրից (այն հետապնդում էր բուրժուա դասակարգի ամբողջական վերացումը և զուտ աշխատավոր շարժման ստեղծումը), իսկ մենշևիկները, իբրև թե «մինիմալ ծրագրի» հետևորդներ էին և պաշտպանում էին մանր բուրժուաների և կուլակների շահերը։
Բոլշևիկները Ռուսաստանում իշխանության են հասել Հոկտեմբերյան և Ռուսական հեղափոխությունների արդյունքում և ստեղծել են ՌԽՖՍՀ-ն, որն էլ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին միավորվել է ՈւԽՍՀ-ի, ԲԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի հետ, և ձևավորվել է ԽՍՀՄ-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.