Բերդատեր պարոն. Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխան; Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։ Կալվածքի և բերդի ժառանգական տերը կոչվել է հայրենատեր բերդատեր պարոն, իսկ դրանք թագավորից պայմանական տիրակալության կարգով ստացածը՝ ոչ հայրենատեր բերդատեր պարոն։ Նրանք պարտավոր էին թագավորի կանչով ներկայանալ իրենց զինվորական ջոկատներով, հավաքել հարկերը և մուծել գանձարան, մասնակցել արքունիքի դիվանի նիստերին։ Թագավորը կարող էր ոչ հայրենատեր բերդատեր պարոններից վերցնել կալվածքն ու բերդը, իսկ հայրենատեր բերդատեր պարոնների տիրույթն ենթակա էր բռնագրավման լոկ դիվանի համաձայնությամբ և վճռով։
- Այս հոդվածի սկզբնական տարբերակը մասամբ կամ ամբողջությամբ վերցված է «Համառոտ Հայկական Հանրագիտարանից»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 420)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.