From Wikipedia, the free encyclopedia
Ծագող արևի շքանշան (ճապ․ 旭日章 ), ճապոնական շքանշան[1]։
«Ծագող արևի» շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Պարգևատրող | Ճապոնիայի կայսր | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 10, 1875 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Պավլովնիայի ծաղիկների շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Սուրբ գանձի շքանշան | ||||
Order of the Rising Sun Վիքիպահեստում |
Հիմնադրվել է Պետական Խորհրդի հրամանով՝ 1875 թվականի ապրիլի 10-ին[2]։Շքանշանով պարգևատրում էին միայն տղամարդկանց՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական ծառայությունների համար[3]։2003 թվականին շքանշանը փոփոխության ենթարկվեց, այժմ դրանով պարգևատրում են նաև կանանց։Շքանշանի բարձրագույն աստիճանը, գրեթե նույն տեսքն ուներ, միայն զարդարված՝ պաուլաունայով, դրանով պարգևատրում էին հատուկ ծառայությունների համար[4]։Ռուսական նավատորմի մեխանիկ Ի․Ի․Զարուբինը(1822—1902թթ) առաջիններից մեկն էր, ով 1881թվականին պարգևատրվեց այս շքանշանով։
Շքանշանի հիմնական մասը ոսկեզօծ արծաթից է։Այն կենտրոնում ունի կաբոչոկ, որը խորհրդանշում է ծագող արևը՝ շրջապատված 32 բարակ սպիտակ էմալից շողերով, կազմելով ութանկյուն աստղ։
Շքանշանն ունի ութ աստիճան։2003 թվականին շքանշանը ձևափոխվեց․վերացվեցին նրա երկու ցածրագույն աստիճանները (7 և 8)։Սկզբում, առաջին աստիճանը բաժանվում էր երկու դասի-«ծագող արևի շքանշան՝ զարդարված պաուլաունիայի ծաղիկներով» որպես բարձրագույն աստիճանի շքանշան և «ծագող արևի շքանշանը մեծ ժապավենի վրա»։Այժմ «Ծագող արևի » շքանշանը երկրորդն է ճապոնիայում, «Քրիզանթեմի բարձր» շքանշանից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.