![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/8/84/%25D4%25BB%25D5%25B6%25D5%25A4%25D5%25AB%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1_%25D5%258B%25D5%25B8%25D5%25B6%25D5%25BD%25D5%25A8_%25D6%2587_%25D5%25AD%25D5%25A1%25D5%25B9%25D5%25A1%25D5%25AF%25D6%2580%25D5%25A1%25D6%2581_%25D5%25BE%25D5%25A5%25D6%2580%25D5%25BB%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25A1%25D6%2580%25D5%25B7%25D5%25A1%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6%25D6%2584%25D5%25A8.jpg/640px-%25D4%25BB%25D5%25B6%25D5%25A4%25D5%25AB%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1_%25D5%258B%25D5%25B8%25D5%25B6%25D5%25BD%25D5%25A8_%25D6%2587_%25D5%25AD%25D5%25A1%25D5%25B9%25D5%25A1%25D5%25AF%25D6%2580%25D5%25A1%25D6%2581_%25D5%25BE%25D5%25A5%25D6%2580%25D5%25BB%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25A1%25D6%2580%25D5%25B7%25D5%25A1%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6%25D6%2584%25D5%25A8.jpg&w=640&q=50)
Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը
From Wikipedia, the free encyclopedia
«Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (անգլ.՝ Indiana Jones and the Last Crusade), Սթիվեն Սփիլբերգի արկածային ֆիլմերից, հայտնի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմը, որը նկարահանվել է 1989 թվականին։ Սցենարի համահեղինակներից է Ջորջ Լուկասը։ Հարիսոն Ֆորդը կրկին մարմնավորել է հնագետ Ինդիանա Ջոնսին, իսկ Շոն Քոններին` հնագետի հորը։ Ֆիլմում մասնակցել են նաև Էլիսոն Դուդուն, Դենհոլմ Էլիոթը, Ջուլիան Գլովերը, Ռիվեր Ֆենքսը և Ջոն Ռիս-Դևիսը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1938 թվականին։ Ջոնսն այս ֆիլմում ուղևորվում է իր հորը որոնելու, որին առևանգել են նացիստները։ Նացիստներն էլ իրենց հերթին ջանում էին գտնել Սուրբ Գրաալը։
«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի խառը կարծիքներից ելնելով Սփիլբերգը որոշեց համակշռել բռնությունն ու արյունը նոր ֆիլմում։ Այսպիսով «Խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի սցենարի վրա Սփիլբերգն աշխատեց շուրջ 5 տարի և նա մի քանի անվամբ սցենարներ տվեց պրոդյուսեր Լուկասին, մինչև որ Ջեֆրի Բոամը հաստատեց սցենարը։ Ֆիլմը պետք է նկարահանվեր Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Հորդանանում։
Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել 1989 թվականի մայիսի 24-ին և հիմնականում ունեցել է դրական արձագանքներ։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ֆինանսական առումներով և վաստակել է 474,171,806 ԱՄՆ դոլար։ Ֆիլմը Օսկարի է արժանացել ձայնային էֆեկտների համար։