From Wikipedia, the free encyclopedia
Թիֆոնոս (հին հունարեն՝ Τιθωνός), հունական դիցաբանությունում Տրոյայի Լաոմեդոն արքայի և գետի աստվածություն Սկամանդերի դուստր Ստրիմոյի որդի։ Լուսաբացի աստվածաուհի Էոսը սիրահարվում է Թիֆոնոսին և տանում է նրան Եթովպիայի, որտեղ ծնվում են նրանց երկու որրդիներ Էմաթիոնը և Մեմնոնը[2]։ Մեմնոնը մասնակցում է Տրոյական պատերազմին՝ տրոյացիների ճամբարում։ Նրան սպանում է հերոս Աքիլլեսը։ Զևսը վերակենդանացնում է և հավերժական կյանք է պարգևում Մենմոնին։ Էմաթիոնը դառնում է Եթովպիայի արքա։ Նրան սպանում է հերոս Հերակլեսը[3]։
«Աֆրոդիտե» հոմերյան հիմնում, Էոսը խնդրում է Զևսին հավերժական կյանք շնորհել Թիֆոնոսին և Զևսը համաձայնվում է։ Էոսը մոռանում է հիշատակել հավերժական երիտասարդության մասին և Թիֆոնոսը դառնում է տկար և անմահ ծերուկ։ Հիմների հետագա տարբերակներում Թիֆոնոսը այդքան է ծերանում և չորանում, որ դառնում է կնճիթավոր ճպուռ։
Թիֆոնոսը Ալֆրեդ Թեննիսոնի համանուն պոեմի գլխավոր հերոսն է։ Պոեմը նախաբանում կրկնում է դիցաբանական սյուժեն։ Թիֆոնոսը Ավրորայի ( հռոմեական դիցաբանությունում արշալույսի աստվածուհի) խնդրանքով ատավածներից ստանում է անմահության պարգևը։ Արդեն ծեր և տկար Տիֆոնոսը խնդրում է իր սիրուհուց ազատել իրեն այդ հավերժական անեծքից և մահ պարգևել իրեն։ Արտասվախառն Ավրորան պատախսանում է, որ նույնիսկ աստվածները չեն կարող չեղարկել իրենց իսկ տված պարգևը։ Դառնացած Տիֆոնոսը հանգրվանում է Ավորոայի գրկում` տենչալով ստանալ այն, ինչը երբեք չի կարող պատահել[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.