Զվարթնոց միջազգային օդանավակայան
օդակայան From Wikipedia, the free encyclopedia
օդակայան From Wikipedia, the free encyclopedia
Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
Զվարթնոց միջազգային օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ | |||
EVN | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր | «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ | ||
Ծառայում է | Երևան | ||
Տեղագրություն | Զվարթնոց, Հայաստան | ||
Բարձրացում ԲԾՄ | 2 838 ֆտ / 865 մ | ||
Կոորդինատներ | 40°08′58″ հս․. լ. 44°23′54″ ավ. ե.HGЯO | ||
Մակերես | 9,9 հա | ||
Տեղական ժամանակ | UTC +4 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
09/27 | 3849x56 | 12629x184 | Ասֆալտ/Բետոն |
Վիճակագրություն (2023) | |||
Ճամփորդների թիվը | 5.330.314 [1] | ||
Տեղակայման հանգույց է հանդիսանում Հայկական Ավիաուղիներ, Armenia Airways, Էյր Դիլիջանս, FlyOne Armenia և Շիրակ Ավիա ավիաընկերությունների համար:
Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[2]։
Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.
Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[2]: |
Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները։
«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով։ Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները։
«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի[3]։
Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին[3]։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։
2011 թվականին օդանավակայանում բացվել է ուղևորների նոր տերմինալ 34 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով՝ մեկնում և ժամանում սրահներով, գրանցման հարթակներով, VIP սրահներով և կայանատեղիով[4]։ 2019 թվականին «Զվարթնոցը» ռեկորդ է սահմանել տարվա ընթացքում սպասարկված ուղևորների թվով՝ ավելի քան 3 մլն մարդ։ 2022 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3,5 մլն ուղևոր[5]։ Իսկ 2023 թվականին սպասարկել է ավելի քան 5,5 մլն ուղևորի:
Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Aegean Airlines | Աթենք Սեզոնային չարթեր: Լառնակա, Սալոնիկ[6] |
Աերոֆլոտ | Մոսկվա - Շերեմետևո, Սանկտ Պետերբուրգ, Սոչի - Ադլեր, Եկատերինբուրգ |
Air Arabia | Շարջա |
Air Cairo | Կահիրե[7], Շարմ էլ Շեյխ, Հուրգադա |
Air France | Փարիզ - Շառլ դը Գոլ |
Air Montenegro | Սեզոնային չարթեր: Պոդգորիցա[8] |
airBaltic | Սեզոնային: Ռիգա |
Armenia Airways | Թեհրան |
Armenian Airlines | Կազան[9], Միներալնիե Վոդի[10], Մոսկվա - Շերեմետևո, Սոչի - Ադլեր, Ուֆա[11], Դելի (նոյեմբերի 15-ից) Սեզոնային: Բաթումի[12] |
ASA Jet | Թավրիզ |
Austrian Airlines | Վիեննա |
Ազիմուտ | Կալուգա, Միներալնիե Վոդի, Մոսկվա - Վնուկովո, Սոչի - Ադլեր[13], Ուֆա |
Բելավիա | Մինսկ |
Brussels Airlines | Բրյուսել |
Bulgaria Air | Սեզոնային չարթեր: Բուրգաս |
Caspian Airlines | Թեհրան |
Cham Wings Airlines | Հալեպ |
China Southern Airlines | Ուրումչի (Սեպտեմբերի 3-ից)[14] |
Condor | Սեզոնային: Ֆրանկֆուրտ |
Eurowings | Բեռլին[15], Դյուսելդորֆ[16] Սեզոնային: Քյոլնի/Բոնի[17] |
FitsAir | Սեզոնային չարթեր: Կոլոմբո - Բանդարանաիկե[18], Մալե |
Flydubai | Դուբայ |
FlyEgypt | Սեզոնային: Հուրգադա[19], Շարմ էլ Շեյխ |
FlyOne Armenia | Քիշնև, Դյուսելդորֆ, Ստամբուլ, Լառնակա[20], Միլան - Մալպենսա, Միներալնիե Վոդի, Մոսկվա - Դոմոդեդովո, Մոսկվա - Վնուկովո, Նիցցա,Փարիզ - Շառլ դը Գոլ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի - Ադլեր, Թբիլիսի, Թել Ավիվ, Թեհրան Սեզոնային: Բարսելոնա, Հուրգադա, Շարմ էլ Շեյխ[21], Տիվատ |
Georgian Airways | Թբիլիսի[22] |
Iran Airtour | Թեհրան |
Iran Aseman Airlines | Թեհրան |
LOT Airlines | Վարշավա |
Lufthansa | Ֆրանկֆուրտ[23] |
Middle East Airlines | Բեյրութ |
Nouvelair | Սեզոնային չարթեր: Մոնաստիր |
ՆովԷյր | Կապան[24] |
Pegasus Airlines | Ստամբուլ - Սաբիհա Գյոքչեն |
Qatar Airways | Դոհա |
Qeshm Air | Թեհրան |
Red Wings Airlines | Չելյաբինսկ, Կազան, Միներալնիե Վոդի, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սոչի - Ադլեր |
Rossiya Airlines | Միներալնիե Վոդի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի - Ադլեր[25], Վոլգոգրադ[26] |
S7 Airlines | Նովոսիբիրսկ[27] |
SCAT Airlines | Ակտաու[28] |
Sepehran Airlines | Թեհրան[29] |
Shirak Avia | Մոսկվա - Շերեմետևո, Մոսկվա - Վնուկովո[30], Նիժնի Նովգորոդ, Պերմ, Սարատով[31], Ուֆա Սեզոնային: Մալե[32], Օրենբուրգ [33] |
Transavia | Փարիզ-Օռլի[34] Սեզոնային: Լիոն[35],Մարսել |
UR Airlines | Սեզոնային: Էրբիլ, Բաղդադ |
Ural Airlines | Մոսկվա - Դոմոդեդովո[36], Եկատերինբուրգ |
Utair | Մոսկվա - Վնուկովո, Սուրգուտ, Տյումեն[37] |
Wizz Air | Աբու Դաբի[38][39], Բուդապեշտ[40], Դորտմունդ,[41], Լառնակա[42], Միլան - Մալպենսա[43], Հռոմ -Ֆիումչինո[44], Սոֆիա[41], Վենետիկ[45], Վիեննա[46] |
Ուղևորների ծավալն ըստ ամիսների | ||||||||||||
հունվար | փետրվար | մարտ | ապրիլ | մայիս | հունիս | հուլիս | օգոստոս | սեպտեմբեր | հոկտեմբեր | նոյեմբեր | դեկտեմբեր | |
2014 | 128.986 | 100.356 | 121.958 | 136.730 | 171.431 | 208.408 | 242.098 | 265.540 | 197.602 | 179.602 | 144.096 | 148.251 |
2015 | 131.916 | 99.275 | 117.288 | 144.400 | 158.292 | 176.171 | 212.999 | 227.607 | 171.659 | 155.611 | 130.707 | 153.122 |
2016 | 137.303 | 113.729 | 133.666 | 131.829 | 147.319 | 175.276 | 227.410 | 255.252 | 220.716 | 205.426 | 168.596 | 189.018 |
2017 | 168.741 | 132.039 | 165.512 | 183.108 | 198.182 | 211.252 | 270.751 | 281.345 | 245.364 | 220.726 | 178.748 | 192.482 |
2018 | 178.301 | 139.218 | 175.605 | 200.712 | 202.290 | 234.738 | 300.687 | 329.666 | 262.815 | 249.857 | 202.926 | 213.912 |
2019 | 200.731 | 156.550 | 188.946 | 205.419 | 229.974 | 270.818 | 347.462 | 373.053 | 312.241 | 286.231 | 223.396 | 226.786 |
2020 | 223.998 | 185.396 | 117.317 | 5.371 | 7.865 | 14.342 | 17.282 | 28.661 | 46.679 | 39.058 | 37.383 | 67.475 |
2021 | 61.069 | 84.265 | 106.681 | 122.496 | 151.761 | 185.736 | 292.674 | 350.765 | 274.637 | 247.140 | 193.949 | 207.039 |
2022 | 200.625 | 157.853 | 188.537 | 207.548 | 257.644 | 311.604 | 414.295 | 453.534 | 401.765 | 374.838 | 332.442 | 349.079 |
2023 | 357.413 | 313.065 | 357.544 | 399.745 | 426.264 | 507.534 | 591.086 | 637.735 | 534.350 | 473.601 | 358.703 | 373.268 |
Տարի | Ուղևորների թիվը |
2014 | 2.045.058 |
2015 | 1.879.667 |
2016 | 2.105.540 |
2017 | 2.448.250 |
2018 | 2.690.727 |
2019 | 3.021.608 |
2020 | 790.827 |
2021 | 2.278.212 |
2022 | 3.649.764 |
2023 | 5.330.308 |
Ավիաընկերություն | Ուղղություն |
---|---|
ASL Airlines | Լիեժ |
Lufthansa Cargo | Ֆրանկֆուրտ |
Hayways (Հայվեյզ) | Մոսկվա[47] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.