Իսմայիլ I
From Wikipedia, the free encyclopedia
Իսմայիլ I լրիվ անունը Աբու լ-Մուզաֆար Իսմայիլ բին Հեյդար աս-Սեֆևի նաև Իսմայիլ Բահադուր շահ կամ Իսմայիլ Սեֆևի նաև Իսմայիլ Հաթայ[6](հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…], Արդաբիլ, Իրան[4] - մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3], Արդաբիլ, Իրան[4]), Թուրք Սեֆյան[7] Շահը 1502 թվականից։ Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Օսմանյան նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային:Այս ճակատամարտից հետո օսմանյան սուլթանը գերի է վերցնում Իսմայիլի երկու կանանց ինչպես նաև ամբողջ հարեմը[8]:Իսմայիլը կոտրված էր և սկսեց ալկոհոլ օգտագործել[9]։Նրա անպարտելիության աուրան ցնցվեց[10],Իսմայիլը դադարեց մասնակցել պետական և ռազմական գործերին[11],քանի որ,ըստ երևույթին,կորցրել էր ինքնավստահությունը[12]:Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» ստորագրությամբ։
Իսմայիլ I | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Արդաբիլ, Իրան[4] |
Մահացել է՝ | մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Արդաբիլ, Իրան[4] |
Շեյխ Սաֆի ալ-Դինի դամբարան | |
Երկիր | Սեֆյան Պարսկաստան |
Տոհմ | Սեֆյաններ |
Նահանգապետ, միապետ, զորավար, բանաստեղծ և գրող | |
Հայր | Շեյխ Հեյդար |
Մայր | Halima Begum? |
Երեխաներ | Թահմասպ I, Էլկաս Միրզա, Սամ Միրզա, Բահրամ Միրզա, Փարիխան սուլթան և Մահինբանու սուլթան |
Հավատք | իսլամ[5] և տասներկուականներ[5] |