Զնոյմո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զնոյմո (չեխերեն՝ Znojmo, գերմ. ՝ Znaim), քաղաք Չեխիայի Հանրապետության հարավմորավական տարածաշրջանում (այդ տարածաշրջանում մեծությամբ երկրորդն է Բռնոյից հետո)։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[7]։ Ընկած է Դիե գետի ափին, Բռնոյից 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ավստրիայի հետ պետական սահմանի մոտ։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հետ կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 787։ Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զնոյմո | |||||
չեխ․՝ Znojmo[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Znojmo?, Զնոյմոյի շրջան և Znojmo?[2] | ||||
Ներքին բաժանում | Derflice?[3], Kasárna?[3], Konice?[3], Mramotice?[3], Načeratice?[3], Oblekovice?[3], Popice?[3], Přímětice?[3] և Znojmo? | ||||
Առաջին հիշատակում | 1048[4] և 1226[5] | ||||
Մակերես | 65,896743 կմ² | ||||
ԲԾՄ | 290 մետր | ||||
Բնակչություն | ▲34 160 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Փոստային դասիչ | 669 02–671 82[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | znojmocity.cz | ||||
| |||||
Քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է 1055 թվականին։ Ժամանակին այստեղ է եղել Մորավիայի մարկգրաֆների հին մայրաքաղաքը, որը 1145 թվականին ոչնչացվել է։ Հենց դրա տեղում 1226 թվականին չեխերի Պշեմիսլ Առաջին Օտտոկար արքան հիմնադրել է Զնոյմոն, որը մինչև XIII դարի կեսերը ծառայել է որպես չեխական Պշեմիսլովիչների տոհմի ամրոց-բնակավայր (պահպանվել ու մինչև մեր օրերն է հասել հին ամրոցի ռոտոնդան)։
1809 թվականի հուլիսի 12-ին Զնոյմոյում է կնքվել զինադադարի ու հաշտության պայմանագիրը Նապոլեոն Առաջին Բոնապարտի և Ավստրիայի էրցհերցոգ Կարլի միջև (Վագրամի ճակատամարտում ավստրիացիների կրած պարտությունից և հետապնդող ֆրանսիական զորքերի դեմ Զնոյմոյի մերձակայքում ավստրիացիների դիմադրողական անհաջող մարտեր մղելուց հետո)։ Ավստրիական կայսրության կազմի մեջ Չեխիայի ներառված ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Ցնայմ։
Քաղաքի արևմտյան սահմանագծից սկսած՝ ձգվում է Պոդիյի ազգային պարկը։
Նրա սահմաններում և մերձակայքում հաշվառված են 216 պատմամշակութային հուշարձաններ[8]։ Միջնադարյան ճարտարապետության նմուշներից հիշարժան են հատկապես հետևյալ հուշարձանները.
Սբ. Նիկողայոսի գոթական եկեղեցին (Kostel sv. Mikuláše). կառուցվել է 1348 թվականին, Կառլոս Չորրորդ կայսեր (որ նույն ինքը՝ չեխերի Կարլ առաջին արքան է) պատվերով։
Համայնքապետարանի շենքը՝ իր 75 մետրանոց աշտարակով (մոտ. 1446 թ.)
Սբ. Եկատերինայի ռոտոնդան (XI դար). միջնադարյան ամրոցի պահպանված մասն է, որի ներսում կան աստվածաշնչյան թեմաներով և պշեմիսլովիչների տոհմի ներկայացուցիչների պատկերող որմնանկարներ։
Զբոսաշրջիկների հոսքը դեպի քաղաք մեծացնելու նպատակով քաղաքապետարանը նախաձեռնել է «Զնայմոյի 77 հրաշալիքները» նախագիծը[9]։ Այդ նպատակին է ծառայում նաև ամեն տարի անցկացվող գինետոնը, որին ամեն անգամ մասնակցում է առնվազն 80 հազար զբոսաշրջիկ։ Նրանք ոչ միայն տեղական գինին են համտեսում, այլև հաճախում են իրենց համար կազմակերպվող մշակութային բազմազան միջոցառումների[10][11]։
Քաղաքում գործում են կաշի-կոշկեղենի, մարզագույքի, խեցեղենի, տեքստիլ, մրգա-բանջարեղենային պահածոների, գինեգործական ձեռնարկություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.