օդակայան From Wikipedia, the free encyclopedia
Սյունիք օդանավակայանը Հայաստանի հարավային օդանավակայանն է։ Այն գտնվում է Կապանից ոչ հեռու, այն նաև հայտնի է որպես Կապանի օդանավակայան[1]։
Սյունիք օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: YUK – ԻԿԱՕ: UDCK | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր | «ՍՅՈՒՆԻՔ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՍՊԸ | ||
Ծառայում է | Կապան | ||
Տեղագրություն | Հայաստան | ||
Գործածված | վերաբացվել է 18.11.2020 | ||
Կոորդինատներ | |||
Կոորդինատներ | 39 12 10N 046 27 19E | ||
Տեղական ժամանակ | UTC +4 | ||
Կայք | |||
Հայտնի է, որ օդակայանը նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ կիրառվում էր ներքին ավիացիայում։
Օդանավակայանը վերաբացվել է 2023 թվականին: Ներկայումս սպասարկվում է Կապան-Երևան-Կապան ուղղությամբ չվերթը:
Օդակայանի մասին շատ տեղեկություն չկա, սակայն այն մեր օրերում հանրությանը ներկայացրեց «Կապանի օդանավակայանի վերակառուցումը մեկնարկեց» տեսահոլովակը[2]։ 27 տարի անց Երևան - Կապան առաջին չվերթը իրականացավ 2017 թվականի հունիսի 8-ին։ Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդակայանում են գտնվել Հայաստանի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով[3]։ Տվյալ պահին ընդանում են շինարարական աշխատանքներ և նշվում է, որ արդեն մեկնարկել է օդանավակայանի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները[4]։
Ամեն երկուշաբթի և ամեն ուրբաթ չվերթներ են իրականացվում Երևանից Սյունիք և հակառակ ուղղությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.