From Wikipedia, the free encyclopedia
Իսրայել մշակույթ, արմատները բխում են ժամանակակից Իսրայելի անկախությունից շատ առաջ` 1948 թվականին և վերագրվում են հնագույն Իսրայելին (մ.թ.ա. 1000 թվական)։ Այն արտացոլում է Սփյուռքում հրեական մշակույթը, հրեական պատմությունը, 19-րդ դարի վերջին ստեղծված սիոնիստական շարժման գաղափարախոսությունը, ինչպես նաև Իսրայելում բնակվող արաբա-իսրայելական բնակչության և էթնիկ փոքրամասնությունների պատմությունն ու ավանդույթները, որոնց թվում են դրուզները, չերքեզները, հայերը և այլք։
Իսրայելը հրեական մշակույթի ծննդավայրն է և նրա մշակույթը ներառում է բազմաթիվ հրեական մշակութային հատկանիշներ, այդ թվում, փիլիսոփայություն, գրականություն, պոեզիա, արվեստ, դիցաբանություն, բանահյուսություն, միստիցիզմ և փառատոններ, ինչպես նաև հուդայականությունը, որը հիմնարար դեր է խաղացել քրիստոնեության և իսլամի ծագման գործում[1]։
Թել Ավիվը և Երուսաղեմը համարվում են Իսրայելի մշակութային գլխավոր կենտրոնները։ «Նյու Յորք Թայմս» թերթը Թել Ավիվը բնութագրում է, որպես «Միջերկրածովյան մայրաքաղաք», «Լոնլի Պլանետ»-ը այն ներառել է գիշերային քաղաքների լավագույն տասնյակում, իսկ National Geographic-ը այն համարել է լավագույն տաս ծովափնյա քաղաքներից մեկը[2]։
Ունենալով ավելի քան 200 թանգարաններ, Իսրայելը աշխարհում ունի մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով թանգարանները, տարեկան միլիոնավոր այցելուներով[3]։ Խոշորագույն արվեստի թանգարանները տեղակայված են Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և Հերցլիյայում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում և Կիբուցում։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը նվագում է երկրի բոլոր բեմահարթակներում, ինչպես նաև արտերկրում և գրեթե յուրաքանչյուր քաղաք Իսրայելում ունի իր նվագախումբը, որտեղ շատ երաժիշտներ նախկին Խորհրդային Միությունից են։ Իսրայելում տարածված են ժողովրդական պարերը և Իսրայելի ժամանակակից պարային խմբերը, այդ թվում՝ Բատշևի պարային խումբը, որոնք շատ բարձր են գնահատվում պարային աշխարհում։ Հաբիմա ազգային թատրոնը հիմնադրվել է 1917 թվականին։ Իսրայելցի կինեմատոգրաֆներն ու դերասանները վերջին տարիներին մրցանակներ են ստանում միջազգային կինոփառատոններում[4][5][6]։ 1980-ական թվականներին իսրայելական գրականությունը սկսեց լայնորեն թարգմանվել և որոշ իսրայելցի գրողներ հասան միջազգային ճանաչման[7]։
Ունենալով ներգաղթյալներ հինգ մայրցամաքներից և ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև ունենալով զգալի ենթամշակույթներ, ինչպիսիք են միզրահները, արաբները, Ռուսաստանի հրեաները, Եթովպիայի հրեաները և օրթոդոքսները, իրենց սեփական մշակույթով դարձնում են Իսրայելի մշակույթը չափազանց բազմազան։ Հետևելով մշակութային թրենդներին Իսրայելը փոփոխվում է միևնույն ժամանակ արտահայտելով իր ուրույն մշակութային հոգին։ Միևնույն ժամանակ, Իսրայելը իրենից ներկայացնում է ընտանեկան հասարակություն` ուժեղ իր համայնքով[8]։
Հնագույն Իսրայելը, որպես հնագույն մերձավոր արևելյան քաղաքակրթություն, որոշակի ազդեցություն էր կրում տարածաշրջանային մշակույթներից։ Եբրայերենի այբուբենը փոխառվել է փյունիկերեն այբուբենից, իսկ քառակուսաձև այբուբենը բխել է արամեերենից։ Ենթադրվում է, որ հին Իրանի զրադաշտականությունը ազդել է հրեական էսխաթոլոգիայի վրա և, որ հրեական դիցաբանությունը նման է Միջագետքի դիցաբանությանը, ինչպիսիք են Բաբելոնի Էնումա Էլիշը և Աստվածաշնչյան աշխարհի ստեղծումը կամ Գիլգամեշի էպոսը և ջրհեղեղի պատմությունը։
Հուդայականությունը, որը ծագել է հին Իսրայելում, արևմտյան բարոյականության հիմքն է[9][10]։ Այն ազդել է արևմուտքի վրա բազմաթիվ ձևերով` սկսած իր գործելակերպից դեպի միաստվածություն և դրա բոլոր օգուտները մեծագույն ազդեցություն են ունեցել աշխարհի վրա քրիստոնեության միջոցով[11][12]։ Եբրայերեն Աստվածաշունչը ստեղծվել է Իսրայելում` մ.թ.ա. 8-2-րդ դարերում՝ հրեաների կողմից[13]։ Մ.թ.ա. մոտ 63 թվականին Հրեաստանը դարձավ Հռոմեական կայսրության մի մասը, մ.թ.ա. 6 թվականին Նազարեթում, հրեական ընտանիքում ծնվեց Հիսուսը և տասնամյակներ անց խաչվեց Պիղատոս Պոնտացու իշխանության օրոք։ Հետագայում նրա հետևորդները հավատալով և ոգեշնչվելով, որ նա հարություն է առել սկսեցին տարածել քրիստոնեությունը ամբողջ աշխարհով։ Քրիստոնեությունը տարածվեց նաև հունահռոմեական աշխարհում։ Հետագայում դա հանգեցրեց արևմուտքի ստեղծմանը[14]։
Քրիստոնեությունը համարվելով արևմուտքի կրոն և արևմտյան աշխարհի հիմնական կրոն, զարգացավ հուդայականությունից և սկսեց տարածվել 1-ին դարի կեսերից, որպես երկրորդ տաճարի հուդայական աղանդ[15][16][17][18][19][20]։ Նոր կտակարանը` ստեղծված առաջին դարի հրեաների կողմից, համարվում է արևմտյան քաղաքակրթության հիմքում ընկած տեքստերից մեկը[21][22]։
Իսլամը կրում է հսկայական ազդեցություն հուդայականության հիմնարար կրոնական աշխարհայացքից, կառուցվածքից և սովորությունից[23]։ Իսլամը Սուրբ տեքստի` Ղուրանի գաղափարները վերցրել է հուդայականությունից և պարունակում է հղումներ նաև Աստվածաշնչում տեղ գտած ավելի քան հիսուն մարդկանց և իրադարձութույների մասին, ներառյալ աշխարհի արարման, Ադամի և Եվայի, Կայի և Աբելի, ջրհեղեղի պատմության, Աբրահամի, Սոդոմի և Գոմորայի, Մովսեսի, Դավիթ թագավորի և հրեա մարգարերեների[24]։
Նոր կտակարանը գրված Հռոմեական Հրեաստանի հրեաների կողմից նույնպես ազդել է Իսլամում և Ղուրանում նշված կերպարների վրա, ինչպիսիք են Հիսուսը, Մարիամը (Մարիամ Աստվածածինը), Հովհաննես Մկրտիչը։ Իսլամի իրավական կոդեքստները, մզկիթի, իսլամական աղոթքի տան և իսլամի ընդհանուր աղոթքի ծառայությունների հիմնական կառուցվածքը, այդ թվում նրանց կրոնական ծեսերը վերցված են Հուդայականությունից[24]։
Հրեական ալիայի 19-րդ և 20-րդ դարի հոսքերի հետևանքով մշակույթը համալրվեց, նաև ներգաղթյալ բնակչության կողմից բերված մշակույթով և սովորույթներով։ Սիոիզմը հրեա բնակչությանը կապում է Իսրայելի հողի հետ, որը հրեաների հայրենիքն էր մոտ մ.թ.ա. 1200 և մ.թ.ա. 70 թվականներին (երկրորդ տաճարի դարաշրջանի վերջը)։ Այնուամենայնիվ, ժամանակակից սինոիզմը զարգացել է, ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական ասպարեզում[25]։ Չնայած նրան, որ սկզբանակ շրջանում սինոիստական խմբերը, մրցման մեջ էին մյուս հրեական քաղաքական շարժումների հետ, Սինոիզմը հավասար դարձավ քաղաքական հուդայականությանը Հոլոքոստի ժամանակ և դրանից հետո։
Իսրայելի առաջին վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը գլխավորում էր բազմաթիվ ներգաղթյալների միախառնման միտումը՝ մեկ «հալեցման կաթսայի» մեջ,, ովքեր պետության գոյության առաջին տարիներին ներգաղթել էին Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից, և որը ըստ նրա երկրի հին բնակիչների և նոր ներգաղթյալների միջև տարբերություններ չէր մտցնի։ Սրա հիմնական նպատակն էր միավորել նոր ներգաղթյալներին իսրայելցի հին բնակչության հետ` ընդհանուր հրեական մշակույթ ստեղծելու և երկրում նոր ազգի ստեղծման համար։
Երկու գլխավոր գործիքները, որոնք ծառայում էին այս նպատակի համար՝ Իսրայելի պաշտպանության բանակ էր և կրթական համակարգը։ Իսրայելի պաշտպանության բանակը ազգային բանակի վերածվելով, ընդհանուր բազա դարձավ երկրի բոլոր քաղաքացիական անձանց համար, որտեղ էլ որ նրանք գտնվեին։ Կրթության համակարգը, որը միասնական է Իսրայելի օրենսդրության համաձայն, թույլ է տվել տարբեր մասնագիտական ոլորտների ուսանողների նույն դպրոցում միասին սովորելու։ Աստիճանաբար Իսրայելի հասարակությունը դարձել է ավելի բազմակարծիք տարիների ընթացքում հանգեցնելով «հալեցման կաթսայի» անկմանը։
Որոշ քննադատներ, ովքեր պնդում էին, որ պետության առաջին տարիներին «հալեցման կաթսան» անհրաժեշտություն էր միասնական հասարակություն ստեղծելու համար, այժմ պնդում են, որ այլևս դրա կարիքը չկա։ Փոխարենը նրանք տեսնում են անհրաժեշտություն, որպեսզի Իսրայելի հասարակությունը կարողանա ցույց տալ յուրաքանչյուր հոսքի տարբերությունները և անհատականությունները։ Մյուս հրեաները, մասնավորապես Հոլոքոստ վերապրածները, քննադատում էին «հալեցման կաթսայի» վաղ գործընթացը։ Նրանց խոսքով՝ իրենք ստիպված են եղել հրաժարվել կամ թաքցնել իրենց հրեական Մասորետը և իրենց սփյուռքյան ժառանգությունն ու մշակույթը, որոնք բերել էին իրենց երկրներից և ընդունել են «Սաբրաի» նոր աշխարհիկ մշակույթը։
Այսօր նշվում է մշակութային բազմազանությունը. շատերը խոսում են տարբեր լեզուներով, շարունակում են սնվել իրենց ազգային ծագման ուտեստներով և ունեն տարբեր տեսակետներ[27]։
Չնայած նրան, որ եբրայերենը Իսրայելի պետական լեզուն է, երկրում խոսում են ավելի քան 83 լեզվով[28]։
Նոր ներգաղթյալների ժամանման շնորհիվ Եբրայերեն լեզվի ուսուցանումը էլ ավելի կարևոր է դարձել։ Էլիեզեր Բեն-Յեհուդան, ով հիմնել է հրեական լեզվական հանձնաժողովը, հորինել է հազարավոր նոր բառեր և հասկացություններ, որոնք հիմնված են աստվածաշնչյան, թալմուդյան և այլ աղբյուրների վրա և ուղղված են 20-րդ դարի կյանքի կարիքները և պահանջները հաղթահարելու համար։ Եբրայերեն սովորելը դարձել է ազգային նպատակ կիրառելով "Yehudi, daber Ivrit" (Հրեա ես, խոսիր Եբրայերեն) կարգախոսը։ Եբրայերեն սովորեցնող հատուկ դպրոցները`ուլպանմները, տեղակայված են ամբողջ երկրով մեկ[29]։
Ազգանունների եբրայնականացնումը տարածվել է նախապետական շրջանում և ավելի լայն տարածում է ստացել 1950-ական թվականներին։ Պետության գոյության առաջին տարիներին հրատարակվել է գրքույկ այն մասին, թե ինչպես ընտրել հրեական անուն։ Վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պետությունը ներկայացնում են պաշտոնական միջավայրում, որդեգրեն և հանդես գան հրեական ազգանվամբ[30]։
2012 թվականին Իսրայելը ճանաչվեց աշխարհում կրթության մակարդակով երկրորդ երկիրը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2012 թվականին հրապարակած «կրթությունը առաջին հայացքից» զեկույցի համաձայն։ Զեկույցի համաձայն կրթության մեջ ներդրված միջոցների 78%-ը գալիս է պետական միջոցներից, իսկ բնակչության 45%-ն ունի համալսարանների կամ քոլեջների դիպլոմներ[31]։
Հին Իսրայելի փիլիսոփայական գաղափարները և մոտեցումները հանդիպում են Աստվածաշնչում[33]։ Սաղմոսները պարունակում են կոչեր հիանալու Աստծու իմաստությամբ` նրա գործերի միջոցով։
Սրանից ելնելով որոշ գիտնականներ կարծում են, որ հուդայականությունը ունի փիլիսոփայական ենթատեքստեր[34]։ Սաղմոսի 132-ի էկզեգետիկ աշխատանքը կանգնած է լեզվի փիլիսոփայության և լեզվաբանական փիլիսոփայության միջև[35]։
Ժողովողում հաճախ համարվում է հրեական Աստվածաշնչի միակ իրական փիլիսոփայական աշխատանքը։ Դրա հեղինակը ծգտում է հասկանալ մարդ արարածի տեղը աշխարհում և կյանքի իմաստը[36]։ Ժողովողները և Հոբ գիրքը միջնադարյան փիլիսոփաների սիրելի աշխատություններն էին, ովքեր օգտագործում էին դրանք, որպես փիլիսոփայական քննարկումներ, չհիմնվելով պատմական հայտնաբերումների վրա[37]։ Ժողովողները խորը ազդեցություն են ունեցել արևմտյան գրականության վրա։ Այն պարունակում է մի քանի արտահայտություններ, որոնք կիրառություն են գտել բրիտանական և ամերիկյան մշակույթում, ինչպիսիք են օրինակ՝ «կեր, խմիր և զվարճացիր», «ոչ մի նորություն արևի տակ», «ժամանակն է ծնվելու և ժամանակն է մահանալու»[32]։
Այլ գրքերում, ինչպիսիք են առակները կամ Սիրաքը և հրեական ապոկրիֆի իմաստության գիրքը, պարունակում են հղումներ և գովաբանություններ իմաստության հայեցակարգի համար, որն ուներ նախնական նշանակություն հրեական մտքի համար[37]։
Փիլիսոփայական մտորումները հիմնական մաս չէին կազմում ռաբբիական հուդայականության, չնայած որոշները Միշնան համարում էին փիլիսոփայական աշխատություն[38]։ Ռաբբի Ակիվան, նաև համարվում էր փիլիսոփայական գործիչ[39]։ Նրա մեջբերումները ներառում էին. 1.) «Ինչպիսի բարյացակամ է մարդը, քանի որ այն ստեղծվել է պատկերով», 2) «Ամեն ինչ կանխատեսելի է, բայց ազատությունը տրվում է յուրաքանչյուր անձի», 3) «Աշխարհը կառավարվում է ողորմությամբ, բայց աստվածային որոշումը կայացվում է մարդու արարքներում լավի կամ վատի գերակշռությամբ»։
Տաննաիթյան ավանդույթը նշում է, որ դրախտ մտած չորս մարդկանցից Ակիվան միակն էր, ով անվնաս հետ վերադարձավ[40][41]։ Սա ծառայում է առնվազն ցույց տալու, թե որքան ուժեղ էր Ակիվայի փիլիսոփայական շահարկումը ուշ տարիքում։ Ակիվայի մարդաբանությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ մարդը ստեղծվել է בצלם, այսինքն, ոչ թե Աստծո պատկերով, որը պետք է լինի בצלם אלהים, այլ պատկերից հետո, պարզունակ տեսակից հետո, կամ փիլիսոփայորեն ասված, գաղափարից հետո, որը Փիլոն կոչում է հրեական աստվածաբանության համաձայնություն, «առաջին Երկնային մարդ» ḳadmon).
Ժամանակակից իսրայելական փիլիսոփայությունը ազդեցություն է կրում, ինչպես աշխարհիկ, այնպես էլ հրեական կրոնական մտքից։
Մարտին Բուբերը, ով առավել հայտնի է իր երկխոսությունների փիլիսոփայությամբ, էքզիստենցիալիզմի ձևը կենտրոնացնում էր «ես - դու» և «ես - այն» հարաբերությունների տարբերության վրա[42]։ «Ես - դու» աշխատությունում Բոբերը ներկայացնում էր իր թեզը մարդկային գոյության մասին։ «Ես Դու»-ի հարաբերությունները ընդգծում են երկու արարածների փոխադարձ, ամբողջական գոյությունը։ Սա հատուկ հանդիպում է, քանի որ այդ էակները հանդիպում են միմյանց հետ իրենց իրական գոյության մեջ, առանց միմյանց որակավորման կամ օբյեկտիվության։ Նույնիսկ երևակայությունը և գաղափարները դեր չեն խաղում այս հարաբերություններում։ «Ես- դու» -ի հանդիպման ժամանակ անսահմանությունն ու ընդհանրությունը դառնում են իրականություն (այլ ոչ թե պարզապես հասկացություններ)[43]։ «Ես - այն» հարաբերությունները գրեթե հակառակն են «Ես-Դու» հարաբերությունների[43]։ Մինչդեռ «Ես- Դու»-ում երկու արարածներ հանդիպում են միմյանց հետ, «Ես-Այն»-ում արարածներ իրականում չեն հանդիպում։ Դրա փոխարեն «Ես»-ը դիմակայում և որակավորում է գաղափարը կամ վերաիմաստավորում է իր ներկայությունը, և որակում է այն որպես օբյեկտ։ Բոլոր նման օբյեկտները համարվում են պարզապես մտավոր ներկայացումներ, ստեղծված և աջակցվող անհատական մտքի հետևանքով։
Յեշայահու Լեյբովիցը օրթոդոքս հրեա էր, ով հակասական հայացքներ ուներ Գալահայի կամ հրեական օրենքի վերաբերյալ։ Նա գրել է, որ կրոնական պատվիրանների միակ նպատակը Աստծուն հնազանդվելն է և ոչ թե այս կամ գալիք աշխարհում որևէ պարգև ստանալը։ Նա պնդում էր, որ կրոնական պատվիրանների պատճառները դուրս են մարդկային հասկացողությունից, ինչպես նաև անտեղի են, և պատվիրանների կատարումը հուզական նշանակությանը վերագրելու ցանկացած փորձ սխալ էր և նման կռապաշտության։ Լեյբովիցի կրոնական աշխարհայացքի էությունն այն է, որ մարդու հավատքը նրա Աստծուն հնազանդվելու պարտավորությունն է, այսինքն՝ Աստծո պատվիրաններին, և դա ոչ մի կապ չունի մարդու պատկերացրած Աստծո կերպարի հետ։ Դա այդպես է, քանի որ Լեյբովիցը կարծում էր, որ Աստվածը աննկարագրելի է և որ Աստծո հասկացողությունը մարդկային հասկացողությունից դուրս է, ուստի Աստծուն տրվող բոլոր հարցերը տեղին չեն[44]։ Այս մոտեցման արդյունքներից մեկն այն է, որ հավատը, որը Աստծուն հնազանդվելու անձնական պարտավորությունն է, չի կարող վիճարկվել չարիքի սովորական փիլիսոփայական խնդրով կամ պատմական իրադարձություններով, որոնք կարծես հակասում են աստվածային ներկայությանը։ Եթե մարդը դադարում է հավատալ տեղի ուեցած սարսափելի իրադարձություններից հետո, դա ցույց է տալիս, որ նա հնազանդվում է Աստծուն միայն այն պատճառով, որ նա կարծում է, որ հասկացել է Աստծո ծրագիրը, կամ այն պատճառով, որ նա ակնկալում է որևէ պարգև տեսնել։ Բայց «Լեյբովիցի համար կրոնական հավատքը` կյանքի, բնության կամ պատմության բացատրություն չէ, և ոչ էլ ապագայի խոստում այս կամ այն աշխարհում, այլ պահանջ է»։
Ժոզեֆ Ռազը իրավական, բարոյականության և քաղաքականության փիլիսոփա է։ Նրա առաջին գիրքը՝ «Իրավական համակարգի կարգը» հիմնված է նրա դոկտորական թեզի հիման վրա։ Հաջորդ «Ազատության բարոյականություն» գիրքը զարգացրեց պերֆեկցիոնիստական լիբերալիզմի հայեցակարգը։ Ժամանակակից փիլիսոփաները Ռազին համարում են իրավունքի ոլորտում ժամանակաշրջանի կարևորագույն փիլիսոփաներից մեկը։ Նա հեղինակել և խմբագրել է 11 գիրք՝ իրավական համակարգի, գործնական բանականության և նորմերի, իրավունքի հեղինակության, ազատության բարոյականության, հեղինակության, հանրային արժեքների էթիկայի, բանականության, արժեքների, հարգանքի և կապվածության, արժեքի պրակտիկայի, հեղինակության և մեկնաբանման և նորմատիվային պատասխանատվության խորագրերով գրքերը։ Բարոյական տեսանկյունից Ռազը պաշտպանում է արժեքային բազմակարծությունը և տարբեր արժեքների անհամաչափության գաղափարը։
Իսրայելցի հայտի փիլիսոփաներ են նաև՝ Ավիշայ Մարգալիթը, Հյուգո Բերգմանը, Յեհոշուա բար Հիլլը, Պինհաս Լապիդեն, Իսրայել Էլդադը և Հուդայ Փերլը։
Եբրայերեն ամենավաղ հայտնի գրությունը Խիրբեթ Քեյաֆի գրությունն է (մ.թ.ա. 11-10-րդ դար), եթե այն իսկապես կարելի է համարել եբրայերեն[45]։ Անշուշտ, հին դասական եբրայերեն գրված գրականության առավել բազմազան, ընդարձակ և պատմականորեն նշանակալի աղբյուրը հրեական Աստվածաշնչի կանոնն է։ Աստվածաշունչը գրականության միասնական, միաձույլ ստեղծագործություն չէ, քանի որ այն ունի երեք բաժիններ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին պարունակում է տարբեր ժամանակներում, տարբեր հեղինակների կողմից գրված գրքեր (մ. թ. ա. 8-ից 2-րդ դարերում)։ Սա հին հրեական դիցաբանության, գրականության, փիլիսոփայության և պոեզիայի սկզբնաղբյուրն է։ Աստվածաշնչի բոլոր գրքերը իրենց բնույթով խիստ կրոնական չեն. օրինակ, «Երգ երգոցը» սիրո մասին պոեմ է և Եսթերի գրքի հետ միասին չի պարունակում Աստծո մասին ուղղակի հիշատակումներ[46]։
Հրեական Աստվածաշնչի Կետուվին հատվածը փիլիսոփայական և գեղարվեստական գրականության հավաքածու է, որը գրված է Սուրբ հոգու ազդեցության տակ։ Օրինակ` թեոդիցիայի խնդրին նվիրված Հոբի գիրքը (Աստծո արդարության հաստատումը մարդկության տառապանքների լույսի ներքո), հարուստ աստվածաբանական աշխատանք է և ներկայացնում է տարբեր տեսակետներ[47]։ Այն լայնորեն և հաճախ շռայլորեն գովաբանվում էր Ալֆրեդի կողմից՝ գրական հատկանիշների համար։ Լորդ Թենիոնը, նրան անվանում էր «հին և արդի ժամանակաշրջանի մեծագույն պոեմ»[48]։
Որոշ նյութեր արտացոլում են հին Իսրայելի պատմական իրադարձությունները, ինչպիսիք են Իսրայելի և հրեաների թագավորությունը, Երուսաղեմի պաշարումը, Բաբելոնյան գերեվարումը և Մակավինի ապստամբությունը։
Մեռյալ ծովի ձեռագրերը հազարավոր հրեական, հիմնականում եբրայերեն ձեռագրեր են, որոնք թվագրվում են մ.թ.ա. վերջին երեք դարերին և մ. թ.ա. առաջին դարին[49]։ Այս տեքստերը ունեն մեծ պատմական, կրոնական և լեզվաբանական նշանակություն, քանի որ դրանք ներառում են երկրորդ հնագույն ժամանակների պահպանված ձեռագրերը, որոնք հետագայում ներառվել են հրեական աստվածաշնչյան կանոններում, դեյթերոկանոնական և արտաբիբլյան ձեռագրերի հետ միասին, պահպանելով երկրորդ տաճարի ուշ հուդայականության կրոնական և փիլիսոփայական մտքի բազմազանության վկայությունները։ Հնագետները երկար ժամանակ կապում են ձեռագրերը հին հրեական աղանդի հետ, որը կոչվում է եսայաներ, թեև վերջերս կատարված որոշ մեկնաբանությունները վիճարկում են այդ կապը և պնդում են, որ ձեռագրերը գրել են Երուսաղեմի քահանաները կամ Սադոկիտները կամ այլ անհայտ հրեական խմբեր[50][51]։
Հետբուհական հրեական սուրբ գրությունները ներառում են վաղ ռաբբիական գործեր՝ Միդրաշը և Միշնան։ Միշնան հրեական բանավոր ավանդույթի առաջին խոշոր գրավոր խմբագրությունն է, որը հայտնի է որպես «բանավոր Թորա»։ Սա նաև Ռաբբական գրականության առաջին խոշոր աշխատանքն է` գրված հրեաների հռոմեական օկուպացիայի ժամանակ և պարունակում է կրոնական մասեր, ինչպիսիք են Յավնեն, Լոդը և Բնայ-Բրակը[52][53]։ Այն պարունակում է փարիսեցիների երկրորդ տաճարի, մասնավորապես Թաննայիմ ժամանակաշրջանի բանավոր ավանդությունները։ Միշնայի մեծ մասը գրված է Միշնա- եբրայերենով, իսկ որոշ մասեր՝ արամեեական եբրայերենով։
Հրեական-քրիստոնեական շարժումը ձևավորվել է Հրեաստանի առաջին դարի սկզբին։ Նոր Կտակարանի բոլոր գրքերը կամ գրեթե բոլորը գրված են հուդա-քրիստոնեական, այսինք, Հիսուսի հրեա աշակերտների կողմից, առաջին և երկրորդ դարերի ընթացքում[54]։ Ղուկասը, որը գրել է Ղուկասի Ավետարանը և Գործք առաքելոց գիրքը, հաճախ դիտվում են որպես բացառություններ։ Գիտնականները տարակարծիք են, արդյո՞ք Ղուկասը հեթանոսական, թե հելլենիստական հրեա է[55]։
Հովսեփոս Փլավիոսը եղել է գիտնական, պատմաբան և ագիոգրաֆ, ծնված՝ մ.թ.ա 37-ին Երուսաղեմում։ Նա արձանագրել է հրեական պատմությունը, հատուկ ուշադրություն դարձնելով մ․թ․ա առաջին դարին, և առաջին Հրեա–Հռոմեական պատերազմին, այդ թվում Մասադի պաշարմանը։ Նրա ամենակարևոր աշխատանքներից են՝ Հրեական պատերազմը, Հրեաների հնությունը և Ապիոնի դեմ գործերը։ Հրեական պատերազմը պատմում է հռոմեական օկուպացիայի դեմ հրեաների ապստամբության մասին (66-70)։ <<Հրեաների հնություններ>> պատմում են աշխարհի պատմության մասին հրեաների տեսանկյունից ՝ իբր Հռոմեական լսարանի համար։ Այս աշխատանքները արժեքավոր պատկերացում են տալիս առաջին դարի հուդայականության և վաղ քրիստոնեության նախապատմության մասին[56]։
Իսպանիայից և Պորտուգալիայից արտաքսվելուց հետո շատ հրեաներ բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրությունում, ներառյալ Պաղեստինում, մեծ ներդրում ունենալով հրեական համայնքի մշակույթի մեջ, հատկապես գրականության, պոեզիայի, փիլիսոփայության և միստիցիզմի մեջ։ Ցվաթ քաղաքը լայնատարած հոգևոր և միստիկ գործունեության կենտրոն է։
Ժոզեֆ Կարոն՝ գրող և կաբալիստ, հաստատվել է Ցվաթում 1563-ից։ Ցվաթում նա գրել է «Շուլխան Արուխ» գիրքը, որն առավել լայնորեն օգտագործվում է հուդայականության տարբեր իրավական օրենսգրքերում։ Կաբալիստ և բանաստեղծ Շլոմո Խալևի Ալկաբեցը բնակություն է հաստատել Ցվաթում 1535 թվականին, որտեղ էլ գրել է հրեական «Լեչա Դոդի» պոեմը։ Իսահակ Լուրիան (1534-1572), ով ծնվել է Երուսաղեմում, եղել է նշանավոր ռաբբի և հրեական միստիկ Ցվաթի համայնքում։ Նա համարվում է ժամանակակից Կաբալայի հայրը, և նրա ուսմունքը կոչվում է Լուրիան կաբալա[57]։ Նրա աշակերտները նրա բանավոր վարդապետությունները դարձրել են գրավոր։ Նրա յուրաքանչյուր սովորույթ մանրակրկիտ ուսումնասիրվել է, և շատերը ընդունվել են, նույնիսկ հակառակ նախորդող պրակտիկայի[58]։
Մոտ 1550 թվականին, Մովսես Բեն Յակոբ Կորդովերոն Ցվաթում հիմնադրել է Կաբալայի ակադեմիա։ Նրա աշակերտների մեջ էին Ցվաթի շատ լուսավորիչներ, այդ թվում ՝ Ռաբբի Էլիյագու Դե Վիդասը՝ «Ռեշիտ Խոխմա» («իմաստության սկիզբը») գրքի հեղինակը, և Ռաբբի Հաիմ Վիտալը, ով հետագայում դարձավ Ռաբբի Իսահակ Լուրիայի ուսմունքների պաշտոնական գրանցողը և տարածողը։ Այդ ժամանակ Իսրայելում այլ հայտնի կաբալիստներ էին` Իսայա Հորովիցը, Մոսե Հաիմ Լուցատոն, Աբրահամ Ազուլայը, Հաիմ իբն Աթթարը, Շալոմ Շարաբին, Հայիմ Յոսեֆ Դավիթ Ազուլայը և Աբրահամ Գերշոն Կիտովսկին։
Իսրայելում հրեական գրականության առաջին ստեղծագործությունները գրվել են ներգաղթյալ հեղինակների կողմից, ամրապնդված աշխարհում և եվրոպական հրեների ավանդույթներով։ Յոսեֆ Հաիմ Բրենները (1881-1921) և Շմուել Յոսեֆ Ագնոնը (1888-1970) շատերի կողմից համարվում են ժամանակակից հրեական գրականության հայրեր[7]։ Բրեները պատռված լինելով հույսի և հուսահատության միջև, պայքարել է Սիոնիստական ձեռնարկության իրականության դեմ։ Ագնոնը ՝ Բրեների ժամանակակիցը, միավորել է իր գիտելիքները 19-րդ և 20-րդ դարասկզբի եվրոպական գրականության ազդեցության տակ եղած հրեական ժառանգության։ Նա ստեղծել է գեղարվեստական գրականություն ՝ նվիրված ավանդական կենսակերպի քայքայմանը, հավատի կորստին և ինքնության հետագա կորստին։ 1966 թվականին Ագնոնը դարձավ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր[7]։
Տեղի ծնված գրողները, որոնք իրենց աշխատանքները հրապարակել են 1940-1950-ական թվականներին, հաճախ կոչվում են «անկախության պատերազմի սերունդ», ովքեր իրենց ստեղծագործությունների մեջ են դրել սաբրայի մտածելակերպն ու մշակույթը։ Ս. Իժարը, Մոշե Շամիրը, Հանոխ Բարտովը և Բենջամին Տամուզը տատանվում էին անհատականության և հասարակության ու պետության նվիրվածության միջև։ 1960-ականների սկզբին Ա.Բ. Յեուշուան, Ամոս Օզը և Յաակով Սհաբտան կտրվելով գաղափարախոսությունից կենտրոնացան աշխարհի անհատականության վրա, փորձարկելով պատմողական ձևեր և գրելու ոճեր, ինչպիսիք են հոգեբանական ռեալիզմը, այլաբանությունը և սիմվոլիզմը։
Սկսած 1980-ականներից և 1990-ականների սկզբին իսրայելական գրականությունը լայնորեն թարգմանվել է, և որոշ իսրայելցի գրողներ հասել են միջազգային ճանաչման[7]։
Հին Իսրայելում գիտական վաղ գործունեությունների մասին կարելի է հանդիպել հրեական Աստվածաշնչում, որտեղ որոշ գրքեր պարունակում են ֆիզիկական աշխարհի նկարագրություններ։ Բիբլիական տիեզերաբանությունը ակնարկներ է տալիս, որը կարող է ձևավորել ֆիզիկական տիեզերքի աստվածաշնչյան տպավորություն։ Համեմատություններ են կատարվել Աստվածաշնչի հատվածների` ինչպիսիք են Ծննդոց գրքի աշխարհի ստեղծմանը պատմությունը, և դասական աստղագիտության միջև[59]։Հին Կտակարանը պարունակում է նաև մի շարք մաքրման ծեսեր։ Օրինակ` առաջարկվող ծեսերից մեկը, վերաբերում է բորոտների մաքրման պատշաճ ընթացակարգին։ Սա բավականին բարդ գործընթաց է, որը պետք է իրականացվի այն բանից հետո, երբ բորոտը արդեն բուժվել է բորոտությունից։ Այն ներառում է հոգևոր մաքրության, ծավալուն ֆիզիկական մաքրության և անձնական հիգիենա, ինչպես նաև ներառում է թռչունների և գառների զոհաբերություն, օգտագործելով նրանց արյունը, խորհրդանշելու համար, որ տառապողը մաքրվել է։
Մովսեսի օրենսգիրքը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են բնական ռեսուրսների պահպանմանը, ինչպիսիք են ծառերը և թռչունները։
Իսրայելը զարգացած և առաջատար երկիր է, և "Bloomberg"-ի նորարարությունների ինդեքսում ամենանորարար երկրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը[61][62]։ Իսրայելում, կան 140 գիտնականներ և տեխնիկներ 10 000 աշխատողի հաշվով, որը ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում, և 8337 լրիվ դրույքով աշխատող հետազոտողներ մեկ միլիոն բնակչի մեկ շնչի հաշվով[63][64]։ Իսրայելի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը շահել է ինչպես երկրի բարձր կրթված և տեխնոլոգիապես որակավորված աշխատուժից, այնպես էլ օտարերկրյա բարձր տեխնոլոգիական ընկերությունների և բարդ հետազոտական կենտրոնների ուժեղ ներկայությունից[64][65]։
1970-ականներին և 1980-ականներին Իսրայելը սկսեց զարգացնել ենթակառուցվածքներ անհրաժեշտ հետազոտությունների և տիեզերական հետազոտությունների զարգացման և հարակից գիտությունների համար։ Իսրայելը գործարկել է իր առաջին Offek-1 արբանյակը 1988 թվականի սեպտեմբերի 19-ին, և կարևոր ներդրում ունեցավ տիեզերական հետազոտությունների մի շարք ոլորտներում, այդ թվում, լազերային հաղորդակցության, սաղմնային հետազոտությունների և օստեոպորոզ տարածության, աղտոտման, մոնիտորինգի և երկրաբանական քարտեզագրման, հողի և բուսական ծածկույթի կիսափակ միջավայրում[66]։
AMOS-1 գեոստացիոնար արբանյակը սկսել է գործել 1996 թվականին ՝ որպես Իսրայելի առաջին կոմերցիոն կապի արբանյակ։ Այն կառուցվել է հիմնականում տնային հեռուստատեսության հեռարձակման, հեռուստաալիքների բաշխման և փոքրիկ արբանյակով ծառայությունների համար։ Հետագայում AMOS (AMOS 2 – 5) կապի արբանյակները շահագործվում կամ մշակվում էին "Spacecom Satellite Communications Company" ընկերության կողմից, որը արբանյակային կապի ծառայություններ է մատուցում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներին[67]։ Իսրայելը նաև մշակում, արտադրում և արտահանում է մեծ քանակությամբ տիեզերական արտադրանք, այդ թվում, հրթիռներ և արբանյակներ, ցուցման համակարգեր, ավիացիոն համակարգիչներ, չափման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և ավիացիոն սարքավորումներ։ Իսրայելի երկրորդ խոշորագույն պաշտպանական ընկերությունը "Elbit Systems"-ն է, որն արտադրում է էլեկտրո-օպտիկական համակարգեր օդային, ծովային և ցամաքային զորքերի, անօդաչու թռչող սարքերի, վերահսկման և մոնիտորինգի համակարգերի, կապի համակարգերի և այլնի համար[68]։
Գյուղատնտեսական արտադրության աճը հիմնված է գիտնականների, ֆերմերների և գյուղատնտեսության հետ հարակից ոլորտների սերտ համագործակցության վրա և հանգեցրել է առաջավոր գյուղատնտեսական տեխնոլոգիաների, ոռոգման ջրի տնտեսող մեթոդների, Անաէրոբ խնայողության, ջերմոցային տեխնոլոգիաների, անապատային գյուղատնտեսության և աղի հետազոտությունների զարգացմանը[69]։ Ժամանակակից կաթիլային ոռոգման տեխնոլոգիան ստեղծվել է Սիմչա Բլասի և իր որդի Յեշահույի կողմից։ Նրանց առաջին փորձնական համակարգը ստեղծվել է 1959 թվականին, երբ ստեղծվեծ Նեթաֆիրմ կազմակերպությունը։ Այս մեթոդը շատ հաջողված էր և 1960-ական թվականներին տարածվեց Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։
Իսրայելական ընկերությունները հաջողության են հասել համակարգիչների, մասնավորապես համակարգչային անվտանգության տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների և կապի միջոցների և ապարատային ապահովման մշակման գործում։
Իսրայելական ընկերություններ են "Check Point"-ը, "Amdocs"-ը, որը արտադրում է հեռահաղորդակցության բիզնեսի և գործառնությունների աջակցման համակարգեր, "Comverse"-ը` ձայնային փոստային ընկերություն, և "Mercury Interactive"-ը, որը չափում է ծրագրային ապահովումը[71]։ Իսրայելի ափամերձ հարթավայրում բարձր տեխնոլոգիական արտադրությունների բարձր կոնցենտրացիան հանգեցրել է Սիլիկոնյան հարթավայր կեղծանվանը (Կաղապար:"Silicon Valley")[72]։ Ավելի քան 3850 սթարթ ափ է ստեղծվել Իսրայելում, այս ոլորտում դարձնելով այն ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունը[73]։
Ռոբոտաշինության ոլորտում հետազոտությունները, որոնք առաջին անգամ սկսվել են 1970-ականների վերջին, հանգեցրել են ռոբոտների արտադրության, որոնք նախատեսված են ավտոմատացված արտադրական խնդիրների լայն շրջանակ կատարելու համար, ներառյալ ադամանդների փայլեցմանը, զոդմանը, փաթեթավորմանը և շինարարությանը։ Հետազոտություններ են իրականացվում, նաև ռոբոտների արհեստական բանականության կիրառման բնագավառում[74]։
Իսրայելցի գիտնականները նպաստել են տարբեր ոլորտների բազմաթիվ գյուտերին և հայտնագործություններին, դրանց թվում են Օրամ Լինդենստրաուս (Ջոնսոն–Լինդենշտրաուս - Լեմմա), Աբրահամ Ֆրենկել (Ցերմելո–Ֆրենկելի բազմազանության տեսություն), Շիմշոն Ամիցուր(Ամիցուր–Լևիցկի թեորեմա), Սախարոն Շելա (Զաուերա–Շելա- Լեմմա), Իլոն Լինդենշտրաուս (Էրգոտիկ տեսություն), Ջեքոբ Բեքենշտեին (էնտրոպիայի սև անցքերի ձևակերպումը), Արյե Ուորշեն և Մայքլ Լևիտտը (բարդ քիմիական համակարգերի համար լայնածավալ մոդելների մշակում), Արիել Ռուբինշտեյնը (Ռուբինշտեյնի աճուրդի մոդելը), Աբրահամ Ֆրենկելը (Ցերմելո–Ֆրենկելի բազմազանության տեսություն), Ռոբերտ Աումանը (խաղերի տեսություն), Ջուդեա Փերլ (Արհեստական բանականություն), Աշեր Պերես (քվանտային տեղեկատվություն)։ Նշանավոր գյուտեր են ReWalk-ը, USB կրիչը, Ինտել 8088 պրոցեսորը, ստեղնաշարի նախագծումը, Mobileye-ը, Wix.com կայքը, Վայբերը, ուլտրաձայնային հետազոտության սարքը, Երկաթե գմբեթը, հակահրթիռային համակարգը, սուպեր երկաթե մարտկոցը, էպիյատորը։
Սկսած 20-րդ դարի սկզբից տեսողական արվեստը Իսրայելում ցուցադրում էր կրեատիվ ուղղվածություն, որը ազդեցություն էր կրում, ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից, ինչպես նաև հենց երկրից, զարգացնելով քաղաքների բնույթը և արտասահմանյան գեղարվեստական կենտրոններից բխող ոճական միտումները։ Գեղանկարչությունում, քանդակագործությունում, լուսանկարչությունում և այլ արվեստի ճյուղերում գլխավոր դեր է խաղում երկրին լանդշաֆտի բազմազանությունը` լեռնոտ կտուրները և լանջերը ստեղծում են գծերի և ձևերի հատուկ դինամիկա։ Նեքևի նախալեռները, գերակշռող մոխրավուն-կանաչ բուսականությունը և պարզ լույսը հանգեցնում են գունային գեղեցիկ էֆֆեկտների, իսկ ծովն ու ավազը ազդում են մակերևույթի վրա։ Ընդհանուր առմամբ, Իսրայելական արվեստի հիմքում ընկած են տեղական լանդշաֆտները, մտահոգությունները և քաղաքականությունը, ապահովելով դրա յուրահատկությունը[75]։
Իսրայելի ամենավաղ գեղարվեստական շարժումը Օսմանյան և վաղ մանդատի շրջանի Բեզալելյան դպրոցն էր, երբ նկարիչները պատկերել են ինչպես աստվածաշնչյան, այնպես էլ սիոնիստական ոճի սյուժեներ ՝ ոգեշնչված Եվրոպական ժամանակակից ոճով, սիմվոլիզմով և ավանդական պարսկական, հրեական և սիրիական արտիստիզմով։
Իսրայելում դասական երաժշտությունը մեծ համբավ ձեռք բերեց սկսած 1930-ականներից, երբ երաժշտության հարյուրավոր ուսուցիչներ և ուսանողներ, կոմպոզիտորներ, նվագողներ և երգիչներ, ինչպես նաև հազարավոր երաժշտասերներ ներթափանցեցին երկիր` Եվրոպայում նացիզմի սպառնալիքով պայմանավորված։ Իսրայելը տունն է նաև մի քանի համաշխարհային դասական երաժշտության անսամբլների համար, ինչպիսիք են Իսրայելի ֆիլարմոնիան և Իսրայելի նոր օպերան։ Պաղեստինի ֆիլարմոնիկ նվագախմբի (այսօր Իսրայելի ֆիլարմոնիկ նվագախումբ) ստեղծումը 1936 թվականին նշանավորեց Իսրայելի դասական երաժշտական բեմի սկզբով։ 1980-ականների սկզբին Իսրայելական նոր օպերան սկսեց բեմադրել ներկայացումներ ՝ վերածնելով օպերային ստեղծագործությունների նկատմամբ հասարակության խանդավառությունը։ 1990-ականների Ռուսական ներգաղթը հարստացրեց դասական երաժշտական ասպարեզը նոր տաղանդներով ու երաժշտասերներով։
Իսրայելում ժամանակակից երաժշտությունը ընդգրկում է երաժշտական ժանրերի լայն շրջանակ և հաճախ միավորում է բազմաթիվ երաժշտական ազդեցություններ ՝ սկսած եթովպիական, մերձավորարևելյան սոուլից, ռոքից, ջազից, հիփ-հոփից, էլեկտրոնիկայից, արաբական, փոփ երաժշտությունից։ Իսրայելական երաժշտությունը բազմաժանր է և իր մեջ պարունակում է ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան երաժշտության տարրեր։ Այն ձգտում է լինել շատ ընտրողական և պարունակում է լայն բազմազանություն ազդեցություն կրելով Սփյուռքից, ինչպես նաև ավելի ժամանակակից մշակութային փոխառություններ ՝ հասիդյան երգեր, Ասիական փոփ, արաբական ժողովրդական երգեր (հատկապես Եմենի երգիչներ) և իսրայելական հիփ հոփ կամ ծանր ռոք։ Շատ տարածված է, նաև էլեկտրոնային երաժշտությունը, ներառյալ տրանսը, ծանր տրանսը և Գոա տրանսը։ Վերջինիս ժանրում հայտնի արվեստագետներ Իսրայելում քիչ են, սակայն նրանց թվում է «Վարակված Սունկ» ("Infected Mushroom") փսիխոդելիկ տրանս խումբը։
Իսրայելի ավանդական ժողովրդական պարերը ներառում են Հորա և պարեր` ներառյալ Եմենի քայլը։ Իսրայելական ժողովրդական պարը այսօր բեմադրվում է ժամանցային և կատարողական պարային խմբերի համար։
Ժամանակակից պարը Իսրայելում միջազգային ճանաչում է ձեռք բերել։Իսրայելական պարուսույցները, որոնց թվում են Օհադ Նահարին և Բարակ Մարշալը, այսօր համարվում են միջազգային ամենաբազմակողմանի և յուրահատուկ ստեղծագործողներից։ Նշանավոր իսրայելական պարային ընկերություններ են «Բաթշեվա» պարային կազմակերպությունը, «Կիբութց» ժամանակակից պարի ընկերությունը, Ինբալ Պինտո և Ավշալոմ Պոլակ պարային կազմակերպությունը և Կամեա պարային ընկերությունը[76]։ Մարդիկ ողջ Իսրայելից և բազմաթիվ այլ երկրներից գալիս են Կամիել հուլիսին տեղի ունեցող ամենամյա պարային փառատոնին մասնակցելու։ Առաջին անգամ 1988 թվականին տեղի ունեցած Կամիել պարային փառատոնը Իսրայելի ամենամեծ պարային տոնն է ներառելով պարեր երեք կամ չորս օր ու գիշեր, 5000 և ավելի պարողներ և մեկ քառորդ միլիոն հանդիսատես Գալիլեայի մայրաքաղաքում[77]։Սկսելով որպես Իսրայելի ժողովրդական պարի միջոցառում, տոնակատարություններն այժմ ներառում են ելույթներ, սեմինարներ և բաց պարային սեսիաներ տարբեր պարային ձևերի և ազգությունների համար[78]։ Պարուսույց Յոնաթան Կարմոնը Կամիել պարի փառատոնը ստեղծել է շարունակելու համար իսրայելական Գուրիտ Կադմանի Դալիա պարի փառատոնի ավանդույթը, որն ավարտվել է 1960-ականներին[79][80]։
Հանրահայտ կազմակերպություններ և պարուսույցներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Իսրայել ելույթ ունենալու և վարպետության դասեր տալու համար։ 2010 թվականի հուլիսին Միխայիլ Բարիշնիկովը ժամանել էր Իսրայել ելույթ ունենալու համար[81]։
Հռոմեական տիրապետության ժամանակ, որոշ թատրոններ կառուցվեցին Հրեաստանում, որոնք տեղակայված էին այնպիսի վայրերում, ինչպիսիք էին Կեսարիան, Բեֆ-Շեան և Երուսաղեմը։ Կեսարիա Մարտիմայի թատրոնը կառուցվել է Հերոդ Մեծի կողմից և կառուցման ավարտին ունեցել է շուրջ 4000 նստատեղ[82]։ Մեկ այլ թատրոն Բեֆ-Շենում կառուցվել է ք.ա 2-րդ դարի վերջին և ունեցել է 7000 նստատեղ[83]։
Հրեական թատրոնի հայտնվելը պետությունից առաջ ընկավ գրեթե 50 տարով։
Առաջին սիրողական հրեական թատերական խումբը Պաղեստինում գործել է 1904-1914 թվականներին։ Առաջին պրոֆեսիոնալ հրեական թատրոնը «Հաբիմա»-ն հիմնադրվել է Մոսկվայում 1917 թվականին, իսկ 1931 թվականին տեղափոխվել է Պաղեստին, որտեղ այն դարձել է երկրի ազգային թատրոնը[84]։ Օհել թատրոնը հիմնադրվել է 1925 թվականաին, որպես աշխատողների թատրոն, որտեղ ուսումնասիրվել են սոցիալիստական և աստվածաշնչյան թեմաները։ Հրեական առաջին պիեսները պտտվում էին առաջամարտիկների շուրջ։
1948 թվականից հետո, երկու կարևորագույն շարժառիթներն էին Հոլոքոստը և արաբա-իսրայելական հակամարտությունը։ Մոշե Շամիրի «Նա քայլում էր դաշտերով» գիրքը, որը լույս է տեսել 1949 թվականին, եղել է Սաբրա գրագրության առաջին գիրքը, որը գրվել է սաբրայի մասին իդիոմատիկ և ժամանակակից եբրայերենով։ 1950-ականներին դրամատուրգները պատկերում էին նախապետական երազանքների և հիասթափության միջև եղած բացը։ Այլ պիեսներ Հոլոքոստը վերապրածներին հակադրեցին բնիկ իսրայելցիներին[84]։ 1960-ականների սկզբին Հանոխ Լեվին գրել էր 56 պիես և քաղաքական երգիծանք։ 1970-ականներին Իսրայելի թատրոնը դարձավ ավելի քննադատական, հակադրելով ծայրահեղ պատկերներ Իսրայելական ինքնությանը, ինչպիսիք են մկանային և հոգևոր հրեան։
Այսօր Իսրայելի թատրոնը չափազանց բազմազան է բովանդակությամբ և ոճով, և բոլոր ներկայացումների կեսը տեղական բեմադրություններն են[84]։
1980 թվականին հիմնադրված իսրայելական Acco այլընտրանքային թատրոնի փառատոնը` կատարողական արվեստի չորսօրյա փառատոնն է, որն ամեն տարի անցկացվում է Ակկո քաղաքում աշնան սկզբին։ Փառատոնը դարձել է քաղաքի հրեա և արաբ բնակիչների համակեցության խորհրդանիշը։
Կինոարտադրությունն Իսրայելում զգալի փոփոխություններ է կրել 1950-ականներին` իր հիմնադրման պահից սկսած։ Առաջին ստեծագործությունները ստեղծված և բեմադրված Իսրայելի ժողովրդի կողմից, ինչպիսիք են «Հիլ 24-ը չի պաատասխանում» և «Նրանք տասն էին», ինչպես և Իսրայելական գրականությունը հակվածություն ունեին ներկայանալու հերոսական օրինակով։ Վերջին ժամանակների որոշ ֆիլմեր դեռևս խորապես արմատավորված են իսրայելական փորձի մեջ, շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հոլոքոստը վերապրածներն ու նրանց երեխաները, և նոր ներգաղթածների տառապանքները։
Մյուսներն անրադառնում են ժամանակակից Իսրայելի խդիրներին, ինչպիսիք են իսրայելա-արաբական հակամարտությունները (Էրան Ռիկլիսի «Լիմոնի ծառը», Սքանդար Քոփտի «Աջամի») և զինվորական ծառայությունը (Ջոզեֆ Սիդարի «Բոֆոր», Սամուել Մաոզի «Լիբանան», Էյթան Ֆոքսի «Յոսի և Ջագերի»)։ Դրանցից մի քանիսը գտնվում են համալսարանական, օտարված և հեդոնիստական հասարակության համատեքստում (Էյթան Ֆոքսի «Սիրենի երգը» և Այելեթ Մենահեմիի «Փուչիկը» և Նիրիտ Յարոնի «Թել Ավիվյան պատմությունները»)։
Իսրայելական կինոարտադրությունը շարունակում է համաշխարհային ճանաչում ձեռք բերել միջազգային մրցանակների անվանակարգերի միջոցով։ Երեք տարի անընդմեջ իսրայելական ֆիլմերը («Բոֆորտ» (2008), «Վալս Բաշիրով» (2009) և «Աջամի» (2010)) առաջադրվել են «Ակադեմիական» մրցանակաբաշխությունում։ Երուսաղեմի Հրեական համալսարանին կից Սփիլբերգի կինոարխիվը հրեական թեմաների մասին, ինչպես նաև հրեական և իսրայելական կյանքին վերաբերող ֆիլմերի աշխարհում խոշորագույն պահոցն է[85]։
Իսրայելի հիմնական միջազգային կինոփառատոններն են Երուսաղեմի կինոփառատոնը և Հայֆայի կինոփառատոնը
Ունենալով մոտ 200 թանգարաններ, Իսրայելը մեկ շնչի հաշվով աշխարհում ունի ամենամեծ թվով թանգարանները, տարեկան մեկ միլիոն այցելուներով[3]։
Իսրայելի Երուսաղեմի թանգարանում կա հատուկ տաղավար, որտեղ ներկայացված են Մեռյալ ծովի ձեռագրերը և հրեական կրոնական արվեստի, Իսրայելի արվեստի, քանդակագործության և հին վարպետների գեղանկարների մեծ հավաքածու։
Թերթերը լույս են տեսնում տասնյակ լեզուներով, և յուրաքանչյուր քաղաք հրատարակում է իր տեղական տեղեկագիրը։
Հին իսրայելցիների սննդի մասին տեղեկությունները հիմնված են գրավոր աղբյուրների, հնագիտական գրառումների և հին Լևանտի տարածաշրջանի համեմատական վկայությունների վրա։ Գրավոր աղբյուրները հիմնականում հրեական Աստվածաշունչն ու այլ տեքստերն են, ինչպիսիք են Մեռյալ ծովի ձեռագրերը, Ապոկրիֆիկ ստեղծագործությունները, Նոր Կտակարանը և Ռաբբիական գրականությունը։
Սովորական հին ժամանակների Իսրայելացու ամենօրյա սննդակարգը բաղկացած էր հիմնականում հացից, խաշած հացահատիկներից և լոբիներից։ Հացը ուտում էին յուրաքանչյուր ուտելիքի հետ։ Բանջարեղենները զգալի դեր էին խաղում սնուցման մեջ։ Իսրայելցիները այծի ու ոչխարի կաթ էին խմում գարնանը և ամռանը, երբ այն հասանելի էր լինում, ինչպես նաև ուտում էին կարագ ու պանիր։ Սննդի մեջ առավել հաճախ օգտագործվում էին թուզ և խաղող, մինչ դեռ նուռ, այլ մրգեր և ընկուզեղեն ավելի քիչ էին օգտագործում։ Գինին ամենատարածված խմիչքն էր և երբեմն արտադրվում էին նաև այլ խմիչքներ։Ձիթապտուղները հիմնականում օգտագործվում էին ձեթ ստանալու համար։ Այծի և ոչխարի միսը սովորաբար հազվադեպ էին ուտում և պահպանում էին հատուկ առիթների համար, ինչպիսիք են տոները, տոնական ճաշկերույթները կամ զոհաբերական խնջույքները։ Վայրի կենդանիներ, թռչուններ, ձու և ձուկ նույնպես ուտում էին կախված դրանց առկայությունից[86][87]։
Շատ ուտեստներ ուտում էին սեզոնին և թարմ վիճակում։ Մրգերը և բանջարեղենները պետք էի ուտեին մինչև դրանց հասունանալը և փչանալը։ Մարդիկ պետք է պարբերաբար պայքարեին սովի դեմ։ Բավարար քանակությամբ սննդի արտադրությունը պահանջում էր ծանր և ժամանակատար աշխատանք, իսկ կլիմայական պայմանները հանգեցնում էին անկանխատեսելի բերքի արտադրության և հնարավորինս շատ սնունդ պահելու անհրաժեշտության։
Այսպիսով, խաղողը վերածվում էր չամիչի և գինու, ձիթապտուղները ՝ ձեթի, թուզը, լոբին, ոսպը չորացնում էին, իսկ հացահատիկները պահվում էին ամբողջ տարվա օգտագործման համար[88]։ Սննդակարգը հիմնականում բուսական էր։ Տիպիկ ամենօրյա ճաշը իրենից ներկայացնում էր ժողովրդի աստվածաշնչյան նկարագրությունը, այն է` Աբիգեան Դավիթի խմբին բերել էր հաց, գինի, տապակած հացահատիկ, չամիչ և թզի տորթեր[89][90]։
Իսրայելի մշակույթի տարասեռ բնույթը դրսևորվում է նաև իսրայելական խոհանոցում, տեղական բաղադրիչների և ուտեստների բազմազան համադրությամբ, ամբողջ աշխարհի սփյուռքի ճաշատեսակներով[91]։
Իսրայելական խոհանոցը զարգացել է ընդունելով խոհանոցային էլեմենտներ տարբեր հրեական ոճերից, այդ թվում Միզրահից, Սեփարդիկց, Եմենի հրեաներից, Աշքենազից և բազմաթիվ Մերձավոր Արևելքի երկրների ազգային խոհանոցից[92][93][94]։ Իսրայելական խոհանոցը նույնպես գտնվում է աշխարհագրության ազդեցության տակ, հատուկ ուշադրություն դարձնելով Միջերկրածովյան տարածաշրջանում տարածված մթերքներին, ինչպիսիք են ձիթապտուղները, սիսեռները, կաթնամթերքները, ձկները և թարմ մրգերը և բանջարեղենը։ Հիմնական սնունդը սովորաբար ճաշն է, այլ ոչ թե ընթրիքը։ Հրեական տոները նույնպես ազդում են խոհանոցի վրա, և շատ ավանդական ուտեստներ մատուցվում են տոնական օրերին։ Ուրբաթ երեկոյան ուտվող Շաբաթյան ընթրիքը համարվում է կարևորագույն արարողություն Իսրայելական տների մեծ մասում։ Չնայած նրան, որ ոչ բոլոր հրեաներն են Իսրայելում հետևում Կաշրութին, դրա ազդեցությունը երևում է ընտանեկան մենյուներում, հասարակական հաստատություններում և բազմաթիվ ռեստորաններում[91]։
2013 թվականին, Իսրայելական ուտեստների գիրք` «Սիֆուդպեդիա»-ն հաղթել է Փարիզի աշխարհի գուրմանների ուտեստների գիրք մրցույթի «Աշխարհում լավագույն» նոմինացիայում և «Երուսաղեմի խոհարարական գիրքը», որը հրատարակվել է իսրայելապաղեստինյան խմբի` Յոթամ Օտտոլենգի և Սամի Թամիմիի կողմից, հաղթել է "աշխարհի լավագույն" նոմինացիան Միջերկրածովյան խոհանոցում[95]։
Իսրայելը դարձել է նորաձևության և դիզայնի միջազգային կենտրոն[96]։ Թել Ավիվը անվանվում է նորաձության «հաջորդ վառ նշանակակետ»[97]։ Իսրայելական ոճաբանները իրենց հավաքածուներն են ներակայացում առաջատար նորաձևության ցուցադրություններում, դրանց թվին է պատկանում լողազգեստների արտադրությամբ զբաղվող Գոթեքսը[98]։
2011 թվականին Թել Ավիվում կայացել է 1980-ական թվականներից ի վեր առաջին նորաձևության շաբաթը, որի պատվավոր հյուրն է դարձել իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին[99]։
Ֆիզիկական պատրաստվածությունը զարգացել է ստացել 19-րդ դարում Մաքս Նորդաուի ֆիզիկական կուլտուրայի արշավից։ Մաքավեյան խաղերը, օլիմպիական խաղերի նման մրցումներ են, որոնք կազմակերպվել են հրեական մարզիկների համար 1930-ական թվականներին և այդ ժամանակից ի վեր Իսրայելում անցկացվում են չորս տարին մեկ։
1964 թվականին Իսրայելը հյուրընկալեց և նվաճեց AFC-ի Ասիական գավաթը, 1970 թվականին Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը կարողացավ ընտրվել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համար, որը մինչ օրս համարվում է Իսրայելի ֆուտբոլի ամենամեծ նվաճումը։ 1978 թվականին Իսրայելը հեռացվեց ասիական խաղերից Արաբական ճնշման պատճառով, իսկ արդեն 1994 թվականից Իսրայելի բոլոր մարզական կազմակերպություններն մրցում են Եվրոպայում։
Ֆուտբոլը և բասկետբոլը ամենատարածված սպորտի ձևերն են Իսրայելում։ Իսրայելի Պրեմիեր լիգան երկրի ֆուտբոլային Պրեմիեր լիգան է, իսկ Լիգատ հաալը` բասկետբոլի Պրեմիեր լիգան։ Խոշորագույն մարզական ակումբներն են «Մաքաբի Հայֆան», «Մաքաբի Թել Ավիվը», «Հապոել Թել Ավիվը» և «Բեյթար Երուսաղեմը»։ Թել Ավիվի «Մաքաբին» ակումբը վեց անգամ հաղթել է բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում։ Թենիսի Իսրայելի չեմպիոն Շահար Պեերը WTA-ի վարկանիշային աղյուսակում հասել է 11-րդ հորիզոնական, ինչը ազգային ռեկորդ է համարվում։ Բերշևան դարձել է շախմատի ազգային կենտրոն, խորհրդային ժամանակաշրջանի ներգաղթի արդյունքում այստեղ ապրում են աշխարհի բոլոր քաղաքներից շախմատի ամենամեծ թվով գրոսմայստերներ։
2005 թվականին քաղաքում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Իսրայելի շախմատի հավաքականները արծաթե մեդալ են նվաճել 2008 թվականի շախմատի օլիմպիադայում, իսկ 2010 թվականին բրոնզե մեդալ[100]։ Իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը հաղթել է 2009 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև 2012 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում հանդես է եկել աշխարհի չեմպիոնի կոչման համար[101][102]։
Մինչ օրս Իսրայելը 1992 թվականից սկսած յոթ օլիմպիական մեդալ է նվաճել, այդ թվում ՝ 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում վինդսերֆինգի ոսկե մեդալը։ Պարօլիմպիկ խաղերում Իսրայելը նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և զբաղեցնում է 15-րդ տեղը բոլոր Պարօլիմպիկ խաղերի մեդալային աղյուսակում։ 1968 թվականի ամառային պարօլիմպիկ խաղերը տեղի են ունեցել Իսրայելում։
Երիտասարդական շարժումները իրենց գոյության առաջին իսկ օրերից Իսրայելի կարևոր առանձնահատկություններից էին։ 1950-ական թվականներին այդ շարժումները բաժանվել են երեք խմբի ՝ սիոնիստական երիտասարդական խմբեր, որոնք քարոզում են սոցիալական իդեալներն ու գյուղատնտեսության ու համայնքային կարգավորման կարևորությունը, աշխատանքային երիտասարդներ, որոնք քարոզում են կրթական նպատակներն ու մասնագիտական առաջընթացը, և հանգստի խմբեր, որոնք ուժեղ ուշադրություն են դարձնում սպորտի ու ժամանցի վրա[103]։
Քայլարշավները և արշավները Իսրայելի մշակույթի անբաժանելի մասն են կազմում։ Ազգային պարկերը և արգելոցները գրանցում են տարեկան 6.5 միլիոն այցելու։ Դպրոցներն ու երիտասարդական խմբերն ամեն տարի իրականացնում են քայլարշավներ ամբողջ երկրով մեկ ՝ երեխաներին մեծացնելով և սովորեցնելով հակված լինել քայլարշավների և ակտիվ հանգստի այլ տեսակների։
Շատ երիտասարդ իսրայելացիներ արձակուրդ են վերցնում մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամկետով, ողջ աշխարհում ճանապարհորդելու համար։ Նրանք հիմնականում ճանապարհորդում են բնության հետ ծանոթանալու և հեռավոր երկրներում արշավներ իրականացնելու համար, ինչպիսիք են Նեպալը, Հնդկաստանը, Չինաստանը, Չիլին և Պերուն։
Իսրայելի Միջերկրածովյան ափամերձ հատվածի, որը կազմում է մոտ 190 կիլոմետր, երկու երրորդ հատվածը հասանելի է լողափնյա հանգստի համար։ Իսրայելը ունի 100 սերֆինգի համար նախատեսված ափեր, որոնք հսկվում են պրոֆեսիոնալ փրկարարների կողմից[104]։ Մատկոտը գնդակով խաղ է, նման ծովափնյա թենիսին և համարվում է երկրի ազգային սպորտաձևը[105]։
Բոլոր ամուսնությունները Իսրայելցիների միջև գրանցվում են Իսրայելի գլխավոր ռաբբիությունում և արարողությունը հաջորդում է ավանդական Իսրայելական սովորությանը[106]։ Իսրայելում քաղաքական արարողություններ չեն անցկացվում, չնայած մեծ թվով աշխարհիկ զույգեր շրջանցում են սա և ճանապարհորդում են մոտակա երկրներ, ինչպիսին է օրինակ Կիպրոսը[107][108]։
Չնայած որոշ հրեաներ ընդունել են հարսանեկան հագուստի արեմտյան ոճը, ավանդական հագուստն ու զարդերը, երբեմն օգտագործվում են նախամուսնական ծեսերի ժամանակ, այդ թվում Հինայի գիշերը, որը շատ տարածված է Միզրահի հրեաների շրջանում[109]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.