Նահիյա (արաբ․՝ ناحية [ˈnæːħijæ], հոգնակի՝ نواحي [næˈwæːħiː]), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Որպես երկրորդ աստիճանի վարչական միավոր՝ օգտագործվում է Տաջիկստանում։ Որոշ արաբական երկրներում, որտեղ կան ավելի մեծ տարածքային միավորներ՝ նահանգներ կամ մարզեր, իսկ դրանց ավելի փոքր մասերը գավառներն են, նահիյան երրորդական աստիճանի վարչական միավոր է (Սիրիա, Լիբանան, Հորդանան)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նահիյան բառացի արաբերենից թարգմանվում է կողմ, ուղղություն։ Հայերենում՝ որպես վարչատարածքային միավոր, համապատասխանում է շրջանին։ Նրանք ամբողջովին համապատասխանում են նախկին Խորհրդային Հայաստանի շրջաններին՝ բաղկացած են հիմնականում գյուղերից, իսկ շրջկենտրոնը քաղաք է, քաղաքատիպ ավան կամ հազվադեպ՝ խոշոր գյուղ։ Որոշ երկրներում շրջանի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում է նաև دائرة (դաիրա) կամ معتمدية (մութամադիա) եզրույթները։
Նահիյաները կարող են կազմված լինել քաղաքային կամ գյուղական համայնքներից։ Վերջիններս կարող են նաև լինել ինքնուրույն՝ առանց այլ միավորների մեջ մտնելու, ինչպես Հայաստանում։
Տես նաև
- Արաբական վարչական բաժանումներ
- Սիրիայի նահիյաներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.