Remove ads
դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Թաուներ Ուիլյամս (անգլ.՝ John Towner Williams, փետրվարի 8, 1932[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և դիրիժոր, պատմության մեջ ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկն է[6]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուիլյամսը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝«Տանը մենակ», «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Ծնոտներ», «Սուպերմեն», «Այլմոլորակայինը», «Ինդիանա Ջոնս», «Շինդլերի ցուցակը», «Յուրիի այգին», «Աստղային պատերազմներ», «Հարի Փոթեր» և այլն։ Ուլյամը երաժշտություն է ստեղծել Օլիմպիական խաղերի, շատ հեռուստասերիալների, և համերգային համարների համար։
Ուիլյամսը հայտնի է ամերիկացի հայտնի կինոռեժիսորների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սպիլբերգը։
Ջոն Ուիլյամսը ծնվել 1932 թվականի փետրվարի 8-ին, Նյու-Յորքում, ԱՄՆ։ 1948 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ընդունվել է Հյուսիսային Հոլիվուդյան ավագ դպրոց։ Հետագայում նա հաճախել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը և Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջը, ինչպես նաև մասնավոր դասեր էր վերցնում երգահան Մարիո Կաստելնուովո- Թեդեսկոյից։ 1952 թվականին Ուիլյամսը աշխատանքի է հրավիրվել ВВС ԱՄՆ, որտեղ կատարել է ВВС նվագախմբի դիրիժորի պաշտոնը` մինչև ծաառայության ավարտը։
1954 թվականին ծառայությունն ավարտելուց հետո Ուլյամսը վերադարձել է Նյու-Յորք, և ընդունվել Ջուլյարդի դպրոցը` դաշնամուրի դասարան, որտեղ դասավանդում էր Ռոզինա Լեվինան։ Այդ տարիներին Ուիլյամսը որպես ջազային դաշնակահար աշխատում էր Նյու Յորքի շատ ակումբներում, որտեղ հանդես էր գալիս երգահան Հենտրի Մանչինի հետ։
1980-1993-ական թվականներին աշխատել է Բոստոնի էստրադային նվագախմբում, որպես դիրիժոր, իսկ այժմ հանդիսանում է վերջինիս վաստակավոր դիրիժորը։ 2006 թվականին անսպասելիորեն պարտվել է 6-րդ Օսկարը՝ արգենտինացի երգահան Գուստավոր Սանտալալին` «Горбатая гора» դրամայի համար, որը արժանացել էր նաև «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների։
2017 թվականի մարտին, Ուիլյամսը Կոբի Բրայանի բանաստեղծության հիման վրա երաժշտություն է գրել «Սիրելի բասկետբոլ » կարժամետրաժ ֆիլմի համար[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.