![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/The_Inka_coastal_road_at_Pachacamac_DSC_0318.jpg/640px-The_Inka_coastal_road_at_Pachacamac_DSC_0318.jpg&w=640&q=50)
Ինկերի ճանապարհներ
From Wikipedia, the free encyclopedia
Ինկերի ճանապարհներ (կեչուա՝ Qhapaq Ñan« «թագավորական ճանապարհ»), բազմաթիվ սալարկված ճանապարհների ցանց, որը կառուցվել է հնդկացիական քաղաքակրթությունների կողմից մի քանի հազարամյակների ընթացքում Հարավային Ամերիկայում, Անդյան տարածաշրջանում` Կոլումբիայում, Էկվադորում, Պերուում, Բոլիվիայում, Չիլիում, Արգենտինայում, ինչպես մերձափնյա դաշտավայրերում, անապատներում, այնպես էլ լեռներում, ժայռերի և կիրճերի միջով, կախովի կամուրջների և աստիճանների միջոցով[2][3][4]։
Ինկերի ճանապարհներ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Երկարություն | 40 000 ± 150 կմ[1] |
![]() | |
![]() | |
Inca road* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Արգենտինա, Բոլիվիա, Չիլի, Կոլումբիա, Էկվադոր, Պերու |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա, Կարիբյան ծով |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2014 (38 նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Հիմնական մայրուղիների գլխավոր շինարարները համարվում էին ինկերը, դրանց շինարարությունը դադարեցվեց 16-րդ դարում զավթիչ-իսպանացիների գալով, որոնք չէին տիրապետում տեղական տեխնոլոգիաներին և այլևս ի վիճակի չէին պահպանելու այդ ճանապարհները պատշաճ վիճակում։ Գլխավոր էին համարվում ինկերի կայսրության տարածքով խաչաձև հատվող չորս ճանապարհները (կենտրոնը` Կուսկո քաղաքում)։ Ամենաերկար ճանապարհի երկարությունը կազմում է 6600 կիլոմետրից ոչ պակաս (1200 լիգ)։ Ճանապարհները միացնում էին բոլոր գավառների մայրաքաղաքները, որոնցից յուրաքանչյուրից դուրս էր գալիս մի քանի ուղի։ Յուրաքանչյուր ճանապարհի վրա, որոշակի հաստատուն տարածությունների վրա կային իջևանատներ, տարածությունները նշված էին սահմանագծման սյուներով և կոչվում էին տոպո կամ տիպու։ Ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը գնահատվում էր 30 000 կմ։ Մյուսներից լավ պահպանված տեղամասերը 6000 կմ երկարությամբ գտնվում են վերը թվարկված վեց երկրների տարածքներում և 2014 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։