![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Handmade_oil_painting_reproduction_of_Ibn_Battuta_in_Egypt%252C_a_painting_by_Hippolyte_Leon_Benett..jpg/640px-Handmade_oil_painting_reproduction_of_Ibn_Battuta_in_Egypt%252C_a_painting_by_Hippolyte_Leon_Benett..jpg&w=640&q=50)
Իբն Բատուտա
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Իբն Բատուտա (/ˌɪbənbætˈtuːtɑː/; արաբ․՝ محمد ابن بطوطة; լրիվ անունը՝ լրիվ անունը՝ Իբն Բատուտա Աբու Աբդալլահ Մուհամմեդ իբն Աբդալլահ ալ-Լավատի ատ-Տանջի; ծնվել է 1304 թվականի փետրվարի 25-ին, մահացել 1368 կամ 1369 թվականին) մարոկկացի գիտնական, որը ճանապարհորդել է միջնադարյան աշխարհում[1][2]։ 30 տարվա ընթացքում Իբն Բատուտան եղել է Իսլամական աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև ոչ մուսուլմանական շրջաններում՝ Հյուսիսային Աֆրիկա, Աֆրիկյան եղջյուր, Արևմտյան Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավարևմտյան Ասիա, Հարավային Ասիա և Չինաստան։ Կյանքի վերջին տարիներին շարադրել է իր ճանապարհորդությունների մասին «Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին» գիրքում (تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار, Tuḥfat an-Nuẓẓār fī Gharāʾib al-Amṣār wa ʿAjāʾib al-Asfār)[3], որը պարզապես կոչում են «Ճանապարհորդությունները» (الرحلة, Rihla)[4]: Նրա ճանապարհորդությունների մասին գրառումները թույլ են տալիս պատկերացում կազմել միջնադարյան քաղաքակրթությունների մասին։
Իբն Բատուտա أبو عبد الله محمد بن عبد الله اللواتي الطنجي بن بطوطة | |
---|---|
![]() Գրքի նկարազարդում՝ կատարված Լեոն Բեննետի կողմից, որը ներկայացնում է Իբն Բատուտային (աջից) Եգիպտոսում, 1878 | |
Ծնվել է | փետրվարի 25, 1304 |
Ծննդավայր | Տանժեր, Մարինյան Մարոկկո |
Մահացել է | 1369 (64–65 տարեկանում) |
Մահվան վայր | Մարինյան Մարոկկո |
Գերեզման | Tomb of Ibn Batutta |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Երկեր | The Rihla? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող, քարտեզագիր, կադի, վաճառական, ճանապարհորդ և ֆաքիհ |
Ամուսին | first wife of Ibn Battuta? |
![]() |