ԻԼԻՊ տարածքային պահանջներ
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքի և Լևանտի իսլամական պետության տարածքի հիմնական մասը 2014թ-ից մինչև 2017թ. նոյեմբերը գտնվում էր Իրաքում և Սիրիայում, որտեղ կազմակերպությունը վերահսկում էր քաղաքային, գյուղական և անապատային տարածքների զգալի տեղաշարժերը[3]։ ԻԼԻՊ-ը վերահսկում է նաև Եմենում, Աֆղանստանում, Լիբիայում, Նիգերիայում[4], Եգիպտոսում[5] և, հնարավոր է, Սոմալիում[6] ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[7] գտվող տարածքներ։ Խմբավորումն ապստամբ էլեմենտներ ունի նաև Ալժիրում, Իրաքում, Պակիստանում, Թունիսում, Կովկասում, Ֆիլիպիններում և Սաուդյան Արաբիայում, որոնք չեն վերահսկում տարածքները[3][8]։ ԻԼԻՊ-ը 2017թ. հոկտեմբերի դրությամբ Իրանում և Սիրիայում ունի դեռևս 10,210 կմ 2 տարածք` ըստ ԻՍԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի[9]։
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն արաբ․՝ الدولة الإسلامية ad-Dawlah al-Islāmiyah | |||
---|---|---|---|
| |||
Կարգավիճակ | Չճանաչված պրոտո-պետություն Բնութագրվում է` որպես ահաբեկչական կազմակերպություն | ||
Պետական լեզու | արաբերեն | ||
Մայրաքաղաք | Ռաքքա (2013–17) Մեյադին[1] (2017) | ||
Պետական կարգ | Միավորված Իսլամական Կրոնական տոտալիտար "խալիֆայություն" | ||
Երկրի ղեկավար | Ինքնահռչակ «խալիֆ» Աբու Բեքիր ալ-Բաղդադի | ||
Կառավարության ղեկավար | Շուրայի խորհրդի նախագահ Աբու Արկան ալ-Ամերի | ||
Կրոն | Սուննի իսլամ | ||
Հիմն | Կաղապար:Ublist | ||
Կարգախոս | արաբ․՝ لا إله إلا الله، محمد رسول الله "Lā ʾilāha ʾillā llāh, Muhammadun rasūlu llāh" "Աստծուց բացի ուրիշ կուռք չկա; Մուհամեդն Աստծու հրեշտակն է։ دولة الإسلام باقية وتتمدد Dawlat al Islam Baqiyah wa Tatamaddad "Իսլամական պետությունը մնում և ընդլայնվում է" | ||
Հիմնադրված է | 1999 թ. | ||
Առաջին հիշատակում | Հիմնադրվել է Ջամաաթ ալ-Թաբլիղ վալ-Ջիհադ անունով 1999 թ. | ||
Արժույթ | Հավակնում է Իսլամական դինարը[2] |
2017թ. սկզբին ԻՍԻԼ-ը վերահսկում էր Իրաքում և Սիրիայում մոտ 45.377 քառակուսի կիլոմետր (17520 քառակուսի մղոն) տարածք, իսկ այլ վայրերում` 7.323կմ2, ընդհանուր առմամբ` 52.700 կմ 2 տարածք[3]։ Դա 2014թ.-ի վերջի նկատմամբ զգալի անկում էր ներկայացնում, երբ խմբավորումը վերահսկվում էր ընդհանուր առմամբ 100.000 կմ2[3]-ից 110.000 կմ2[10] տարածք[3][9]։ 2014 թ.-ից ԻԼԻՊ-ի տարածքը զգալիորեն նվազել է գրեթե յուրաքանչյուր երկրում` խմբի անհանդուրժողականության և դրա դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում[3]։ ԻԼԻՊ-ի քարոզչությունը պահանջում է առավելագույն տարածք` 282,485 կմ2.[11]:
ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքը չնայած մեծապես նվազել է` դրա մեծ մասը շարունակում է մնալ արևելյան Սիրիայում, չհաշված այլ երկրներում մեկուսացված բունկերների[3]։ Ահաբեկչական խմբավորման տարածքի, բնակչության, եկամտի և հեղինակության մեծամասնությունը եկել է Իրաքից և Սիրիայից գրավված տարածքներից[3]։ Աֆղանստանում ԻԼԻՊ-ը հիմնականում վերահսկում է Պակիստանի սահմանին մոտ գտնվող տարածքները և 2015թ. գարնանից կորցրել է իր տարածքի 87%-ը[3]։ Լիբիայում խմբավորումը կորցրել է իր տարածքի գրեթե 100%-ը և 2017թ.-ից վերահսկում է միայն մի քանի գյուղեր և թաղամասեր[3]։ Եգիպտոսում խմբավորումը վերահսկում է 910 կմ2 հողատարածք, որը գտնվում է Շեյխ Զուվիդ գյուղի մոտ, որը կազմում է Եգիպտոսի տարածքի ավելի քան 1%-ը[3]։ Նիգերիայում ահաբեկիչները վերահսկում են 6,041 կմ2 տարածք, թեև Նիգերիայի կառավարությունը չի ճանաչում խմբավորման` որևէ տարածք տիրապետելը[3]։ 2014թ.-ից խմբավորումը կորցրել է իր նիգերիական տարածքի 75%-ը և վերադարձել է հյուսիս-արևելք` Բորնո նահանգի ամրոցներին[3]։