Մադրիդ (ինքնավար համայնք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մադրիդ (ինքնավար համայնք) (իսպ.՝ Comunidad de Madrid), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մադրիդն է, որ նաև Մադրիդ պրովինցիայի մայրաքաղաքն է։ Մադրիդ ինքնավար համայնքը հարավից և արևելքից սահմանակցում է Կաստիլիա-Լա Մանչային և հյուսիսից ու արևմուտքից Կաստիլիա և Լեոնին։ Այն ձևավորվել է 1983 թվականին ներառելով Մադրիդի պրովինցիայի և պատմական Նոր Կաստիլիայի տարածքները։
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Հիմն | Hymn of the Community of Madrid? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Վարչկենտրոն | Մադրիդ | ||||
Խոշորագույն քաղաք | Մադրիդ | ||||
Ամենաբարձր կետ | Պենյալարա[1] | ||||
ԲԾՄ | 678 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Assembly of Madrid? | ||||
Նախագահ | Էսպերանսա Ագուերե (ԻԺԿ) | ||||
ՀՆԱ ՀՆԱ մեկ շնչի հաշվով | € 213.031,4 միլիոն € 32.983 | ||||
Բնակչություն (2010) | 6․445․499 (13.5 %, 3 տեղ) | ||||
Խտություն | 802.66 | ||||
Տարածք | 87 268 (8,030.1 %, 12 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1983 թ. | ||||
Սահմանակցում է | Կաստիլիա-Լա Մանչա և Կաստիլիա և Լեոն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | ES-MD | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
Comunidad de Madrid | |||||
Մադրիդ ինքնավար համայնքը Իսպանիայի ինքնավար համայնքների մեջ բնակչությամբ երրորդ է 6.369.167 (2011) բնակչությամբ, որոնց մեծ մասը ապրում է Մադրիդում[2] Այն նաև ամենախիտ բնակեցված ինքնավար համայնքն է։ Մադրիդի տնտեսությունը գրեթե նույն չափսերն ունի ինչ Կատալոնիայի տնտեսությունը, որը Իսպանիայում մեծագույնն է։ Մադրիդի համայնքի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ամենամեծն է Իսպանիայում[3]։
Մադրիդ ինքնավար համայնքնում մարդիկ բնակվել են Ստորին պալեոլիթի ժամանակաշրջանից, հիմնականում Մանսանարես, Ժարամա և Հենարես գետերի ավազաններում, որտեղ գտնվել են մի քանի հնագիտական նմուշներ։ Ամենանշանավոր հայտնագործումը Սիեմպոսուելոսում հայտնաբերված կուժն էր (մ. թ. ա. 1970-ից 1470 թվականներ)[4]։ Հռոմեական կայսրության ժամանակ տարածաշրջանը եղել է Սիտերիոր Տարակոնեսե պրովինցիայի մաս, բացառությամբ հարավ արևմտյան մասի, որը մտնում էր Լուսիտանիա պրովինցիայի կազմի մեջ։ Այստեղով անցել են երկու հռոմեական ճանապարհներ` via xxiv-xxix միացնելով Աստրոգան Լամինիումին և via xxv, որը միացրել է Էմերիտա Աուգուստան և Կաեսարաուգուստան։
Վեստգոթական թագավորության ժամանակ տարածաշրջանը կորցրեց իր կարևորությունը։ Բնակչությունը ապրում էր փոքր ավաններում։ Ալկալա դե Հենարեսը եղել է եպիսկոպոսական նստավայր 5-րդ դարում, սակայն այս փաստը բավական չէր, որպեսզի ավանին տային քաղաքի կարգավիճակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.