Իսպանացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանացիներ (ինքնանվանում՝ Pueblo español), Պիրենեյան թերակղզում ապրող ժողովուրդ։ Իսպանացիներն առաջացել են թերակղզու բնիկների, վեստգոթերի, կելտա-իբերացիների, հռոմեացիների և մավրերի խառնման արդյունքում։ Խոսում են իսպաներեն, արագոներեն, աստուրերեն։ Իսպանացիների թվաքանակն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 47 միլիոնի, որի մեծ մասը բնակվում է Իսպանիայում (ավելի քան 40 մլն), մյուսներն ապրում են Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։
Իսպանացիներ |
---|
Ընդհանուր քանակ |
Իսպանիա — 40 միլիոն |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Իսպաներեն |
Հավատք(ներ) |
Կաթոլիկություն |
1983 թվականին երկրի պատմական բոլոր 17 մասերը ստացել են ինքնավարություն և այժմ ունեն սեփական կառավարություն ու խորհրդարան։ Դրանք են Կատալոնիան, Բասկերի երկիրը, Գալիսիան, Անդալուզիան, Վալենսիան, Էստրեմադուրան, Կանարյան կղզիները, Բալեարյան կղզիները, Կաստիլիա և Լեոնը, Կաստիլիա լա Մանչան, Աստուրիան, Նավարան, Մուրսիան, Ռիոխան, Արագոնը, Կանտաբրիան և Մադրիդը։