![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Herbert_James_Draper%252C_The_Gates_of_Dawn%252C_1900.jpg/640px-Herbert_James_Draper%252C_The_Gates_of_Dawn%252C_1900.jpg&w=640&q=50)
Էոս
From Wikipedia, the free encyclopedia
Էոս (Հին հունական՝ Ἕως, Ἠώς, միկոներեն A-wo-i-jo), հունական դիցաբանության մեջ լուսաբացի տիտանուհի-աստվածուհի, տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և լուսին Սելենեի քույրը (այլ տարբերակներում նա համարվում էր Հելիոսի դուստրը, նրա մայրը համարվում էր երբեմն էլ Նիկտան)։ Նրան կոչում էին Պալանտիադա։ Աստրեոսը նրա ամուսին էր, ումից ծնել էր զավակներ՝ Անեմներ Anemoi (քամիներ) և Աստրեր (աստղեր)։
![]() |
Գնալով մոտենում է առավոտը։ Լուսին աստվածուհին արդեն վաղուց է իջել երկնակամարից։ Հազիվ նկատելի լուսավորվեց արևելքը։ Ապա արևելքում վառ պայծառ դարձավ արշալույսի նախակարապետը՝ լուսաստղ Էոսփորոսը։ Թեթև քամի փչեց։ Գնալով բոսորանում է արևելքը։ Եվ ահա, վարդամատն Արշալույս-Էոս դիցուհին բաց արեց դարպասները, որոնց միջից ուր որ է դուրս կգա ճաճանչափայլ Արև-Հելիոս աստվածը։ | ![]() |
Էոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | անձնավորում և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Ավրորա |
Երևի համընկնում է | Ushas?, Ավրորա և Օստարա |
Վայր | Երկինք |
Հայր | Հիպերիոն[1][2] |
Մայր | Թեյա[1] |
Եղբայր | Հելիոս |
Քույր | Սելենե |
Քույր/Եղբայր | Հելիոս[1] և Սելենե[1] |
Ամուսին | Աստրեոս, Կեֆալոս և Թիֆոնոս |
Կողակից | Զևս, Cephalus?[3], Cleitus?[3] և Օրիոն |
Զավակներ | Բորեաս, Զեփիրոս, Նոտոս, Հեսպեր, Ֆաետոն, Ֆոսֆոր (դիցաբանություն), Apeliotes?, Euros?, Caecias?, Lips?, Sciron?, Աստրաիա, Pyroeis?, Phaenon?, Stilbon?, Aoos?, Emathion?[1], Մեմնոն[1] և Argestes? |
Ասպարեզ | լուսաբաց |
Հատկանիշներ | Արշալույսի աստվածուհի |
![]() |
Էոսը հայտնվում էր վաղ առավոտյան, դուրս գալով օվկիանոսից, և կառքի վրա՝ կազմված գեղեցիկ ձիերով, բարձրանում էր դեպի երկինքը։ Պոետները, սկսելով Հոմերոսից, նկարագրելով Էոսին և նրա գեղեցկության փառքը, անվանում էին այն "վարդափայլ", "նրբագանգուր", "ոսկեգահակիր", "հագած զաֆրան պեպլոս" և այլն։ Նրա մակդիրները ունեն հետևյալ բացատրություն՝ "Մինչև արևածագը երկնքում, հայտնվում են ճառագող կենտրոնում վարդագույն շերտերը, որոնք հիշեցնում էին փռված ձեռքերի մատները"։
Վարդագույն մատներով աստվածուհին, ինչպես նրան կոչում էր Հոմերոսը, բարձրանում էր առավոտյան իր անկողնուց, դուռս էր գալիս իր կառքով լծած աստվածային ձիերով՝ Լամպոս և Փաետոն ծովի խորքից և լուսավորում էր տիեզերքը։ Դեռևս Հոմերոսն էր անվանում Ավրորային օրվա աստվածուհի և նույնացնում էր (մասնավորապես տրագիկների մոտ) Հեմերայի (օրվա) հետ։