From Wikipedia, the free encyclopedia
Մեմնոն (հին հունարեն՝ Μέμνων), Հին Հունաստանի դիցաբանության մեջ[2] Էոսի և Տիտոնոսի որդին, եթովպացիների թագավորը[3]։ Նրա զենքերը պատրաստել է Հեփեստոսը[4]։
Մեմնոն | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Ismandes? |
Սպանված է | Աքիլլես |
Տոհմ | Dardanides? |
Հայր | Թիֆոնոս[1] |
Մայր | Էոս[1] և Cissia? |
Քույր/Եղբայր | Himera? |
Memnon Վիքիպահեստում |
Տրոյայի պատերազմի ժամանակ Մեմնոնը մեծաթիվ եթովպական զորք բերեց Տրոյայի պաշտպանության համար։ Սպանել է Անտիլոքոսին, սակայն զոհվել է Աքիլլեսի ձեռքերով, որը վրեժ լուծեց ընկերոջ մահվան համար[5]։ Իսկ ըստ Քվինտոս Զմյուռնիացու «Հոմերոսից հետո» (լատ.՝ Posthomerica, հին հուն․՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») պոեմի՝ Մեմնոնը սպանել է 3 աքքադցու, սակայն սպանվել է Աքիլլեսի կողմից[6]։ Մեմնոնի մահը հիշեցնում է Հեկտորի մահը, Տրոյայի մեկ այլ պաշտպանի, ում նույնպես սպանել է Աքիլլեսը՝ ցանկանալով վրեժ լուծել իր ընկերոջ (Պատրոկլեսի) մահվան համար։ Ըստ որոշ գիտնականների «Եթովպիական» պոեմն առավել հնամենի պատմություններ է պարունակում Մեմնոնի մասին, քան «Իլիականը»[7]։
Մեմնոնի մահվանից հետո Զևսը, տեսնելով որդու կորուստը անհույս սգացող Էոսին (ըստ լեգենդի՝ ցողի կաթիլը, որը հայտնվում է առավոտյան, Էոսի արցունքներն են՝ թափված որդու համար), Մեմնոնին կյանք է տալիս և շնորհում անմահություն[4]։
Մեմնոնի հորեղբայրը նրա համար Փռյուգիայում կառուցում է հուշարձան[8]։ Մեմնոնի գերեզմանը նշվում է Էսեպի գետաբերանին՝ Եթովպիայում[9]։ Ըստ Սիմոնիդես Քիոսացու՝ Մեմնոնը թաղված է Սիրիայում՝ Պալտայի մոտակայքում, Բադ գետի մոտ[10]։ Մեմնոնի տաճարը գտնվել է Օրոնտեսում[11]։ Մեմնոնի բրոնզաձույլ սուրը պահվել է Նիկոմեդիայի Ասկլեպիոսի տաճարում[12]։ Արքայի հանդերձանքը ասեղնագործված էր մեմնոիդների պատկերներով։ Ըստ տարածված լեգենդի՝ Մեմնոնը թագավորել է 5 սերունդ[13]։
Մեմնոնի արձանը[14] տեղադրված է եղել եգիպտական Թեբեում, բայց, ըստ թեբեացիների, դա Ֆամենոֆի արձանն է եղել[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.