Էրվին Ռոմել
Նացիստական Գերմանիայի մարշալ / From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Էրվին Օյգեն Ռոմել (նոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][…], Հայդենհայմ անդեր Բրենց, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[5][1][2][…], Herrlingen, Նացիստական Գերմանիա), գերմանացի գեներալ և ռազմական տեսաբան։ Հայտնի և նաև Անապատի աղվես մականունով, նա եղել է Նացիստական Գերմանիայի Վերմախտի ֆելդմարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, նաև ծառայել է Վայմարյան հանրապետության Ռայխսվերում և Կայսերական Գերմանիայի բանակում։
Էրվին Ռոմել գերմ.՝ Erwin Rommel | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայդենհայմ անդեր Բրենց, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[5][1][2][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Herrlingen, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Herrlingen |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն[6], Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Կրոն | լյութերականություն և բողոքականություն |
Մասնագիտություն | սպա և Դիմադրության մարտիկ |
Ամուսին | Lucia Maria Rommel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Manfred Rommel? |
Ստորագրություն | |
Erwin Rommel Վիքիպահեստում |
Ռոմելը բարձր գնահատված սպա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և պարգևատրվել է Pour le Mérite շքանշանով իր գործողությունների համար Իտալական ռազմաճակատում։ 1937 թվականին նա հրատարակեց ռազմական մարտավարությունների մասին Հետևակի գրոհներ գիրքը` նկարագրելով իր փորձը Առաջին աշխարհամարտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նա աչքի ընկավ որպես 7-րդ տանկային դիվիզիայի հրամանատար 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ։ Նրա գլխավորությամբ գերմանական և իտալական զորքերը Հյուսիսաֆրիկյան արշավանքում նրան բերեցին ամենահզոր տանկային զորավարի հեղինակություն և նրան կնքեցին der Wüstenfuchs, «Անապատի աղվես» մականունը։ Բրիտանացիների մոտ նա ուներ ասպետի մարմնավորում[7]։ Ավելի ուշ նա ղեկավարեց գերմանական զորքերը ընդդեմ դաշնակիցներ Նորմանդիա ներխուժման ժամանակ 1944 թվականի հունիսին։
Ռոմելն աջակցել է նացիստների իշխանության գալը և Ադոլֆ Հիտլեր, չնայած նա հեռու էր հակասեմականությունից և նացիստական գաղափարախոսությունից և նրա տեղեկացվածությունը Հոլոքոստի վերաբերյալ մնում է քննարկումների թեմա գիտնականների մոտ[8][9][10][11][12]։ 1944 թվականին Ռոմելը մեղադրվեց հուլիսի 20-ին Հիտլերի դեմ իրականացված մահափորձին աջակցելու համար։ Քանի որ Ռոմելը ուներ ազգային հերոսի կարգավիճակ, Հիտլերը հրամայեց նրան ոչնչացնել լուռ։ Ռոմելին տրվեց իրավունք ինքնասպան լինել, փոխարենը նրա վրա վարկանիշը չէր տուժի և նրա ընտանիքը չէր ճնշվի նրա մահից հետո կամ կանգնել դատարանի առաջ և արդյունքում կորցնել ամեն ինչ։ Նա որոշեց ինքնասպան լինել` օգտագործելով ցիանիդ[13]։ Ռոմելին հուղարկավորեցին պետականորեն և հայտարարվեց, որ նա մահացու վիրավորում է ստացել Նորմանդիայում ավտոմեքենայով ուղևորվելիս։
Ռոմելը մահից հետո ավելի մեծ հռչակ ձեռք բերեց դաշնակիցների և նացիստների մոտ և հետպատերազմյան հանրամատչելի մշակույթում բազմաթիվ հեղինակներ նրան համարում էին ապաքաղաքական, ադամանդե հրամանատար և Երրորդ ռայխի զոհ, չնայած այս բնորոշումները հերքել են այլ հեղինակներ։