Թալին (Սիրիա)
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Թալին (արաբ․՝ تالين), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Բանիասի գավառի 7 շրջաններից մեկի՝ Թալինի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 7000 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Թալին | ||
արաբ․՝ تالين | ||
ալ-Նուսայրիայի լեռներ | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Տարտուսի մարզ | |
Մինտակա | Բանիասի գավառ | |
Նահիյա | Թալինի շրջան (Սիրիա) | |
ԲԾՄ | 565 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 2200 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | ալավիներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Թալինը գտնվում է Բանիաս նավահանգստից 13 կմ արևելք, շրջակայքում կան երեք գյուղեր՝ ալ-Զիռառիա, Ջիլեյթի և Ալթուն ալ-Մուռակկաբ։
Քաղաքի բնակչությունը հասնում է 2200 մարդու։ Քաղաքի մեջ են մտնում նաև մի քանի գյուղական համայնքեր՝ արվաձանի կարգավիճակով։ Տարածքը կազմում է 85 քառ.կմ, ունի 330 տուն։
Զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես՝ երկրագործությունը։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի) մշակմամբ, այգեգոգրծությամբ (ձիթապտուղ, ընկույզ, նուռ, թուզ) և խաղողագործությամբ։ Ոռոգվում է Բիլուզա և Սալիհ աղբյուրների ջրով։
Արդյունաբերությունը զարգացած չէ, չկան գործարաններ ու ֆաբրիկաներ։
Թալինում կան տարրական ու միջնակարգ դպրոցներ։ Բարձր է առողջապահության մակարդակը՝ 85 տոկոս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.