Իսլամական հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական հանրապետությունը թեոկրատական, այսինքն՝ աստվածապետական կամ դրան մերձ պետական կառուցվածքի ձև է, որում պետության կառավարման գործում դերակատարություն ունի իսլամական հոգևորականությունը (Իրանում, որտեղ այդ սկզբունքներն անցկացվել են առավել հետևողականորեն, երկրի փաստացի ղեկավարն է բարձրագույն կոչմամբ իսլամական կրոնական գործիչը՝ ռահբարը[1])։ Իսլամական հանրապետությունն իրենից ներկայացնում է փոխզիջում ավանդական իսլամական միապետության (որն այսպես, թե այնպես բխում է խալիֆայության սկզբունքներից կամ ազգային ավանդույթներից) և հանրապետական կարգի ևրոպական սկզբունքների միջև։ Սակայն հստակ չէ տարբերությունը իսլամական հանրապետության (մասնավորապես Իրանի տիպի իսլամական հանրապետության, որն ունի ժողովրդավարության որոշակի տարրեր, ինչպես ասենք, խորհրդարանը, նախագահի ինստիտուտը և իշխանությունների տարանջատման սկզբունքը) և այնպիսի իսլամական միապետությունների միջև, ինչպիսին է Սաուդյան Արաբիան։ Էլ ավելի անհստակ է տարբերությունը օրենքների առումով։ Տե՛ս Մեդինայի սահմանադրությունը և «սուրբ գրքի մարդկանց» մասին օրենքները, որը սահմանում է հստակ վերաբերմունք մի կողմից հուդաիզմի և քրիստոնեության հետ, մյուս կողմից՝ այլ կրոնների հետ։ Չպետք է շփոթել կրոնական վարդապետությունը, պետության կառավարման կարգն ու կառուցվածը և կիրառվող իրավունքը։ Իսլամական հանրապետությունում օրենքները մեծ մասամբ հիմնված են Շարիաթի վրա։ Իսլամական հանրապետություններին շարքին են դասվում առաջին հերթին Իրանը, ինչպես նաև Աֆղանստանը, Մավրիտանիան, Պակիստանն ու Գամբիան։