From Wikipedia, the free encyclopedia
Հեսպեր (հին հունարեն՝ Ἓσπερος, գիշերային աստղ կամ Վեներա մոլորակ), հին հունական դիցաբանության մեջ գիշերային աստղ[1], Ատլանտայի տղա կամ եղբայր, կամ Աստրեոսի որդի։ Հայր Հեսպերիդ։ Ապրում էր Հեսպերիտիդա երկրում[2]։ Համարում էին Կեֆալի և Էոսի որդի, որն իր գեղեցկությամբ չէր զիջում Աֆրոդիտեին[3]։ Նա Կարիի բնակիչ էր, ուներ գեղեցիկ ոչխարներ և երկու աղջիկ՝ Հեսպերիդներ[4]։
Հեսպեր | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Q4110210?, Ֆոսֆոր (դիցաբանություն) և Evening Star? |
Հայր | Cephalus?, Աստրեոս և Կեֆալոս |
Մայր | Էոս |
Քույր/Եղբայր | Ֆոսֆոր (դիցաբանություն) |
Զավակներ | Դեդալիոն, Aegle? և Հեսպերիդա |
Hesperus Վիքիպահեստում |
Հեսպեր, Ատլանտայի որդին կամ եղբայրը, հեռացնելով քամին, վերածվում է գեղեցիկ աստղի[5]։ Հունական հարսանեկան երգերի մեջ գովերգվում է որպես՝ հարսանեկան շքերթում, հարսին ուղեկցող։
Ըստ Հոմերոսի այս աստղին անվանում էին Հեսպեր[6], երեկոյան այդպես էին անվանում նաև Վեներա մոլորակին[7]։ Էոսֆոր («բանտարկյալ»), կամ Ֆոսֆոր
(լատ.՝ Լյուցիֆեր, «Լուսակիր»), ցերեկային աստղի անվանումը[8]։ Երբ իմացան, որ գիշերային և ցերեկային աստղերը նույնն են, Հեսպերը նույնացվեց Էոսֆորի/Ֆոսֆորի, Լյուցիֆերի հետ։
Հռոմեացիները նրան կոչում էին Վեսպեր, (լատին․՝ Vesper), ինչպես նաև՝ Վեսպերուգո (Vesperugo), Նոկտիֆեր (Noctifer), Նոկտուրնուս (Nocturnus)[9][10]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.