Բանիաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բանիաս (արաբ․՝ بانياس), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Տարտուսի մարզի Բանիասի գավառում։ Հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Բանիաս | ||
արաբ․՝ بانياس | ||
Բանիաս՝ ինքնաթիռից | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Տարտուսի մարզ | |
Մինտակա | Բանիասի գավառ | |
Նահիյա | Բանիասի շրջան | |
ԲԾՄ | 9 մ | |
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 42 128 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | Սուննի իսլամ, Քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 43 | |
Պաշտոնական կայք | newadvent.org/cathen/02215a.htm | |
| ||
Փյունիկիայի տիրապետության ներքո Բանիասը եղել է կարևորագույն նավահանգիստ։ Հույների գերիշխանության ժամանակ այն հայտնի էր որպես Բալեմիա։ Ունեցել է բազմաթիվ այգիներ։ Մեր ժամանակներում քաղաքը հայտնի է իր նավթավերամշակման գործարաններով։ Բազմաթիվ են հնուց մնացած ցիտրուսային այգիները։
Քաղաքն գտնվում է երկրի արևմտյան մասում։ Տեղակայված ծովի մակարդակից 9 մ բարձրության վրա, 55 կմ հարավ երկրի գլխավոր նավահանգիստ համարվող Լաթակիայից և 35 կմ հյուսիս Տարտուս քաղաքից[1]։ Քաղաքի միջով անցնում է Բանիաս գետը, որը թափվում է Միջերկրական ծով։
2008 թվականի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքն ունի 42 128 բնակիչ[2]։ Իսկ համանուն շրջանն իր շրջակա 36 գյուղերով և ավաներով կազմում է 94,832 մարդ[3]։
Մարկաբի բերդը | Բանիաս, հեղինակ՝ Հարրի Ֆենն | ցույց. 2011 թ., ապրիլի 29 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.