Էսպերանտիստների համաշխարհային կոնգրես
From Wikipedia, the free encyclopedia
Էսպերանտիստների համաշխարհային կոնգրես (էսպերանտո՝ Universala Kongreso de Esperanto, UK), էսպերանտոյին նվիրված ամենամյա համաժողով։ Էսպերանտոյի միջազգային կոնվենցիաների շարքում ամեներկար ավանդույթ ունեցողներից է, քանի որ գրեթե անխախտելի շարունակվել է 113 տարի։ Համաժողովները տեղի են ունեցել ամեն տարի՝ սկսած 1905 թվականից, բացառությամբ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ 1920-ական թվականից ի վեր համաժողովը կազմակերպում է Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիան։
Համաժողովները տեղի են ունենում ամեն տարի և 30 տարվա ընթացքում՝ 1985-2014 թվականներին ունեցել են միջինը 2000 մասնակից (Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր թիվը տատանվել է 800-6000՝ կախված անցկացման վայրի)։ Ներկայացված երկրների միջին թիվը մոտ 60 է։ Որոշ մասնագիտացված կազմակերպություններ հավաքագրում են մի քանի հարյուր մասնակիցների տարեկան հանդիպումների ժամանակ։ Համաշխարհային կոնգրեսը սովորաբար տեղի է ունենում հուլիսի վերջին շաբաթվա կամ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում՝ սկսում և ավարտվում է շաբաթօրը (ընդամենը՝ 8 օր)։ Տարիներ շարունակ ILERA- ն (Էսպերանտիստ ռադիոսիրահարների միջազգային լիգա) համաժողովների ընթացքում գործարկում է սիրողական ռադիոկայան։ Մինչև 1980 թվականը հանդիպումները տեղի են ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, բացառությամբ 1965 թվականին տեղի է ունեցել Ճապոնիայում։ Այդ ժամանակից համաժողովները կազմակերրպվել են Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Կուբայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Իսրայելում, Վիետնամում և Արգենտինայում։