From Wikipedia, the free encyclopedia
Բարոն (լատին․՝ baro-ից - ֆրանկական բառ, որը նշանակում է տղամարդ, մարդ), միջնադարյան ֆեոդալական տիտղոս Արևմտյան Եվրոպայում, հարուստ ազնվական կամ սենյոր, թագավորի անմիջական վասալը (կանացի՝ բարոնուհի)։ Անգլիայում կրտսեր պերի կոչումն է և մինչև այժմ գոյություն ունի. գտնվում է վիկոնտից ցածր, զբաղեցնելով պերերի ազնվական հիերարխիայի ամենացածր աստիճանը։ Գերմանիայում բարոնը կոմսից ցածր է։
Գերմանիայում այս տիտղոսը տրվում էր այնպիսի ասպետական միաբանությունների անդամներին, որոնք ունեին կայսեր հովանավորությունը։ 15-րդ դարից այն տրվում էր նաև մեծ իշխանավորների ցածր ազնվականներին։ Անգլիայում, ֆրանսիայում, Ավստրիայում այն ցածր էր վիկոնտից, կոմսից, մարքիզից և հերցոգից, նաև սրանց բոլորի որդիներից։
Ռուսական կայսրությունում բարոնի տիտղոսը սահմանվել է Պետրոս I-ի կողմից, առաջինը 1710 թվականին այն ստացել է Պ.Պ. Շաֆիրովը։
19-րդ դարի վերջում Ռուսաստանում կային մոտ 240 բարոնական տոհմեր։ Տիտղոսը վերացվել է 1917 թվականի նոյեմբերի 11-ին։
Դանսյակու՝ բարոնական արժանապատվություն (չինական նան տիտղոսից) 1884 - 1947 թթ. բարձրագույն ճապոնական արիստոկրատիայի՝ կաձոկուի կազմում։ Ընդհանուր՝ 409 տիտղոս։
Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխանները կրում էին Բերդատեր պարոն տիտղոսը։ Պարոն բառը փոխառյալ է բարոնից։ Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 335)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.