![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Tanaka_Giichi.jpg/640px-Tanaka_Giichi.jpg&w=640&q=50)
Թանաքա Գիիտի
From Wikipedia, the free encyclopedia
Թանաքա Գիիտի (հայերենում գործածական է նաև Տանակա Գիիտի անվանաձևը. ճապ.՝ 田中 義, հուլիսի 25, 1864(1864-07-25), Հագի, Յամագուտի, Ճապոնիա[2] - սեպտեմբերի 29, 1929(1929-09-29)[1], Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի պետական և զինվորական գործիչ, գեներալ, բարոն (1920)։ 1918-1924 թվականներին (ընդհատումներով)՝ ռազմական նախարար։ Հեռավոր Արևելքում ճապոնական ինտերվենցիայի գլխավոր ղեկավարներից։ 1927 թվականի ապրիլից մինչև 1929 թվականի հուլիսը՝ վարչապետ, արտաքին գործերի և գաղութների նախարար։
Թանաքա Գիիտի | |
---|---|
ճապ.՝ 田中義一 | |
![]() | |
հուլիսի 25, 1864(1864-07-25) - սեպտեմբերի 29, 1929(1929-09-29)[1] (65 տարեկան) | |
Ծննդավայր | Հագի, Յամագուտի, Ճապոնիա[2] |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա[2] |
Գերեզման | Տամա գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 1918-1928 |
Կոչում | գեներալ,բարոն |
Մարտեր/ պատերազմներ | Ճապոնա-չինական պատերազմ |
Կրթություն | Imperial Japanese Army Academy? և Army War College? |
Պարգևներ | |
Ստորագրություն | ![]() |
Դիվանագիտական գրականության մեջ Թանաքայի անվան հետ են կապում ճապոնական կայսրին ներկայացված մի գաղտնի փաստաթուղթ (այսպես կոչված, Թանաքայի հուշագիր), որը Ճապոնիայի արտաքին քաղաքականության հիմք է հռչակել ագրեսիան ընդդեմ Չինաստանի, ԽՍՀՄ-ի և այլ երկրների՝ համաշխարհային տիրապետություն հաստատելու նպատակով։ Պատմաբաններից շատերը ներկայումս գտնում են, որ այդ փաստաթուղթը սարքովի է, կեղծիք է[3]։